Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Լուսանկարը՝ Հետքի

Իջեւանում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումների գործով 13 անձի մեղադրանք է առաջադրվել, որից 10-ը կալանավորվել են, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Հուլիսի 17-ին Իջեւանում մի խումբ քաղաքացիներ փակել էին Հայաստան- Վրաստան միջպետական ճանապարհը՝ բողոքելով ապօրինի անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվեցին, երբ ոստիկանները փորձեցին բացել ճանապարհը:

Իջեւանում տեղի ունեցած բախման հետեւանքով վնասվածքներ ստացած տասնյակից ավելի ոստիկաններ դիմել էին հիվանդանոց՝ բուժօգնության: Վնասվածքները հասցվել են հիմնականում նետված քարերով եւ փայտե ձողերով: Հիվանդանոց էր դիմել նաեւ երկու քաղաքացիական անձ:

13 մեղադրյալներից մեկը Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ Վահրամ Սիմոնյանն է. նրա եւ 17-ամյա եղբոր՝ Ժորա Սիմոնյանի մասին «Հայկական ժամանակ»-ը գրել էր 2017 թվականին. այն ժամանակ գործով տուժողի կարգավիճակ ուներ Վահրամ Սիմոնյանի եղբայրը, որն ըստ մեղադրանքի՝ խոշտանգման էր ենթարկվել Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, կոչումով մայոր Գերասիմ Մարդանյանի կողմից: Այս գործը դատարանում է եւ դեռեւս դատավճիռ չի կայացվել:

Վահրամ Սիմոնյանը Մարդանյանի թիրախում էր հայտնվել որպես ապօրինի ծառահատում կատարող, ապա եղբոր հետ բերման ենթարկվել բաժին, որտեղ էլ, ըստ մեղադրանքի՝ Գերասիմ Մարդանյանը խոշտանգել էր 17-ամյա եղբորը՝ Ժորային:

Այժմ Վահրամ Սիմոնյանը, եղբայրը՝ Սասունը, եւ հայրը՝ Գարսիկ Սիմոնյանը, անցնում են Իջեւանի բախումների գործով, սակայն ոչ թե տուժողի կարգավիճակով, այլ՝ մեղադրյալի:

Մասնավորապես, Վահրամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Նրան կալանավորելու որոշում կայացվել է հուլիսի 20-ին՝ Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի կողմից:

Հայրն ու եղբայրը գործով կասկածյալի կարգավիճակ ունեն, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Վահրամ Սիմոնյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի խոսքով՝ սույն քրեական հետապնդումը ընտանիքի նկատմամբ վրեժխնդրության դրսեւորում է, որը կապված է 2017 թվականին Սիմոնյանի կրտսեր եղբորը խոշտանգելու դեպքի հետ: Ըստ պաշտպանի՝ Սիմոնյանի դեմ ցուցմունք է տվել մեկ ոստիկան. նրա եւ Գերասիմ Մարդանյանի դեմ ժամանակին ցուցմունք են տվել Սիմոնյանները:

«Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ շատ բան չեմ կարող ասել, միայն մի բան կասեմ, որ այս ընտանիքի նկատմամբ վրեժխնդրություն է իրականացվում. այդ ոստիկանը ցուցմունք է տվել, օգտվել է առիթից, որ այս ընտանիքի հետ ինքը թշնամանք ունի եւ ժամանակին խոշտանգման գործով իր եւ իր գործընկերոջ դեմ ցուցմունք են տվել, այդ իսկ պատճառով, մեր խորին համոզմամբ՝ դա է պատճառը, որ իր դեմ ցուցմունք է տվել»,- պատմեց պաշտպանը: Մեր հարցին՝ գործում միայն այս մեկ ապացո՞ւյցն է, թե տեսանյութեր էլ կան, Ղարգյոզյանը պատասխանեց, որ նախաքննական մարմինը դատարանում կալանավորման միջնորդություն ներկայացելիս որեւէ տեսանյութ, որեւէ լուսանկար, որը կվկայի, որ իր պաշտպանյալը բռնություն կամ այլ հակաօրինական գործողություն է կատարում, չի ներկայացրել: Քննիչը որպես կալանավորման հիմք ներկայացրել է այն, որ Վահրամ Սիմոնյանը կխոչընդոտի, կթաքնվի վարույթն իրականացնող  մարմնից եւ անօրինական ազդեցություն կգործադրի: Ղարագյոզյանը նշեց, որ դատարանը փախուստի դիմելու հանգամանքը ռեալ չի դիտարկել, փոխարենը նշել է, որ Սիմոնյանը ազատության մեջ գտնվելու ընթացքում կխոչընդոտի քննությանը: «Գործով անցնում են միայն ոստիկաններ, պարզապես մեզ համար անհասկանալի է, թե ինչ ձեւով դրսում գտնվելու ընթացքում պետք է իմ պաշտպանյալը ոստիկանների վրա անօրինական ազդեցություն գործադրի, այն դեպքում երբ ոչ հավաքի մասնակից է եղել, ոչ էլ՝ փողոց փակող»,- ասաց Սիմոնյանի պաշտպանը: Վերջինիս խոսքով՝ իր վստահորդները այդ օրը գնացել էին Իջեւան՝ առտեւտուր անելու նպատակով եւ որեւէ կապ չեն ունեցել ապօրինի ծառահատման հետ: «Ընտանիքով գնացել էին առեւտրի, խցանման մեջ են ընկել եւ դուրս են եկել՝ տեսնելու, թե ինչ է կատարվում: 2 ժամ հետո տուն են գնացել, առավոտյան ժամը 5-ին ոստիկաններն եկել են, բերման են ենթարկել: Իրենք ծառ հատող չեն եղել, այլ՝ առեւտրական: Ընդհանուր առմամբ՝ իմ պաշտպանյալները բացասական են վերաբերվում ծառահատմանը ու ընդհանրապես չեն էլ իմացել, թե ինչի համար է փողոց փակվել, հետ են կանգնած եղել ու չեն էլ կարողացել հասկանալ, թե ինչ է կատարվում, հետագայում մամուլից են տեղեկացել ու 6-րդ վարչության աշխատակիցներից»,-հավելեց մեր զրուցակիցը: Սիմոնյանը դեռ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել այն պատճառով, որ ըստ պաշտպանի՝ մեղադրանքը ընդհանրական է, կոնկրետ ոչ մեկի գործողությունը չի կոնկրետացվել, եւ Վահրամ Սիմոնյանը չգիտի, թե կոնկրետ ինչ արարք կատարելու համար է մեղադրվում: Մեր հարցին՝ իսկ նա ցուցմունք տվե՞լ է, պաշտպանը դրական պատասխան տվեց, սակայն նշեց, որ բովանդակությունը չի կարող հայտնել:

Արա Ղարագյոզյանը հավելեց, որ Վահրամ Սիմոնյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել: Առաջիկայում պաշտպանը նաեւ գրավի միջնորդություն կներկայացնի դատարան:

Իջեւանում ոստիկաների եւ ցուցարների միջեւ տեղի ունեցած բախումներին էր անդրադարձել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով․ «Երեկվա դեպքերի մեղավորները, ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»: Մեր հարցին, թե կազմակերպիչները հայտաբերվե՞լ են, ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը պատասխանեց. «Ձեռնարկվում են օպերտիվ-հետախուզական միջացառումներ՝ Իջեւանի անկարգությունների մասնակից մյուս անձնաց հայտնաբարելու, նրանց գործողությունները անհատականացնելու եւ յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ: Նախաքննական մարմինը, ինչպես յուրաքանչյուր դեպքում, այս դեպքում եւս առաջ է քաշել բազմաթիվ վարկածներ, որոնց ստուգման ուղղությամբ կատարում է նախաքննություն եւ այո, նախաքննական մարմինը ստուգելու նպատակով քննություն է կատարում՝ պարզելու, թե արդյոք բողոքի ակցիան ուղղորդված է եղել ինչ-որ մարդկանց կողմից, թե՝ ոչ»:

Տպել
4791 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ