07․29 չվերթով ՀՀ վերադառնալու՝ Եգիպտոսի դեսպանատան կոչը վերաբերում է զբոսաշրջիկներին, որոնք մեկնել են A&R Tour փաթեթով

27/07/2019 schedule13:59

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հայտարարությունն այն մասին, որ դեսպանատունը Եգիպտոսում հանգստացող ՀՀ քաղաքացիներին հորդորում է ընդհատել հանգիստն ու Երեւան վերադառնալ հուլիսի 29-ի չվերթով, վերաբերում է միայն այն զբոսաշրջիկներին, որոնք Եգիպտոս են մեկնել A&R Tour տուր օպերատորի փաթեթներով։

«Սույն հայտարարությունը վերաբերում է միայն A&R տուր օպերատորի ուղեւորներին։ Բոլոր այլ զբոսաշրջիկներին հորդորում ենք շարունակել պլանավորած հանգիստը»,– ասվում է ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հայտարարել էր, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երեւան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03․00-ին։ «Միաժամանակ, հորդորում ենք այն ուղեւորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին եւ 5-ին, ընդհատել հանգիստը եւ մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն եւ ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով։ ՀՀ դեսպանության թեժ գիծ.
+201207050580»,- ասվում էր դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ A&R Tour օպերատորի փաթեթներով Եգիպտոսի Հուրգադա քաղաք մեկնած ՀՀ քաղաքացիները չէին կարողանում վերադառնալ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով։ Հուլիսի 26-ին ուղեւորները Հուրգադա-Երեւան թիվ UJ 5600 չվերթով վերադարձան Հայաստան: Վերադարձի ծախսերը հոգացել է ՀՀ կառավարությունը։

Տպել
1786 դիտում

Մահացած 16 քաղաքացիներից հայտնի է միայն 6-ի ինքնությունը․ ԱԻՆ (թարմացված)

Իրանում 4,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում որոնվում է 18 անհետ կորած քաղաքացի (թարմացված)

Փրկարարները եւս 9 մարմին են փլատակներից հանել․16 զոհ ունենք, որոնց թվում են մեկ մանկահասակ երեխա եւ հղի կին

Ենթադրյալ անհետ կորած իրանցի 6 քաղաքացիներից 5-ը Վրաստանում են․ Հայկ Կոստանյան

«Սուրմալու»-ի փլատակներից ևս մեկ դի դուրս բերվեց․ զոհերի թիվը դարձավ 8

Աղջկա քայլը լարված մթնոլորտում, անորոշության պահին մարդիկ ընկալեցին, այսպես ասած, «ձեռք առնոցի». հոգեբան

Անհետ կորած համարվողների թիվն ավելացել է․ որոնվողների թվում են նաև Իրանի 6 և ՌԴ մեկ քաղաքացիներ (թարմացված)

Մինչ այս պահը ԱԻՆ երկու ծառայող է վնասվածքներ ստացել, համապատասխան օգնությունից հետո՝ վերադարձել շարք

Մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին շրջանառվող լուրը, ցավոք, կեղծ է․ ԱԻՆ խոսնակ

«Ուղեղը ինչի համար է, Շուշիի հետ համեմատելը կոռեկտ չէ»․ մշակութային գործիչները՝ «Սուրմալուի» աղետի ֆոնին նվագելու մասին

Հայաստանում սգո օր կհայտարարվի

Շիրակում ընթացքի մեջ է Բերդաշենի, Արեգնադեմի, Կապսի դպրոցների մոդուլային շենքերի կառուցումը

Փլատակներից լսվել է ձայն, բայց այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել․ ԱԻՆ խոսնակ

Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը

Պարզվում են «Սուրմալու»-ի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, աշխատակիցների ինքնությունները․ ՔԿ

Ստանիսլավ Զասը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին

«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ զոհերի թիվը 7 է (թարմացված)

Մենք ընկճվելու իրավունք չունենք և պարտավոր ենք ապրել․ Ջրականում նահատակված գյումրեցի Արտյոմ Լոգյանը կդառնար 21 տարեկան

«Սուրմալու»-ում տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի. ՄԻՊ

2 բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

Օգոստոսի 17-ից ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը

«Սուրմալու»-ի պայթյունով պայմանավորված՝ օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթում և Կենտրոնում

Շախմատիստ Արման Փաշիկյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով

Հնարավոր է՝ Հայաստանում սգո օր հայտարարվի․ Գնել Սանոսյան

Զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր

Դեռ կան մարդիկ, որոնք փլատակների տակ են գտնվում. Արամ MP3-ին չեղարկել է իր այսօրվա համերգը

Մեկնարկել է պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն (լուսանկարներ)

Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է. նա բուժումը կշարունակի հիվանդանոցում

Կասեցվել է վտանգավոր կաթնամթերքի թողարկումը

Մաքսիմալ աշխատանքների դեպքում էլ քաղաքացիները կունենան դժգոհություն․ Հայկ Կոստանյան

17 անհետ կորածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է, մյուսը՝ Իրանի

Աչքերն ու բերանը փակել են, տարել Ծաթեր գյուղ. Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորվել է 2 անձ (տեսանյութ)

Անհրաժեշտության դեպքում մեր ամբողջ ռեսուրսը կենտրոնացնելու ենք տարվող աշխատանքներին. ԱԻՆ փոխնախարար

Դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ նվազել. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Երևանի Մյասնիկյան պողոտայում կրակոցներ են հնչել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Արցախի նախագահն ընդունել է երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության անդամների

Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն և ռեկորդակիր