Սա փոխհատուցում չէ․ Նիկոլ Փաշինյանը՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ը տուժած անձանց աջակցություն տրամադրելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա նիստում կարեւորեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին որոշման ընդունումը։ Միեւնույն ժամանակ նկատեց, որ հարցն ունի բազմաթիվ նրբերանգներ։

«Ես ուզում եմ արձանագրել, որ այս որոշումը կամ սահմանված չափերը որեւէ ձեւով չեն նշանակում փոխհատուցում։ Այսինքն՝ սրանով, կներեք կոպիտ ձեւակերպման համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքի գին չի որոշվում։  Սա ընդամենը ձեւակերպվում է որպես աջակցություն, ինչը նշանակում է, որ այս գործերով կարող են եւ պետք է հետագա գործընթացները շարունակվեն ու տեղի ունենան»,- ասաց նա

Հիշեցրեց, որ ինքն էլ ներգրավված ու մասնակից է եղել  2008  թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին։ «Շատ կարեւոր է, որ մենք ոչ թե էմոցիոնալ, այլ ճիշտ, բալանսավորված որոշումներ կայացնենք, ինչես պատշաճ է ՀՀ կառավարությանը»,- փաստեց վարչապետը։

«Մենք քննարկումների առոմով, նաեւ հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ Հայաստանի վերաբերյալ կայացված մի շարք նախադեպային որոշումների վրա, կայացրել ենք այսպիսի որոշում այս փուլի համար։ Եվ իմ պատկերացումը ընդհանուր առմամբ այն է, որ այս հարցերը, ի վերջո, վերջնական լուծում ստանան ՄԻԵԴ-ում։ Փոխհատուցման հարցը եւ չափը որոշի ՄԻԵԴ-ը, որպեսզի ներահայաստանյան համակարգերում մենք շատ նուրբ իրավիճակերը հաղթահարելու հնարավորություն ունենանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տպել
39364 դիտում

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցներում 2 տան այրվելու մասին

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը

էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին

Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է

Ոստիկանները բացահայտել են Արմավիրի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Գրավն ունակ չէ չեզոքացնելու այն ռիսկերը, որոնք սպառնում են Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում․ Տիգրան Եգորյան

Ում է ձեռնտու թիրախավորել սաուդյան նավթը. ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին

Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին

«Բարեփոխելով աշխարհը». Երեւանում առաջին անգամ կկայանա կինոյի և հեռուստահաղորդումների փառատոն

Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձին (տեսանյութ)

Շիրակի մարզի կարկտահարված 6 համայնք ԿԽՀԸ-ի կողմից ստացավ 150.040.450 դրամի աջակցություն

Ռանչպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մարվել է

Շաբաթ օրը երգչախումբը փողոցում է փորձ արել, քար լռություն եւ անտարբերություն է տիրում. Հեքեքյան

Անթույլատրելի է երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն․ Պաշտպանի արձագանքը՝ տարածված տեսանյութին

Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած.

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել քույր քաղաք