Խնդիրը 3 միլիարդ դրամի ծախս է պահանջում. վարչապետն անդրադարձել է աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ կառավարության անելիքները: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթը պետք է լիներ հստակեցնել երկրաշարժի գոտում առկա խնդիրներն ու ծավալները:

«Գիտենք, որ ցավոք այսօր դեռևս բազմաթիվ մարդիկ ապրում են տնակներում և մենք խնդիր ենք դրել հստակ արձանագրել, թե ինչպե՞ս ենք պատկերացնում այդ խնդրի լուծումը և ճշտել հարցի գինը, այսինքն, թե ի՞նչ ծավալի ֆինանսավորում է անհրաժեշտ դրա համար: Կա նաև երկրորդ խնդիրը՝ վերացնել ոչ միայն աղետի գոտին զուտ տնակ կամ բնակարան տրամաբանության մեջ, այլ հարցը դիտարկել քաղաքաշինական զարգացման հեռանկարի և տրամաբանության մեջ: Եթե ուղղակի մենք պրոցեսը դիտարկենք միայն տրամաբանության մեջ՝ մարդիկ տնակներում են ապրում, թե՝ ոչ, շատ հնարավոր է, որ մենք այդ մոտեցման արդյունքում ունենանք իրավիճակ, որ մարդիկ տնակներում չեն ապրում, այլ ապրում են բնակարաններում կամ տներում, բայց դրանից Գյումրին, Վանաձորը կամ աղետյալ մյուս բնակավայրերը չեն դադարել աղետի գոտի լինելուց, որովհետև դրանով սահմանափակվել է նրանց քաղաքաշինական զարգացման հնարավորությունը:

Իսկ ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ մեզանում կարծես թե այդքան էլ ընկալված չէ, բայց քաղաքաշինությունն ունի շատ խորը բովանդակային նշանակություն, որովհետև իմ համոզմամբ, քաղաքաշինությունն այն կարևոր կառուցակարգերից է, որ ի վերջո ստեղծում է հանրային մտածողության ձևերը, մոդելները: Օրինակ, ես համոզված եմ, որ մեր ժողովրդի համար մեծագույն նշանակություն է ունեցել Հայաստանում Ալեքսանդր Թամանյանի գործունեությունը, որի արդյունքում դրվել է ոչ միայն ուղղակի շենքեր կառուցելու որոշակի տրամաբանություն, այլ քաղաքակրթական որոշակի վեկտոր և այդ քաղաքակրթական վեկտորն է դրված մեր այսօրվա իրականության հիմքում: Պատահական չեմ համարում նաև, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության էպիկենտրոնը դարձավ Ալեքսանդր Թամանյանի ստեղծած Հանրապետության հրապարակը և սա ասում եմ առանց չափազանության»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսում է 3 մլրդ դրամ հատկացնել լուծելու այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության պարտավորությունը հստակ, դե յուրե արձանագրված է: «Խնդիրը 3 միլիարդ դրամի ծախս է պահանջում և մենք միջոցները հատկացնում ենք, որպեսզի այդ թեման փակենք մեկընդմիշտ: Իհարկե, այստեղ չենք կարող ասել, որ հարցը վերջնական լուծված է մինչև վերջին դետալը, որովհետև ծագում է երկրորդը հարցը՝ այդ 3 մլրդ դրամն ինչպե՞ս պետք է մարդու համար դառնա կոնկրետ գործնական արդյունք: Եկեք չթաքցնենք, ունենք երկու տարբերակ: Առաջինը՝ ծրագիրն իրականացնել բնակարանների գնման վկայագրերի, երկրորդը՝ շինարարություն իրականացնելու միջոցով: Այս երկու տարբերակներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները և մենք այստեղ ունենք շատ լուրջ քննարկման հարց: Իհարկե, ԲԳՎ-ներով լուծման տարբերակն ունի մի մեծ առավելություն, երբ մենք այդ 3 մլրդ դրամը հնարավորինս արագ հասցնում ենք քաղաքացուն, պարտավորությունը կատարում ենք և քաղաքացին արդեն ունենում է որոշակի ճկունություն: Բայց կան նաև այլ տեսակետներ, որոնք նույնպես հնարավորինս արագ պետք է քննարկենք: Մեր այսօրվա ընթացիկ անելիքը հետևյալն է. հստակ պատկերացնել աշխատանքի, խնդրի ծավալը, արձանագրել լուծման ուղիները և հարցը լուծել այնպես, որպեսզի մասնավորապես Գյումրին և այն մյուս բնակավայրերը, որոնք նմանատիպ իրավիճակ ունեն, քաղաքաշինական փակուղուց դուրս գան, որովհետև կարծում եմ, որ այն իրավիճակը, որ ունենք կոնկրետ Գյումրիում, խնդիրը ոչ միայն այն է, որ մեր հայրենակիցները բնակվում են ոչ պատշաճ պայմաններում, այլև Գյումրին ինչ որ առումով հայտնվել է քաղաքաշինական փակուղում: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ այդ փակուղին հաղթահարելու համար»,- ընդգծել է վարչապետը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նշել է, որ թեև տվյալների համադրման, ճշտման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, կոմիտեի կողմից 2019-ի հունիսի վերջին ամփոփվել և հավաքագրվել են ստացված տեղեկատվությունները: Մասնավորապես, հունիսի 28-ի դրությամբ հավաքագրվել է Շիրակի, Լոռիի և Արագածոտնի մարզերի 7 հազար 219 ոչ հիմնական շինությունների վերաբերյալ տեղեկատվություն: Դրանցից 3 հազար 530-ը գտնվում են Շիրակի, 3531-ը՝ Լոռու, 158-ը՝ Արագածոտնի մարզերում: Ոչ հիմնական շինությունների հիմնական մասը՝ 4 հազար 940-ը, բաշխված են քաղաքային, իսկ 2 հազար 279-ը՝ գյուղական բնավայրերում: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա տեղադրված ոչ հիմնական շինությունների թիվը 4 հազար 457 է, քաղաքացիների սեփական հողերի վրա տեղադրվածները՝ 2 հազար 762: Հավաքագրված տվյալների համաձայն՝ փաստագրված տնակներում բնակվող ընտանիքների թիվը կազմում է 7 հազար 82: Մնացած տնակներն, ըստ Վահագն Վերմիշյանի, օգտագործվում են այլ նպատակներով:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ամփոփված տվյալների հիման վրա մշակված համապատասխան առաջարկությունների փաթեթ՝ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ: Տեղի է ունեցել առաջարկությունների փաթեթի համապարփակ քննարկում, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և կարծիքներ: Առաջարկվել է հավաքագրված տվյալներն ամփոփել էլեկտրոնային հարթակում և մոդուլավորել՝ ըստ բնակավայրերի, ընտանիքների խնդիրների, տեղանքի և այլ չափորոշիչների:

Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում վերջնական տեսքի բերել առաջարկությունների փաթեթն ու ներկայացնել կառավարություն՝ գործընթացն առաջ մղելու նպատակով: 

Տպել
2160 դիտում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի