Կբեմադրվի գերմանական արխիվներում գտնված «Տիգրան Մեծ» օպերան. վարչապետն ու տիկինը հյուրընկալել են անվանի գործիչներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հյուրընկալել են աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանին, անվանի բեմադրիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Իսահակյանին և «Հայաստանի պետական Ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մանասյանին։

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և «Ներկա» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ադոլֆ Հասսեի «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրման նախապատրաստական և կազմակերպչական հարցերը։ Գագիկ Մանասյանը պատմել է, թե ինչպես է գերմանական արխիվներում պատահաբար գտնվել Հասսեի «Տիգրան Մեծ» օպերան, որը գրված լինելով 1700-ական թվականներին երբևէ չի բեմադրվել։

«Երաժշտական աշխարհում Հայոց արքա Տիգրան Մեծին նվիրված շուրջ 40 օպերա է հայտնի։ Սա որքան որ ուրախալի է, նույնքան էլ ամոթալի է, քանի որ նրանցից ոչ մեկը չի բեմադրվել Տիգրան Մեծի հայրենիքում»,- ասել է Գագիկ Մանասյանը՝ հավելելով, որ Հասսեի օպերայի բեմադրությունը ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային ասպարեզում կարևոր նախաձեռնություն և մեծ երաժշտական իրադարձություն է համարվելու։ 

«Ես ընդհանրապես կարծում եմ, որ մեր բոլոր թագավորների մասին պետք է օպերաներ լինեն, որովհետև թագավորների հետ կապված յուրաքանչյուր գաղափար պետության գաղափար է, քանի որ նրանք պետականության խորհրդանիշեր են։ Ցավոք, ես նայում էի, որ մենք մեր ոչ բոլոր թագավորների անուններով փողոցներ ունենք ու պարտադիր չէ, որ նրանց անուններով փողոցներ, արձաններ լինեն միայն Երևանում»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով օպերայի բեմադրության գաղափարը։ Ջորջ Փեհլիվանյանն էլ շեշտել է, որ նպատակ կա ապագայում բեմադրել Տիգրան Մեծի վերաբերյալ բոլոր օպերաները։

Նա նշել է, որ «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրումը նաև լուրջ երաժշտական դրդապատճառներ ունի։ Հիմնական պատճառն այն է, որ օպերաները գրված են «Բարոկկո» երաժշտական ոճով, որն այսօր եվրոպական ժամանակակից երաժշտական աշխարհում ամենաընդգծվածներից է և ունի հստակ օրենքներ, երաժշտական ինքնատիպ գործիքակազմ։ Հենց այդ խնդիրներն են լրացուցիչ դժվարություններ ստեղծում օպերայի բեմադրության համար։ Գևորգ Իսահակյանի փոխանցմամբ, ներկայում համատեղ ջանքերով փորձում են հաղթահարել այդ դժվարություններն՝ ի նպաստ բարոկկո երաժշտության տարածմանը Հայաստանում։ Այժմ բանակցություններ են ընթանում բարոկկո երաժշտական ուղելար գործիքներ ձեռք բերելու և համապատասխան երաժիշտներ վերապատրաստելու ուղղությամբ։ Գագիկ Մանասյանը շեշտել է, որ ծրագրվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կազմում ստեղծել մշտական գործող «Բարոկկո նվագախումբ»՝ և այդ երաժշտության տարածման համար բարենպաստ միջավայր։

Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի շրջանակում «Հայաստանի դասական երաժշտության բարեկամների» խմբի առաքելությունը՝ շեշտելով, որ հիմնադրամն իր աջակցությունը կունենա նաև «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրման հարցում։

«Օգտվելով այս առիթից՝ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ դասական երաժշտության հարցում ունեցած ձեր նախաձեռնության համար։ Դա իսկապես շատ մեծ օժանդակություն է և ես հարկ եմ համարում ձեզ շնորհակալություն հայտնել»,- ասել է Գագիկ Մանասյանը։

Հանդիպմանը քննարկվել է նաև օպերայի բեմադրության կազմակերպչական հարցերը։ Նախնական պայմանավորվածությամբ օպերան կբեմադրվի 2020 թվականի աշնանը:

 
Տպել
3479 դիտում

«Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա Մոսկվա-Երեւան չարտերային թռիչք կազմակերպվելու թույլտվություն

Մեքենավարման պարապմունքներ են անցկացվել 1-ին զորամիավորումում. ՊՆ

Անտառամուտի բնակիչն ապօրինաբար 5 կանգուն ծառ է կտրել եւ տեղափոխել իր տան բակ

ՀՊՏՀ-ում անհրաժեշտության դեպքում առցանց կանցկացվի դիպլոմայինի պաշտպանությունը, իսկ ԵՊՀ-ում հարցը կորոշեն ֆակուլտետները

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցույց տվեց նոր կառուցված մոդուլային ընդունարանները (տեսանյութ)

Կսահմանվի հատուկ՝ Կրթական սակագին. ԿԳՄՍ-ն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել

Լոռու մարզի 4 համայնքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք, մեկուսացածների մեջ բուժաշխատողներ էլ կան

Արցախում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ 7 քրեական գործ է հարուցվել

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը տեղափոխվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Քաղաքաշինության կոմիտեն միացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աջակցության ծրագրին

«Պարենային շտապ օգնություն»-ը Գյումրիում ծանրոց է հասցրել 50 ընտանիքի, 25-ը տրվել է «Թռչունյան տան» նախկին սաներին

Հետախուզման մեջ գտնվող 36-ամյա տղամարդը փորձել է հաշփտակել Հալաբյան փողոցի վճարային տերմինալներից մեկը (տեսանյութ)

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը

Արցախն այդպիսի ընտրությունների արժանի չէ. քաղաքագետի համոզմամբ՝ խաղից դուրս մնացածներն ու 2-րդ փուլ անցածները կբանակցեն

Անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է կատարած աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին

Վրաստանը բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել. ՊԵԿ

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը

Կորոնավիրուսի հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 864664835.7 դրամ