Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ընդլայնելու է բիզնեսն Իսպանիայում

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը պլանավորում է իր ACÓ հիմնականում գլխարկների ու աքսեսուրաների ապրանքանիշի բիզնեսն ընդլայնել Իսպանաիյում: Հայաստանում ACÓ-ն ներկայացված է գրեթե բոլոր մուլտիբրենդային խանութներում, որտեղ հայ դիզայներների աշխատաքներ են լինում, իսկ Իսպանիայում վաճառվում է միայն առցանց: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ մտածում է այնտեղ է խանութ ունենալու մասին:

«Շուտով պլամավորում ենք ապրանքանիշը տանել այնտեղ ներկայացնել նաեւ բուտիկային տարբերակով: Եվ իհարկե նաեւ իրականացնելու եմ երգարվեստի հետ կապված աշխատանքներ (խմբ. Իսպանիայում)»,- ասաց նա:

Այնտեղ երգարվեստի հետ կապված գործեր Աստղիկն ունի մոտ ապագայում: Հենց այսօր՝ հուլիսի 19-ին, կայանալիք իր համերգից հետո էլ մեկնելու է: Ամեն դեպքում, որքան էլ արտասահմանում՝ մասնավորապես Իսպանիայում, գործեր պլանավորի, վերջին շրջանում ավելի շատ ժամանակ է անցկացնում Հայաստանում: Շեշտում է, որ այստեղ իրեն ավելի հարմար է:

«Երեւանում երկար լինելու պաճառը հիմնականում աշխատանքն է, որովհետեւ դրա մեծ մասը հիմնված է հենց այստեղ: Համերգներ, ձայնագրություններ եւ այլն... ես իմ մշտական ստուդիան ունեմ այստեղ, որտեղ միշտ աշխատում եմ, ինձ շատ հարմար է այստեղ: Նույնիսկ եթե լինեի Իսպանիայում, գալու էի Հայաստան, որպեսզի իմ մշտական ստուդիայում աշխատեի»,- ասաց նա:

 

Այս տարվա հանգիստն էլ Աստղիկի մոտ աշխատանքային է լինելու: Հիմնականում Իսպանիայում է լինելու՝ զբաղված գործերով: Հանգստանալու ժամանակ փորձելու է գտնել դրանց արանքում:

«Փորձելու եմ համատեղել աշխատանքն արձակուրդի հետ: Կփորձեմ մի փոքր հանգստանալ, բայց միեւնույն ժամանակ աշխատանքներ իրականացնել, որոնք արդեն պլանավորված են եւ պլանավորված են հենց Իսպանիայում»,- ասաց նա:

Երգչուհին նաեւ նորություններ ունի իր լսարանի համար: Վերջերս ինստագրամում տեղեկացրել էր նոր երգի վերաբերյալ: Դրա մասին, սակայն, չցանկացավ խոսել: Նշեց, որ մանրամասները կհայտնի, երբ արդեն պատրաստ լինի:

Տպել
2008 դիտում

«Գյումրի» ԲԿ-ի 29 աշխատակիցներ մեկուսացված են, կորոնավիրուսով հիվանդ որսորդի հետ շփված մարալիկցիները՝ ևս

Արցախում կառավարությունն ամրագրել է հյուրանոցային ավելի քան 80 համարներ, առանձնացվել են մեկուսացման տարածքներ

Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի

Չունեմ կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում. փոխնախարարի պարզաբանումը

Նոր Նորքի բազմաբնակարանները երեկվանից ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ սարքերով

Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու մարդաշատ վայրերը ախտահանվել են

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը