Եթե լավ լիներ՝ տուն կունենայինք, այսքան տարի վարձով ենք ապրել. Սիլվա Հակոբյանն էլ կհայտարարագրի իր եկամուտները

Երգչուհի Սիլվա Հակոբյանը հայտարարագրելու է իր եկամուտները: Նա եւս պատրաստվում է ՊԵԿ-ում գրանցվել, որպեսզի սկսի հարկեր վճարել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց երգչուհու հայրը՝ Հակոբ Հակոբյանը, որը նաեւ երգչուհու պրոդյուսերն է:

«Մենք միշտ էլ ասել ենք` սա օրիանական երկիր է, եւ մենք էլ պետք է օրենքի դաշտ մտնենք: Եթե բոլորը հայտարարգրելու են եւ կա պահանջ, մենք ինչպե՞ս կարող ենք տարբերվել կամ չանել: Երբ ամեն ինչ կմտնի օրենքի ուժի մեջ, մենք հստակ կիմանանք մեր անելիքն ու այդ ժամանակ էլ քայլեր կանենք: Եթե այս երկրում ենք ապրում, պետք է այս երկրի օրենքներին ենթարկվենք, որ այս պետությունը պետություն դառնա՝ ավելի հարուստ, ավելի հզոր ու ավելի լավ»,-ասաց Սիլվա Հակոբյանի հայրը:

Օրեր առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ կապված կոշտ գործողություններ են սկսել: Եվ որպեսզի կոշտ գործողությունները լինեն շատ ավելի հասցեական՝ յուրաքանչյուրի վարքագիծը գնահատվելու է առանձին եւ յուրաքանչյուրն անձնական նամակով հրավիրվելու է ՊԵԿ՝ քննարկումների: Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե Սիլվային արդեն տեղեկացրե՞լ են, նշեց, որ ոչնչից դեռ տեղյակ չեն:

Վերջինս նշեց, որ երգչուհին ժամանակավոր դադար է վերցրել քանի որ պատրաստվում է մայրանալ. «Արդեն 6 ամիս է՝ Սիլվան տանն է, հանգիստ վիճակում, սպասում ենք նրա բալիկի լույս աշխարհ գալուն»։

Հակոբ Հակոբյանը նշեց, որ ծննդաբերությունից հետո Սիլվան կսկսի ակտիվ գործունեություն ծավալել երգարվեստում:

Երգչուհու հորից հետաքրքրվեցինք, թե վերջին շրջանում Սիլվան գո՞հ է իր եկամուտներից, եւ արդյո՞ք հնարավորություն ունի հարկեր վճարելու. «Եթե մենք ստանում ենք մեկ, շատ դեպքերում ծախսում ենք տասնմեկ: Երգ է, տեսահոլովակ է, օրանժիրովկա եւ այլն, հսկայական ծախսերի հետ գործ ունենք: Պատկերացրեք՝ 2011 թվականին համերգ էինք դրել Մարզահամերգային համալիրում մոտ 90 հազար դոլար ծախսեցինք՝ հազիվ մի 30-ից 40 հազար դոլար հետ բերելով: Ծախսերը շատ մեծ են: Նախքան ՊԵԿ-ի այս հայարարությունն էլ մենք մեր հարկերը միշտ էլ վճարել ենք, խոսքը համերգների մասին է»:

Խոսելով վերջին մի քանի տարիներին Սիլվա Հակոբյանի եկամուտների դրական տեղաշարժի մասին՝ Հակոբյանը նշեց, որ այնքան էլ գոհ չեն: «Սիլվան շոու բիզնեսի մեջ է 10 տարուց ավելի, չհաշված, որ 4 տարեկանից երգում է: Ինչպես է լավ, որ մեկ տարի առաջ Երեւանում վարկով տուն ենք վերցրել եւ չենք կարողանում բանկի տոկոսները վճարել: Մինչեւ հիմա էլ, եթե լավ լիներ, տուն էլ կունենայինք, ամեն ինչ էլ: Այսքան տարի վարձով ենք ապրել»,-ասաց Հակոբյանը: Նա հայտնեց, որ բնակարանը գնել են Սիլվայի անունով, սակայն ընտանիքի բոլոր անդամների համար է:

Մեր հարցին, թե հովանավորներ կամ աջակիցներ չունի՞ երգչուհին, հայրը նշեց. «Աջակիցները նրա ծափահարություններն են, ուրիշ աջակից մենք չունենք»:

Նա  հայտնեց, որ Սիլվան արձակուրդի մեջ է, մենք էլ չենք աշխատում, ու ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: «Սիլվան ընդամենը երգում է, մնացած ոչ մի բանից տեղյակ չէ, մնացածը մենք ենք անում: Փորձում ենք նրան այդ քաշքշուկներից հեռու պահել, բայց այն, ինչ նա է անում, էլի ծանր ու տաժանակիր աշխատանքն ու ջանքերը հարկերի համեմատ ոչինչ են»,-ասաց նա:

Տպել
23878 դիտում

Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել ՀՀ նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից. ՊՆ

Հրապարակվել են ՀՀ ԶՈՒ կողմից սահմանին խոցված ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի լուսանկարները

Կորոնավիրուսն ու դրա դաշնակիցները

Փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավեցրել ադրբեջանցի զինծառայողներին. Շուշան Ստեփանյան

Պետություն-հասարակություն հարաբերությունների հիմնաքարը

Փրկարարները դադարեցրել են արդեն 3 օր կորած համարվող քաղաքացու որոնողական աշխատանքները

Նորմերի խախտման դեպքերով երեկվա դրությամբ կայացվել է 4372 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Շենգավիթ վարչական շրջանում վերահսկողություն է իրականացվել հանրային տրանսպորտում

Կուրթան համայնքի 5 բնակիչ սնկային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց. 2-ի վիճակը ծանր է

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 2 սպանվածի ու 5 վիրավորի մասին

Նուբարաշենի աղբավայրում hրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներ են տարվում արդեն մի քանի օր

Ինչպես է բերման ենթարկվել «Վստրեչի ապեր»-ը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Շենգավիթ վարչական շրջանում խախտումներ են արձանագրվել միայն մեկ խանութում

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի սահմանը հատելու փորձ են արել. ՊՆ

Ոստիկանությունը հուլիսի 11-ին հայտնաբերել է արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման 3516 դեպք

Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը

Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում կրկնակի շրջայցի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել

Արցախում տարբեր զինատեսակների հմտություններն են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները. հետեւել է նախագահը

UNESCO-ն բազմիցս իր մտահոգություններն է հայտնել Թուրքիայի Սբ. Սոֆիայի կարգավիճակի հարցով

Այսօր ու վաղը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ, ուժեղ քամի