Ըստ մարզչի՝ հայ ըմբիշները մասնակցեցին իրենց հնարավորությունների սահմաններում, իսկ դա քիչ է

Վանաձորում կայացած Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 24-րդ մրցաշարում հայ մարզիկները հանդես եկան իրենց հնարավորությունների սահմաններում, իսկ դա քիչ է: Այս կարծիքին է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: Հայերը սեփական հարկի տակ կայացած ստուգատեսում ոչ մի ոսկի չնվաճեցին: Մասնակցում էր 6 երկրի շուրջ 120 մարզիկ: Հայաստանը, ունենալով մոտ 40 մասնակից, ավարտեց 2 արծաթով ու 6 բրոնզով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կուրղինյանն ասաց, որ թե՛ մեդալներից, թե՛ գոտեմարտերից կարելի է ասել, որ գոհ է, բայց մի բայց կա:

«Ընդհանուր առմամբ բոլորն էլ իրենց հնարավորությունների սահմաններում մասնակցեցին, բայց կուզեի ավելին տեսնել, որովհետեւ աշխարհի առաջնությունն է մոտենում, որը շատ պատասխանատու մրցաշար է, եւ ես նրանցից սպասում էի անհնարինը, բայց չնկատեցի: Իրենց սովորական վիճակի մեջ էին: Դա ինձ չի գոհացնում: Ուզում էի, որ իրենց հնարավորություններից բարձր մասնակցեին, եւ դա չարեցին: Մասնակցեցին սովորականի պես: Մանավանդ խոսքը փորձառուների մասին է՝ Վալոդյա Ֆրանգուլյան, Գրիգոր Գրիգորյան.... իրենց հնարավորությունների սահմաններում հանդես եկան, ինչը քիչ էր՝ հաշվի առնելով ցիկլի այս պահի կարեւորությունը»,- ասաց նա:

Վալոդյա Ֆրանգուլյանը ՀՀ հավաքականի առաջատրներից է, ու իր՝ 65 կգ քաշային կարգում, լուրջ մրցակցություն ունի: Նույն քաշային կարգում հավաքականի առաջին համարը լինելու հավակնություններ ունեն աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը եւ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թեւանյանը, որը հուլիսի 23-24-ը կայացած Ստեփան Սարֆսյանի անվան 2019 թ. մրցաշարին չմասանկցեց, քանի որ պատրաստվում է երիտասարդների աշխարհի առաջնությանը: Ֆրանգուլյանի համար սա իրեն դրսեւորելու շանս էր, սակայն 6-րդ տեղը զբաղեցրեց:

«Պետք է առնվազն մեդալ նվաճեր: Այո՛, գոտեմարտերում հավասար պայքար էր մղում, բայց դա ինձ համար քիչ էր կոնկրետ նրա դեպքում: Չգիտեմ՝ խնդիրներից է, թե վնասվածքից հետո....»,- ասաց նա:

Թե ով այս քաշային կարգում Հայաստանը կներկայացնի սեպտեմբերի 14-2-ը Ղազախստանում կայանալիք աշխարհի 2019 թ. առաջնությունում, որը վարկանիշային է Տոկիո 2020-ի համար, մարզիչը կորոշի աշխարհի երիտասարդական առաջնությունից հետո: Պարզ է միայն, որ Դավիթ Սաֆարյանի մասնակցությունն աշխարհի առաջնությանը չի դիտարկվում:

«Ո՛չ (խմբ. նկատի ունի թեկնածությունը չի դիտարկվում), այսպես ասեմ՝ կոնկրետ: Եթե մրցաշարերի չի մասնակցել... 65 կգ քաշային կարգում կշռման արարողության էլ չի մասնակցել այս նոր կանոնների համաձայն. աշխարհի առաջնություն անհնար է»,- ասաց մասնագետը:

Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում իր հնարավորություններից ցածր հանդես եկավ նաեւ Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: 61 կգ քաշային կարգի եզրափակչում նա 2:12 հաշվով զիջեց ռուս Աբասգաջի Մագոմեդովին ու բավարարվեց արծաթով: Կուրղինյանը նշում է, որ նա աշխատելու տեղ ունի, մանավանդ որ աշխարհի առաջնությունում պետք է ելույթ ունենա ոչ թե 61 կգ քաշային կարգում, այլ 57-ում, քանի որ ի տարբերություն 61-ի՝ 57-ն օլիմպիական է:

«Նա, ճիշտ է, Եվրոպայի չեմպիոն է, բայց բավական երիտասարդ է՝ 19-20 տարեկան: Եվրոպայի առաջնությունից, ուսի վնասվածքից հետո առաջին մրցաշարին էր մասնացկում: Մինչեւ եզրափակիչ լավ գոտեմարտեր անցկացրեց: Եզրափակչում գուցե այդ մրցումներին չմասնակցելն էր պատճառը: Մի խոսքով, թե՛ տեխնիկապես, թե՛ տակտիկապես աշխատանք ունի կատարելու: Կփորձենք աշխատել, որպեսզի աշխարհի առաջնությանը լիարժեք մասանկցի: Աշխարհի առաջնությունում 57 կգ քաշային կարգում է մասնակցելու: Առաջին մրցումն էր վնասվածքից հետո, եւ դա կարող էր պատճառ լինել»,- ասաց նա:

Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարից հետո ազատոճայինները մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացնելու Երեւանում՝ «Օլիմպավանում»: Կենտրոնանալու են ընդհանուր ֆիզիկական պատրաստականության վրա: Հետո օգոստոսին Սոչիում Ռուսաստանի հետ համատեղ հավաք են ունենալու: Աշխարհի առաջնությունից առաջ վերջին հավաքը նույնպես «Օլիմպավանում» է լինելու:

 

Տպել
812 դիտում

Երեւանից դեպի Ստեփանակերտ ուղեւորվող ավտոբուսները վատ եղանակի պատճառով վաղը չեն մեկնի

Վերսկսվում են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը

ՀՀ ՊՆ և ԱՀ ԱԳ նախարարները կարևորել են հայ զինծառայողների վերադարձի աշխատանքները

Վթար Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին. վարորդները հոսպիտալացվել են

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է՝ ինչ է խոսել Պուտինի հետ հոկտեմբերի 19-ին եւ ինչ պայմաններ են առաջարկվել

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված ամանորյա նախաձեռնության մասին

Այսօր ու վաղը ձյանն ու ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը

«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

Պետական մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հաղորդակցության համար

Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մերձակայքում տեղի կունենա չպայթած ականների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից հետո զինծառայողների հանգստի հարցը շուտով կլուծվի. հանդիպում ՊՆ-ում՝ զինվորների հարազատների եւ ծնողների հետ

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. Ա.Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի անդամներին

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք. մահացել է 21 մարդ