Նունե Եսայանն իր հոնորարով երաժշտական գործիքներ կնվիրի Գյումրու թիվ 1 Արվեստի դպրոցին

13/08/2019 schedule14:34

1.5 ժամ կենդանի կատարում եւ 100-ամյակն առանց հին գործիքների: Գյումրու թիվ 1 Արվեստի դպրոցում շուտով կարեւոր հիմնախնդիր կլուծվի: Ամբողջությամբ կթարմացվի դպրոցի պղնձափողային գործիքակազմը: Նման հնարավորություն է ստեղծվել ՀՀ վաստակավոր արտիստ, հայ էստրադային երգչուհի Նունե Եսայանի հետ կայացած համաձայնության արդյունքում:

Գյումրու համայնքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ երգչուհին հրաժարվել է Գյումրու օր տոնակատարության համար իրեն հատկացվող գումարից: Փոխարենը որոշվել է  երաժշտական դպրոցներից մեկի համար գործիքներ գնել:

Ինչու՞ թիվ 1 Արվեստի դպրոցը: Ըստ Լիլիթ Թովմասյանի՝ խորհրդանշական ընտրություն է: «Շուտով այս դպրոցը կտոնի իր հիմնադրման 100 ամյակը:  Եւ մեկդարյա հոբելյանի նախաշեմին կանգնած դպրոցում պղնձափողային դասական գործիքների լրջագույն պակաս կար: Արդեն պայմանավորվածություն ունենք Նունե Եսայանի հետ, ով կերգի Գյումրու օրն ու ավագանու որոշմամբ համերգային այդ հատվածի համար հատկացված ամբողջ 950 հազար դրամը Նունեն չի վերցնի: Նա հրաժարվել է հոնորարից: Ինքը կերգի Գյումրիում բացառապես անվճար, իսկ նախատեսված այդ գումարով մենք գործիքներ կգնենք Գյումրու թիվ 1 Արվեստի դպրոցի համար: Այսպես կազդարարենք 100-ամյա դպրոցի հոբելյանական միջացառումների շարքի մեկնարկը»,-ասաց Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետը:Բացի թիվ 1 Արվեստի դպրոցից, երաժշտական գործիքների խնդիրներ ունեն Գյումրու բոլոր երաժշտական ու արվեստի դպրոցները: Կատարվել է գույքագրում, փաստվել՝ տխուր վիճակագրություն: Գործիքներ կան, որոնք ավելի մեծ են, քան դրանցով պարապող տարեց մասնագետները:

«Դրանք կամ թարմացվել են 30 տարի առաջ, կամ շատ ավելի մեծ են, քան դրանով պարապող այսօրվա ուսուցիչները: Կամ չկան ընդհանրապես:  Ավելի մեծ խմբաքանակ կազմում են մաշվածությամբ գրեթե պիտանելիության մեջ չգտնվող դաշնամուրները, առավելեւս ռոյալները: Դրանք 40-ից 50 տարվա պատմություն ունեն: Իսկ 4-րդ երաժշտական դպրոցի ամենահայտնի ու ամենամեծ, կարմիր ռոյալը, որը համարվում է մեր ունեցածի մեջ ամենալավն ու համերգայինը, նույնիսկ դա արդեն փոխելու ենթակա է: Երաժշտական դպրոցների զարգացումն ուղիղ իմաստով կապված է նոր գործիքների, նոր ուսուցիչների եւ  երեխաների մոտիվացիայի հետ: Այլ բան է, երբ որ դու հին, պոկված լարերով, ինչ-որ կերպ իրար գլուխ հավաքած գործիքով ես ուսուցանում, եւ այլ է, երբ գործիքը նոր է, հնչեղ է, քոնն է: Սրանք կարեւոր հանգամանքներ են 7-8 տարեկան երեխայի համար, որովհետեւ եթե դեռ չկա այն մտածողությունը, որ ես դառնում եմ ապագա երաժիշտ, ոչինչ, թող նվագեմ վատ գործիքով, դժվար է երեխային կապել այդ գործիքին: Միայն ժողգործիքների պակաս չկա, դրանք վերջերս են պետական ծրագրով թարմացվել՝ կազմակերպված անվճար ուսուսման ծրագրի շրջանակներում»,-փաստեց Թովմասյանը:

Ըստ նրա, եթե նստեն եւ սպասեն, որ  խնդիրները պետք  է համայնքային բյուջեի հատկացումներով կամ պետական աջակցության ծրագրերով լուծվեն, իրատեսական չէ: Այսօր առավել ճկուն գործելու ժամանակն է: Պետք է գալ երկրի հակառակ կողմից, կատակում է, ու առանձնացնում այն ելքերը, որոնք խնդիրների լուծման բանալիներն են նաեւ:

«Երբ չկան ֆինանսական միջոցներ, եւ որեւէ թղթի վրա որեւէ տողով գրված չէ, օրինակ  այսքան հազար դրամը ծառայելու է այս նպատակին, այն նպատակին, ապա պետք է գնալ ներդրումային եւ հավելյալ միջոցներ ճարելու ուղիով: Ես հասկացա, որ նստել ու բողոքել կարելի է անվերջ, բայց դրա փոխարեն պետք է հավաքել ուժերն ու համարձակությունը, առաջարկել այդ նույն երգիչ-երգչուհիներին, երաժիշտներին եւ  հարցերը լուծել, այլապես կարելի է անդադար բողոքել, պետության վրա խնդիրը բարդել, ասել գումար չկա, հնարավորություն չկա, կամ սպասել, թե պետական կառույցը երբ կհասկանա դրա անհրաժեշտությունը, կամ այս լրջագույն խնդիրներ ունեցող երկրի մեջ ե՞րբ հերթը կհասնի քաղաքի որեւէ երաժշտական դպրոցի շեփորին: Այսպես մի փոքր դժվար է»:

Տպել
2804 դիտում

Սա քաղաքական պատվեր է, Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան

Ուկրաինայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 18 մարդ, կան ողջ մնացածներ (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

30 տարվա դադարից հետո կրկին եթերում է սիրված ու սպասված «Հեռուստաթատրոնը». ինչ փոփոխություններ են արվել ձեւաչափում

Փարիզում հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների վրա. 4 դանակահարված, 7 ձերբակալված կա

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Կարմիր խաչի ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերը

Տիգրան Ուլիխանյանը հաստատել է ՊՎԾ պետի պաշտոնակատար նշանակվելու մասին տեղեկությունը

Վերին Պտղնիում լայն թափով ընթանում են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները

Հունաստանը կարող է Թուրքիայի ապօրինի գործողությունների հարցով դիմել Հաագայի միջազգային դատարան

Նորավանում ավարտվել են ունիվերսալ խաղահրապարակի կառուցման աշխատանքները

Հաստատություններից ընտանիք վերադարձած երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկումն անհրաժեշտություն է. ՄԻՊ

Վերանորոգվել է Արաքսավանի դպրոցի նախակրթարանը

Չհայտարարված այց ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում

Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին, և ևս 6 անձի

Փաստաբանների պալատի նախագահը դատի է տվել Առողջապահության նախարարին

Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնին կմասնակցեն շուրջ 100 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ

Արծվանիստում անասնակեր է այրվել

Ծովագյուղի աղմկահարույց ծեծկռտուքի գործով ձերբակալված կա

Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը. վարչապետ

Գյումրիից Երևան է տեղափոխվել կորոնավիրուսով վարակված 7 հիվանդ. մայրաքաղաքում է նաև ՀՊՏՀ ԳՄ տնօրենի ժպ Կարեն Պետրոսյանը