Մասշտաբային խափանում․ ՀՀ ողջ տարածքում ԱՊՊԱ պայմանագրեր չեն կնքվում

24/07/2019 schedule16:45

Այսօր առավոտից Հայաստանի ողջ տարածքում չեն կնքվում ԱՊՊԱ պայմանագրեր։ «Կանգնած» են նաեւ Ճանապարհային ոստիկանության ծառայության հաշվառման կետերը։ Քաղաքացիներին չեն տրամադրում «տեխանձնագրեր» ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով։

Այսօր առավոտից առաջացած խնդրի մասին մեզ ահազանգեցին բազմաթիվ քաղաքացիներ։ «Առավոտից հերթերի մեջ ենք, սպասում ենք, որ համակարգն աշխատի։ Մի քանի ժամը մեկ ասում են՝ շուտով կաշխատի համակարգը, սակայն դա տեղի չի ունենում»,- մեզ հետ զրույցում նշեց Սարգիսը, որն այս պահին գտնվում է ՃՈ հաշվառման կետերից մեկում՝ հերթում։ Քաղաքացիներին տեղեկացրել են, որ խնդիր է առաջացել Ավտոապահովագրողների բյուրոյի բազայի ու ՃՈ ծառայության հաշվառման համակարգի սինքրոն աշխատանքում։ «Այդ երկու համակարգերի միջեւ ինչ-որ խնդիր է ծագել։ Հիմա ՃՈ հաշվառման կետում, որտեղ ես եմ գտնվում, ԱՊՊԱ-ի գրասենյակ կա, որը չի աշխատում, իսկ առանց ԱՊՊԱ պայմանագրի հնարավոր չէ ավտոմեքենայի տեխանձնագիր վերցնել», - նշում է նա։

Ոստիկանությունն ու Ավտոապահովագրողների բյուրոն հստակ պատասխաններ չեն տալիս, թե երբ կաշխատի համակարգը։ Միեւնույն ժամանակ հազարավոր քաղաքացիներ սպասում են սահմանին ու ՃՈ հաշվառման կետերի հերթերում՝ փաստաթղթային ձեւակերպումներ իրականացնելու համար։ Խնդիրն ավելի է բարդանում, քանի որ այս տարի ռեկորդային քանակությամբ (2019 թ-ի առաջին կիսամյակի կտրվածքով՝ շուրջ 70 հազար) ավոտմեքենաներ են ներմուծվում Հայաստան։ Մյուս կողմից այժմ ակտիվ տուրիստական շրջան է՝ շատերն իրենց ավտոմեքենաներով են Վրաստանից կամ ՌԴ-ից ժամանում Հայաստան՝ հանգստանալու։ Նրանք չեն կարող իրենց ավտոմեքենաներով մուտք գործել երկիր, եթե չեն կնքել ԱՊՊԱ պայմանագիր։ Այդ պայմանագրի բացակայությունը մեծ տուգանքների կարող է հանգեցնել։

Խնդիրն առաջացել է դեռեւս հուլիսի 23-ին, բայց շատ կարճ տեւեց, մեր հեռախոսազրույցում նշեց Ավտոապահովագրողների բյուրոյի ներկայացուցիչը։ Այնուհետեւ առաջացավ այսօր առավոտյան ու մինչեւ այժմ չի կարգավորվել․ «Այո, նման խնդիր կա։ Բանն այն է, որ մեր եւ ՃՈ-ի բազաների սինքրոն աշխատանքում խզվածք է առաջացել, որի պատճառով հնարավոր չէ այս պահին ԱՊՊԱ պայմանագրեր կնքել։ Մեր մասնագետներն աշխատում են խնդրի կարգավորման ուղղությամբ, սակայն հստակ չենք կարող ասել, թե այն երբ կկարգավորվի», - ասաց բյուրոյի ներկայացուցիչը՝ դժվարանալով նշել առաջացած մասշտաբային խափանման պատճառը։

Տպել
4040 դիտում

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան