Վերջին հաշվառումից հետո Շիրակի մարզի գյուղերից նոր անօթեւան ընտանիքների տվյալներ են ստացվում

Հունիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին անօթեւանների ճշտված ցուցակը ներկայացնելուց հետո Շիրակի մարզում նոր խնդիրներ են ի հայտ եկել: Ըստ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի, իրենք գյուղական բնակավայրերի ցուցակները ներկայացնելուց հետո համայնքապետերից նոր անօթեւան ընտանիքի տվյալ են ստացել: Այս պահին ընդգծում է Սպանդարյանը, սակայն չի պատկերացնում, թե ինչպես կարող էր գյուղում առկա տնակի եւ անօթեւանի մասին համայնքապետն օրեր առաջ միայն տեղեկանա եւ ներկայացնի:

Ո՞վ է Սպանդարյանում հաշվառումից հետո հայտնված անօթեւանն ու որքա՞ն ժամանակ է, որ բնակվում է գյուղում:

«Ոչ թե հայտնվել են, այլ միշտ էլ մեր բնակիչն են եղել, նոր չենք գտել»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Սպանդարյանի համայնքապետ Ավետիք Մխիթարյանը: Խոսքը սպանդարյանցի Սարիբեկ Մխիթարյանի ընտանիքի մասին է: Ասում է՝ որպես անօթեւանի հաշվառման չի ներկայացրել, քանի Գյումրիում Մինասյանները տարիներ առաջ բնակարան են ստացել: Բնակարանն էլ Գյումրիում են ստացել, քանի որ 88-ի աղետի պահին հենց այնտեղ են բնակարան ունեցել ու կորցրել: Քանի որ Մինասյանները պետության կողմից ժամանակին փոխհատուցվել են, դրա համար էլ համայնքապետը նրանց չի ընդգրկել Սպանդարյանի անօթեւանների ցուցակի մեջ: Հետո պարզվել է, որ սխալ քայլ է արել, ուղղել է: Արդյունքում էլի սխալ է դուրս եկել, դարձել թյուրիմացության պատճառ:

«Լեննական որ իրանք տուն էին ստացել, մենք որպես բնակելի տարածք ունեցող չենք ներառել մեր ցուցասկում, բայց վերջին ճշտումը պահանջում է, որ մենք պետք է նրան ընդգրկենք անօթեւանների ցուցակում, հետագայում այդ խնդիրը, որ իրենք բնակարան ունեն, արդեն ինչ ձեւի կլինի, չի լինի, չգիտեմ: Դա է եղել խնդիրը, որ չէի ներկայացրել, հիմա ներկայացրել եմ, ուղղակի քարտեզագրում են կատարում, պետք էր: Էդ ընտանիքից մեկը Սպանդարյան դոմիկի մեջը կապրի, բայց ընտանիքի կեսը սեփականություն ունի Լեննականում: Հմի մեզի էլ ասացին, որ իրանք տուն ունին, թե չունին, Ձեր գործը չէ, ուղղակի դոմիկը քանի որ հասցեավորված է, պետք է ներառնվի վարչապետի հանձնարարականի մեջ: Ըդքան բան: Ուղղակի ստեղ վիճահարույց է էլի: Էդ ընտանիքի 3 անդամից 2-ը Լեննական բնակարան ունի, իրանք ոնց որ 66 տոկոս լինեն օթեւան ունեցող, այսինքն, տան 1 հոգին անօթեւան է: Ես գիտեի, որ իրանք տուն ունեին ստացած, դրա համար էլ չէի ներկայացրել: Բայց որ ուզեցին որպես դոմիկ ապրող, ներկայացրի, թե չէ ուրիշ ոչ մի խնդիր չի եղել»,- ասաց համայնքապետը:

Եթե պետք լինի Սպանդարյանի համայնքապետը կարող է նաեւ ապացուցել, որ ներկայացրած տնակը գյուղում վաղուց է դրված, 2003 թվականի քարտեզագրման ժամանակ էլ այն հաշվառված է մշտական բնակչով:

«Մարդիկ տեղում են եղել, ապրել են, ուղղակի խնդիրը գիտե՞ք որն էր, որ գրությունը ներկայացնում, պահանջում են անօթեւան, դե արի որոշե՝ հմի անօթեւան են, թե՝ չէ»,-ասաց համայնքապետը: Վերջնական որոշումը, սակայն, ինքնուրույն չի կայացրել:  

«Քաղաքաշինության հետ պարզինք, որ կապ չունի՝ ինքը բնակարան ունի, թե՝ չէ: Եթե ինքը կապրի գյուղում, դոմիկի մեջ, պիտի հաշվառվեն: Թե չէ ոնց կարամ ես անօթեւաններին պահեմ»:

Ընդհանուր առմամբ Շիրակի մարզի 21 համայնքներում ֆիքսվել է մոտ 3500 ժամանակավոր կացարան: «Ինչու թիվը շատ հստակ, մեկ տնակի  ճշտությամբ չենք ասում, որովհետեւ մինչեւ էսօր կան դեպքեր, որ համայնքներից տվյալներ են ստացվում, որ էս կամ էն մարդու տվյալը համայնքի ղեկավարի կողմից ամբողջությամբ չի ներկայացվել, եւ սրանով պայմանավորված էլ ցուցակը փոփոխվում է»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Նման իրավիճակով պայմանավորված՝ գյուղական բնակավայրերում ճշտումներն արագ ու հստակ ավարտին հասցնելու հանձնարարական է տրված բոլոր համայնքապետերին:

Տպել
2577 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով