27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի կողմից ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019 թվականի հուլիսի 19-ին՝ժամը 03:35-ին, ՀՀ  ոստիկանության Էրեբունու բաժնում 911 ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր-Արեշ թաղամասի բնակիչը զանհագահարել է և հայտնել, որ որդին դանակով սպառնում է իրեն: Նույն օրը Ոստիկանությունում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր-Արեշ թաղամասի տներից մեկում դանակահարություն է եղել: Մեկ այլ ահազանգ էլ ստացվել է բժշկական կնետրոններից մեկից, համաձայն որի՝  կտրած- ծակած վերքերով  իրենց մոտ է  տեղափոխվել երկու անձ՝ 1960թ. ծնված տղամարդ և 1958թ. ծնված կին, ինչպես նաև՝ 1992թ. ծնված երիտասարդ, ով հայտարարել է, որ ինքնավնասում է կատարել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Հաշվի առնելով քրեական գործի մեծածավալ լինելը և մեծաթիվ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը՝ որոշում է կայացվել՝ քննչական խումբ կազմելու վերաբերյալ: 60-ամյա կինը և 59-ամյա տղամարդը ճանաչվել են տուժող:

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձինք ընտանիքի անդամներ են:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ հուլիսի 19-ի գիշերը, Երևան քաղաքի Նոր-Արեշ թաղամասի տներից մեկում, կենցաղային հարցերի շուրջ  ծագած վիճաբանության ժամանակ, 27-ամյա որդին նախ դանակով հարվածել է մորը՝ ծնված 1958թ., ապա նաև՝ հորը՝ ծնված 1960թ., որից հետո կատարել է ինքնավնասում: Ստացած մարմնական վնասվածքներից 60-ամյա կինը մահացել է:

Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ՝ կատարվել է դիակի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներ, հարցաքննվել են վկաներ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, զննության է ենթարկվել բժշկական կենտրոնի ահազանգերի մատյանը, առգրավվել են տուժողների հագին դեպքի պահին եղած հագուստները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ:

1992 թվականին ծնված երիտասարդը ձերբակալվել է՝ ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
1219 դիտում

Հաստատվել է կորոնավիրուսի 2314 նոր դեպք. մեկ օրում գրանցվել է 23 վիրուսակիր մարդու մահ

ԱՄՆ-ն պետք է վճռական քայլեր ձեռնարկի, որպեսզի ստիպի Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը. Ֆրենկ Փելոնի

Գիշերը հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի 4 համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ․ ԱԻՊԾ

Ինչպես ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը կապվեց հայերի հետ, ադրբեջանական պարզունակ կեղծարարության մասին (տեսանյութ)

Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. հրետակոծվել են բնակավայրեր

Վաղ առավոտյան թարմ ապրանք. Ա. Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել առգրավված զինմեքենայից

Ա. Հովհաննիսյանը ներկայացրեց Ղարաբաղում ակտիվ մարտական գործողությունները՝ ըստ քարտեզի (տեսանյութ)

Այսօր եւս չեզոքացվել է 1 դիվերսիոն հետախուզական խումբ, սակայն նրանց դեմ մարտերը դեռ շարունակվում են. Հովհաննիսյան

Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին` Արցախի ՊԲ-ի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ տեսանյութերի կապակցությամբ

Գրադ եւ սմերչ կայանքներից հրթիռակոծվել են Մարտունին, Թաղավարդը, ռազմական ավիացիայով՝ Մարտակերտը

Պատերազմի առաջին օրերից մինչ այսօր միայն «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 15 արցախցի փոքրիկ

Ժողովուրդը պետք է հասկանա՝ թուրքական ապրանքները բոյկոտելով հանդերձ, շուկայի եղածը պիտի սպառենք․ Ղազարյան

ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

ԱՄՆ-ի հայ բժիշկների նվիրաբերած համակարգչային տոմոգրաֆը զինվորների բուժմանը կծառայի Կապանում

Գվատեմալայի Սայախչե քաղաքը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Կրակը դադարեցնելու սին խոստումների եւ ագրեսիայի շարունակման շրջանը կարող է ճեղքվել Արցախի անկախության ճանաչմամբ. ԱՀ ԱԳՆ

Խոցվել է հակառակորդի եւս 11 ԱԹՍ, 2 ՏՕՍ, 12 զրահատեխնիկա. թշնամու կորուստները՝ ամփոփ

ՌԴ-ն եւ ՀՀ-ն պետք է միասին ճանաչեն Արցախի անկախությունը. Պուտինը կարող է լռել, ապա կտրուկ գործել. Տրետյակով

Հոկտեմբերի 24-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 175 դեպք

Հաշվի առնելով ռազմական դրությունը՝ ԱԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում խմելու ջրի որակի նկատմամբ