Հայրենական պատերազմի 30 վետերաններ կստանան առողջարանային բուժման ուղեգրեր

Կառավարությունն այսօր որոշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 4 միլիոն 320 հազար դրամ ՝ Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի համար առողջարանային բուժման ուղեգրեր ձեռք բերելու համար։

Որպես հիմնավորում նշվում է, որ սույն որոշման նախագծի ընդունումը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության, նրանց հանգստի և առողջության վերականգնման անհրաժեշտությունից, ինչպես նաև այն համապատասխանում է «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի երրորդ մասին  դրույթներին:

Նախագծի ընդունումը  նաև գնահատանքի մի փոքր քայլ է վետերանների վաստակը գնահատելու և նրանց բարոյական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու առումով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների թիվը հանրապետությունում 01.05.2019թ. դրությամբ կազմում է մոտ 350 մարդ (համաձայն Սոցիալական ապահովության ծառայության տվյալների` պատվովճար ստացողներ) ու նրանց տարիքը՝ 93-ից 100 է և բոլորն էլ ունեն առողջական ու սոցիալական խնդիրներ, սակայն նրանց ավելի քան 90%-ն  ի վիճակի չէ ինքնուրույն առողջարան մեկնելու, ուստի նախատեսվում է հանգստի և առողջության վերականգնման նպատակով «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը գումար տրամադրել 30 վետերանի առողջարանի անվճար ուղեգիր հատկացնելու համար համար:

Միաժամանակ, պետք է նշել, որ 2017 թվականին վետերաններին հատկացվել էր 50 անվճար ուղեգիր, իսկ 2018 թվականին` չի հատկացվել:

Տպել
1573 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը