Կորել են Մուսայելյան գյուղի նախրապանի կինն ու խորթ աղջիկը

Ոստիկանության Աշոցքի բաժինն արդեն երրորդ օրն է՝ որպես անհետ կորած որոնում է Մուսայելյան գյուղի նախրապան Ռոմիկ Ազատյանի կնոջն ու կնոջ աղջկան։ Թե որտեղ են 39-ամյա Մարո և 17-ամյա Սյուզաննա Դիասամիձեները՝ գյուղում չգիտեն: Մուսայելյանի վարչական պատասխանատուն, սակայն, անհետ կորած արտահայտությունը սխալ է համարում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա ասաց, թե՝ չեն կորել, տնից գնացել են, կենցաղային վիճաբանություն է եղել, հեռացել են:

«Վիճել, թողել գնացել են, սովորական կենցաղային վեճ է եղել: Երեւի պախկվել են, թե ուղղակի հլը հայտարարությունները չեն տեսնում, չգիտեմ: Ոչ թե անհաշտ են, չէ, ամուսինը լավ էլ տեղ տալիս էր, ընդունում էր իրենց, բայց դե մեկ-մեկ լինում  է՝ հոգնած մարդ, սարից գալիս է, ասենք՝ ճաշը ժամանակին չի եղել, կամ տներն է թափթփած եղել, կռվել են: Էդ մի անգամն էլ վիճել են, թողել, գնացել են: Էդ ընտանիքն ընդամենը երկու տարվա ընտանիք է, էնպես չէ, որ նորմալ ընտանիք են եղել: Աղջիկը մոր աղջիկն է, Ռոմիկի հետ կապ չունի: Թաքնվում են ավելի շուտ, ոստիկանությունն էլ չարչարվում է՝ մի շաբաթ էղավ: Անձնագրերն էլ են հետները տարել: Բաժանվելը էսպես է եղել, իրար հետ զրուցել, ելել, գնացել են, ոչ թե փախել են, անհետ կորել: Ոստիկանությանը նորմալ լուսանկարներ հնարավոր չի եղել տրամադրել, անձնագրերի պատճեններն է տվել Ռոմիկը»,-պատմեց Մուսայելյանի վարչական պատասխանատուն:

Ռոմիկը Մարոյին «Զատիկ» մանկատնից է բերել: Կինն այնտեղ է եղել իր 17-ամյա դստեր՝ Սյուզաննայի հետ: Վարչական պատասխանատուն ասաց, որ բացի այդ աղջկանից՝ եւս երկու երեխա ունի Մարոն: Նա «Զատիկ»-ում է հայտնվել Ռուսաստանի Դաշնությունից․

«Մարոյի մայրը կամ հայրը վրացի են եղել, դրա համար է ազգանունը վրացու, թե չէ ինքը ռուսաստանաբնակ է: Երեխաների հետ 4-5 տարի առաջ դեպորտ են արել, եկել են «Զատիկ» մանկատուն: Էնտեղից է նրան վերցրել Ռոմիկը կնության: 17 տարեկան աղջիկը մոր հետ եղել է «Զատիկ» մանկատանը: Անցյալ տարի, որ եկան մեր գյուղ նախրապանն ու էդ կինը, աղջիկը դեռ մանկատանն էր ապրում: Ամառը ամիս, ամիս ու կես բերեցին, հետո էլի գնաց մանկատուն: Էս տարի էլ երեւի դե երեխու 17-ը լրացել է, մանկատնից լրիվ է եկել: Իրանից բացի՝ 2 երեխա էլ ունի էդ կինը, կարծեմ Նուբարաշենում են, էնտեղ մանկատուն կա, թե գիշերօթիկ, չգիտեմ»,-ասաց Կարեն Վարդանյանը:

Եթե վիճել, ամուսնուն զգուշացրել, գնացել են, ինչու՞ է ոստիկանությունը նրանց փնտրում որպես անհետ կորած․ մեր այս հարցին Մանուկյանը պատասխանեց՝ ամուսինն է զանգել: Ռոմիկը նաեւ պատմել է, որ վիճել, տնից գնալու դեպքեր էլի են եղել, սակայն 1, 2 օր հետո Մարոն վերադարձել է: Այս անգամ, որ 3-րդ օրը չի եկել, սեփական ուժերով որոնումն էլ արդյունք չի տվել, անհանգստացել, ոստիկանությանն է դիմել:

«Մի 2-3 օր առանց հայտարարության մենք որոնեցինք, ինչքան ծանոթներ ունեինք Գյումրիում, նաեւ մեր ծանոթ ֆերմերների մոտ փնտրեցինք, ասինք՝ մարդ են, կարող է գնացել են, դե մի տեղ պիտի աշխատեն, որ գլուխները պահեն, տեսանք՝ չենք կարողանում գտնել, ամուսինը զանգահարեց 1-02: Ուղղակի ամուսինն ասում է՝ մի երկու դեպք էլ Ոսկեվազ է եղել, գնացել են մի օր, երկու օր, հետո եկել են: Բայց որ 3-րդ օրը չեկան, մենք սկսեցինք փնտրտուքը, որովհետեւ էս տղեն անհանգստացավ, թե կարող է՝ մի բան է պատահել»:

Այս պահին դեռեւս  մայր ու դուստր Մարո և Սյուզաննա Դիասամիձեների գտնվելու վայրը հայտնի չէ: Ե՛ւ ոստիկանությունն է որոնում նրանց, ե՛ւ ամուսինը:

Ի դեպ, նրանք Մուսայելյանի մշտական բնակիչներ չեն: Սեզոնային աշխատանքով պայմանավորված՝ տարվա տաք եղանակին գալիս են Մուսայելյան, ցրտերն ընկնելուն պես տեղափոխվում Աշտարակ: Մուսայելյանում ապրում են վարձակալած բնակարանում: Վարձը վճարում են այն մարդիկ, ում անասուններին պահում է Ռոմիկը:

Տպել
2823 դիտում

ՌԴ նախագահը «ցերեկ ու գիշեր» աշխատել է հայ-ադրբեջանական կարգավորման համար. Լավրովը խոսել է ՀՀ-ԵՄ համագործակցության մասին

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան