Կիպրոսում «Մելքոնյան Վարժարանը» պետք է վերաբացվի. Եվրոպայի հայերի համագումար

18/07/2019 schedule14:09

Սփյուռքում աչքի լույսի պես պիտի պահել ու պահպանել ազգային կրթական բոլոր հաստատությունները: Այս մասին ասված է Եվրոպայի հայերի համագումարի հայտարարության մեջ:

Սփյուռքում լուրջ վտանգված են մեր ինքնությունը պահող եւ երաշխավորող հայոց կրթական հաստատություններն ու դպրոցները:

Կիպրոսում «Մելքոնյան Վարժարանը» պետք է վերաբացվի:

Միանալով աշխարհով մեկ սփռված «Մելքոնյան» վարժարանի շրջանավարտ մեր հայրենակիցների բողոքին՝ Եվրոպայի Հայերի Համագումարը իր անվերապահ զորակցությունն է հայտնում իրենց ինքնությունը եւ մայրենի լեզուն պահելու համար ոտքի ելած մեր պայքարող հայրենակիցներին, որոնք բողոքում են Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ)  կողմից դպրոցի փակման որոշման դեմ եւ պահանջում այս հույժ կարեւոր կրթական օջախի վերաբացումը:

Միանալով Մելքոնյանցիների արդարացի բողոքին՝ կրկնում ենք, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ակնկալում ենք նաև արմատական փոփոխություններ Սփյուռքում, և չի կարելի թույլ տալ սպիտակ եղեռնի իրականացումը:

Ականատես ենք լինում, թե ինչպես է օրինակ Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի որոշումով փակվում Շահինշահր քաղաքի հայոց միակ՝ «Սրբոց վարդանանց» դպրոցը, մինչդեռ մեծ գումարներ է հատկացվում Սպահանի դաշնակցության ենթակա միության բազմահարկ նոր կենտրոնատեղի կառուցելու համար:

Անհիմն պատճառաբանություններով մեկը մյուսի ետեւից տարբեր տեղերում փակվում են հայկական կրթական օջախները:

Ականատես ենք լինում, թե ինչպես, սփյուռքում ավանդական որոշակի  կառույցներ, թավշյա հեղափոխությունից դասեր քաղելու փոխարեն, մտածում են միայն իրենց կուսակցական նեղ շահերի համար եւ համայնքին ու ընդհանուրին պատկանող հարստությունը ծառայեցնում իրենց խմբակային նեղ շահերին:

Օրինակները ամենուրեք են եւ բազմաթիվ:

Տասնյակ տարիներ է ինչ սփյուռքի տարբեր երկրներում եւ համայնքներում  քարոզվում է եւ գործում, ոչ թե' ազգային ու հայրենական ոգին, այլ՝ ազգայինի քողի տակ կուսակցական եւ հատվածապաշտական գաղափարախոսությունը:

Թավշյա հեղափոխությունը մեծ հույսեր է արթնացրել սփյուռքի բազմամիլիոնանոց հայության սրտերում եւ ժամանակն է, որ միահամուռ եւ միասնական ուժերով վերակազմակերպվելու եւ թավշյա հեղափոխության շնչով, ո'չ ասելու սփյուռքյան մենաշնորհին, անարդարությանը, պառակտումին, արատավոր երեւույթներին եւ կուսակցամոլությանը:

Սփյուռքում աշխատող բոլոր կառույցները պետք է աշխատեն համահայկական և համազգային համընդհանուր շահերի շրջանակներում:

Տպել
1522 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա