Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Լուսացույցների եւ արագաչափերի տեղադրումն ու սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության շուրջ 25 աշխատակիցներ ապրիլին ազատվել էին աշխատանքից: Ազատված աշխատակիցները դիմել էին դատարան՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքային իրավունքն ու վճարել հարկադիր պարապուրդի համար նախատեսված փոխհատուցումը:

Աշխատակիցների շահերը դատարանում ներկայացնում է ընկերության նախկին տնօրեն, փաստաբան Արամ Ղլեչյանը: Հիշեցնենք, որ «Սեյքուրիթի դրիմ»-ի աշխատակիցները մարտի 1-ին բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով ընկերության համասեփականատերեր Ալեքսան եւ Գուրգեն Զաքարյաններից՝ աշխատանքից չազատել տնօրեն Արամ Ղլեչյանին: Ղլեչյանին, սակայն, ազատեցին եւ նրա փոխարեն նոր տնօրեն նշանակվեց, որից մի քանի շաբաթ անց էլ ազատեցին վերոնշյալ 25 աշխատակիցներին:

Փաստաբան Արամ Ղլեչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ «Սեքյուրիթի դրիմ»-ը փորձում է իր պաշտպանությունն իրականացնել ստի վրա. «Փորձում են ասել, որ այդ աշխատակիցները մարտի 1-ին ամբողջ օրը աշխատանքի չեն ներկայացել, թեեւ ԶԼՄ-ներն էլ էին այնտեղ ներկա, լուսաբանեցին այդ երեւույթը: Բոլորին հայտնի է, որ այդ բողոքի գործողությունը սկսվել է ցերեկը, ժամը 1-ին եւ ավարտվել է ժամը 3-ին: Այն դեպքում, երբ ժամը 1-ից 2-ն էլ շատերի համար ընդմիջման ժամանակահատված է եղել: Մինչեւ ժամը 1-ը բոլորը եղել են աշխատանքի եւ ամբողջ օրը բացակայելու այդ հայտարարությունն ուղղակի ծիծաղելի է: Նշում են, որ հաջորդ աշխատանքային օրերին նույնպես այդ աշխատակիցները չեն ներկայացել աշխատանքի: Մարտի 2-ին ընկերության հիմնադիրների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ շարունակելու ենք նույն ձեւաչափով աշխատել, տնօրենի փոփոխություն չի լինում: Հետեւաբար, մարտի 4-ին անձնակազմը 1 մարդու պես եղել է աշխատանքի: Մարտի 5-ին նրանք արգելափակեցին բոլորիս մուտքի քարտերը եւ մեր մուտքն այնտեղ արգելեցին: Հիմա փորձում են ներկայացնել, որ մարտի 1-ին եւ հաջորդող օրերին այդ մարդիկ աշխատանքի չեն եկել, ինչը անհեթեթություն է: Գրավոր բացատրություն են պահանջել մարտի 1-ին ամբողջ օրը աշխատանքի չներկայանալու վերաբերյալ: Աշխատակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում հայտարարեցին, որ իրենք եկել են աշխատանքի մարտի 1-ին, բայց կեսօրից են մասնակցել ակցիային, սակայն նորանշանակ տնօրենն իրենցից բացատրություն էր ուզում, թե ինչու էին ամսի 1-ի ամբողջ օրը բացակայել»,- ասաց Ղլեչյանը:

Փաստաբանի կարծիքով՝ այդ պնդումն ակնհայտ անտրամաբանական է եւ իրականությանը չի համապատասխանում. «Միայն սրա վրա է իրենց պաշտպանությունը: Սրա վրա են փորձում հիմքը դնել, թե իբր մարդիկ մարտի 1-ին ամբողջ օրն աշխատանքի չեն եկել»:

Հարցին՝ այս պահին գործն ի՞նչ փուլում է գտնվում, Ղլեչյանը պատասխանեց. «2 գործերով նախնական պրոցեսներն ավարտվել են, դատաքննությունն ավարտվել է եւ հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի, իսկ մյուս գործերը դեռ նախնական փուլում են»: Ղլեչյանը նշեց, որ թվով 24 առանձին հայցադիմումներ են ներկայացվել ընկերության դեմ:

«Գործող աշխատակիցներից մեկը զեկուցագիր է ներկայացրել տնօրենի պահանջով, թե իբր այդ 25 հոգին ամբողջ օրն աշխատանքի չեն ներկայացրել: Նա եկավ, դատարանում ցուցմունք տվեց, ասաց՝ քանի որ շատ ժամանակ է անցել՝ չի հիշում, թե ով է աշխատանքի եկել, ով՝ չէ: Բայց, որ զեկուցագիրը գրել եմ՝ ուրեմն, այդպես էլ ճիշտ է»,- ասաց Ղլեչյանը:

Հարցին՝ ի՞նչ կտա այս հայցն իր կարծիքով, աշխատակիցները կվերականագնվե՞ն իրենց աշխատանքում, Ղլեչյանը պատասխանեց. «Այդ 25 հոգին բավական առանցքային պաշտոններ էին զբաղեցնում՝ պետեր, տեղակալներ, ավագներ: Այսինքն, այն անձինք էին, որոնք աշխատանքային գործընթացները կազմակերպում էին: Հիմա, իհարկե, այդ անձնակազմին փոխարինողներ գտել են եւ հոգեբանական առումով դժվար է այդ մարդկանց հանելը եւ այս աշխատակիցներին վերականգնելը:

Դատարանը 2 տարբերակ ունի՝ կամ ասում է, որ այդ մարդկանց իրավունքը խախտվել է՝ հետ վերականգնեք, որից հետո կտեսնենք՝ իրենք կցանկանան հետ գնալ, թե՝ ոչ, չնայած բոլոր դեպքերում արդարադատություն պիտի իրականացվի: Կամ դատարանը հիմք է ընդունում այդ զեկուցագիրը, որ ամբողջ օրն աշխատանքի չեն ներկայացել: Այդ ժամանակ արդեն մեզ այլընտրանք չի մնում, քան այդ անձի դեմ բողոք ներկայացնել, որ դատարանին ակնհայտ սուտ ցուցմունք է տալիս: Քանի որ 300-ից ավելի անձ ներկա է եղել, մարդիկ առավոտյան նորմալ եկել են աշխատանքի եւ միայն կեսօրից հետո են մասնակցել բողոքի գործողությանը: Հայտարարել, որ դա նշանակում է՝ ամբողջ օրը աշխատանքի չգալ, իրականության խեղաթյուրում է»:

Հարցին՝ եթե ամեն դեպքում դատարանի որոշումը հօգուտ աշխատակիցների լինի, ինչպե՞ս են նրանք կարողանալու աշխատել ղեկավարության հետ, Ղլեչյանը պատասխանեց. «Այնտեղ նույն անձնակազմն է: Միջանձնային հարաբերություններում որեւէ կոնֆլիկտ չկա: Կոնֆլիկտը միայն նոր տնօրենի հետ արդեն իսկ ստի եւ կեղծիքի վրա հիմնված փոխհարաբերություններն են, երբ նոր տնօրենը այդ մարդկանց ազատեց աշխատանքից՝ պատրվակով, թե իբր նրանք աշխատանքի չեն եկել»:

Տպել
5152 դիտում

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն