Օրբելյանը չի ցանկանում 600 000 ԱՄՆ դոլարի մասին աղմուկ բարձրացնել. Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Oպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կոստանտին Օրբելյանը չի ցանկանում բարձրաձայնել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում քննվող գործի մասին:

Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ իր իրավաբաններին է հանձնարարել զբաղվել: «Նրանք վերահսկում են իրավիճակը, ես այս պահին արձակուրդի մեջ եմ եւ երկրում չեմ»,-ասաց նա՝ հավելելով, որ ավել բան ասել չի ցանկանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Օրբելյանը Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նոտարական գրասենյակներից մեկում կնքված առք ու վաճառքի պայմանագրով Գ. Մ.-ին պարտքով 600 000 ԱՄՆ դոլար է փոխանցել։ 3 տարի անց նա իրավապահներին հայտնել է, որ Գ. Մ.-ն խաբեությամբ եւ իր վստահությունը չարաշահելով՝ տիրացել է այդ գումարին:

Կոնստանտին Օրբելյանն ամեն կերպ փորձում է կատարվածը ուշադրության կենտրոնից հեռացնել: Մեր տեղեկություններով՝ նա անգամ գումարի չափը չի ցանկացել ոչ ոքի հայտնել՝ ասելով, որ այն իրականում 600 000 ԱՄՆ դոլար չէ:

ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից հայտնում են, որը վերը նշված գումարի թիվը ճիշտ է եւ Օրբելյանը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ խարդախության զոհ է դարձել։ Հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին: Օրբելյանն այդ մասին դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեի նախագահին: Այնտեղից դիմումը փոխանցվել է ոստիկանություն։ Այս պահին ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Տպել
4522 դիտում

Բակո Սահակյանի գլխավորությամբ Արցախում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների հանձնաժողովի նիստ է գումարվել

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. կոմիտեն հայտարարություն է տարածել

Վերակենդանացման բաժանմունքներում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Մոսկվայից կազմակերպվող չարտերային թռիչքի ուղևորներն ընտրվել են ըստ առաջնահերթության

Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել