Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու

Թուրքական դատարանն այսօր 2007թ. պոլսահայ հայտնի մտավորական, «Ակօս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու, հաղորդում է «Ակոս» պարբերականը:

Սպանության գործով դատավարությունը շարունակվում է, եւ 9 անձանց նկատմամբ վճիռ է կայացվել, քանի որ նրանց վրա տարածվում է վաղեմության ժամկետը: Դինքի սպանության կասկածյալ Էրհան Թունջելը դատապարտվել է 99 տարվա եւ 6 ամսվա ազատազրկման: Յասին Հայալը, որն ավելի վաղ ցմահ ազատազրկման էր դատապարտվել, 7 տարի 6 ամիս է ստացել՝ զինված խմբավորումը ձեւավորելու եւ ղեկավարելու համար:

Օգյուն Սամաստը, որն ավելի վաղ 16 տարվա ազատազրկման էր դատապարտվել, եւս 2 տարի եւ 6 ամիս է ստացել՝ զինված խմբավորմանն անդամակցելու համար: Սամաստը նաեւ 22 տարի եւ 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել Դինքի սպանության համար:4 այլ կասկածյալներ առնվազն 2 տարվա ազատազրկման են դատապարտվել սպանությանը մասնակցելու համար, իսկ երկու մեղադրյալներ, ներառյալ՝ Հայալի եղբայրը, արդարացվել են:Հրանտ Դինքին սպանել էին Ստամբուլում իր գրասենյակի դիմաց:

Սպանված լրագրողը բացահայտ խոսում էր Ցեղասպանության փաստի մասին, իսկ 2006թ. դատապարտվել է, իբր թե, թուրք ազգին «վիրավորելու» համար:

Տպել
705 դիտում

Մխիթարյանի նախկին թիմն ամենաշատ գումար կորցրած ֆուտբոլային թիմը կլինի Անգլիայում

Անդրեա Բոչելին Զատիկի օրը համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ

Արցախում արհեստական կամ սպեկուլյատիվ գնաճ չկա. պետնախարար

Երկրպագուները Քիմ Քարդաշյանին խիստ մեղադրել են նոր օծանելիքի վաճառք սկսելու համար. նրան անզգամ են համարում

Քաղաքացիների առողջության համար կարվի ամեն ինչ նաեւ ընտրությունների 2-րդ փուլի ժամանակ. Արցախի պետնախարար

Նախատեսվում է գյուղատնտեսական կոոպերատիվները համալրել եւս 190 միավոր գյուղտեխնիկայով եւ կառուցել 41 կմ ջրագիծ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակության շրջանակը

Կորոնավիրուս, ֆուտբոլ, փող․․․

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեկցության տոնի կապակցությամբ

Վանաձորում 1 տարի առաջ կատարված 30.000 դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է (տեսանյութ)

Ժամը 15-ի դրությամբ 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն. ոստիկանություն (տեսանյութ)

Սպանության փորձ Երևանի 35-ամյա բնակչի նկատմամբ

Երկրորդ չարտերային թռիչքով ավելի քան 200 քաղաքացի վերադառնում է հայրենիք (տեսանյութ)

Զորամիավորումներում անցկացվում են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին

Արցախում արտերկրից վերադարձած եւ ինքնամեկուսացման մեջ գտնվող եւս մեկ քաղաքացի է թեստավորվել

Արցախի ԿԸՀ-ն նիստ է հրավիրել. օրակարգում է նաեւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելու հարցը

Անցկացվել են ապահովման դասակների հրամանատարների հավաքներ. ՊՆ

Կլինեն ձգձգումներ, բայց դրանք աղետալի չեն. դատավորը՝ արտակարգ դրության պայմաններում դատարանների աշխատանքի մասին