Ո՞վ է 8 տարի Շիրակում ապրած հովիվ աղջիկը, ինչպես է հայտնվել եւ ապրել ֆերմեր Թորոսյանի տանը

ՀՀ ոստիկանությունն այսօր հայտարարեց, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում տեղի բնակիչ ֆերմերը 2011 թվականից բռնություն գործադրելով, մի աղջկա պահել է գոմում ու ստիպել անվճար աշխատել:  Ոստիկանության մամուլի ծառայությունը նաեւ նշել է,  որ թրաֆիկինգի դեպքը բացահայտվել է:

Ոստիկանության մատնանշած համայնքներից մեկումը Շիրակի մարզի Մարմաշենն է, ֆերմերն էլ նույն գյուղի բնակիչ Ռուբեն Թորոսյանը, մի աղջիկն էլ՝ Աստղիկ  Հարությունյանը:

Համայնքապետ Կարեն Արշակյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, զարմացած է տարածված տեղեկատվությունից, քանի որ Աստղիկն իրենց գյուղում ապրել է ազատության մեջ այնպես, ինչպես բոլորը: Բոլորին տես ու ճանաչ է եղել, ոչ մի թաքուն ու գաղտնի կյանք չի ունեցել:

«Ինքը երբեք բռնության չի ենթարկվել, փակի տակ չի մնացել, մնացել է էստեղ շատ սիրով, իր ցանկությամբ, աշխատել է որպես չոբան: Բայց հմի ինչ-որ տարել են Գեղարքունիքի մարզ, թե Սեւան, զանգել են, ճշտել են, որ ընդեղ է, ընդեղ չոբան կաշխատի էլի երեւի: Բայց ստեղ էլ նույն չոբանությունը կար, իրան լավ պայմաններ կար, թե ընչի է գնացել, չիդենք»,-ասաց Մարմաշենի համայնքապետը:

Ուր է գնացել հարցի պատասխանը չունի նաեւ ֆերմեր Ռուբեն Թորոսյանը: Ասում է՝ հունիսի 18-ին կամ 19-ինն տուն է եկել, մորից իմացել, որ Աստղիկը տանը չէ, գնացել է: Այլ բան տղամարդուն հայտնի չէ: «էդ օրն էի եկել, մերս առավոտ ըսավ, որ չկա Աստղիկը: Ինքը մենակ է եղել, ում հետ էրտար: Թե հմի ինքն իրան է գնացել, թե իրա հետ մարդիկ են եղել, որ տարել, ըդիկ արդեն իրանք գիտեն»:

Ո՞վ է Աստղիկը: ՀԺ-ի հարցին ի պատասխան Ռուբենն ասաց՝ մեր աշխատողը: Հետո պատմեց, որ 8 կամ 10 տարի առաջ, ստույգ չի հիշում թե երբ, հանդիպել են Շուռաբատում, որտեղ Թորոսյանն անասնապահությամբ է զբաղվել:  Աստղիկն էլ նույն գյուղում մեկ այլ մարդու մոտ հովիվ է եղել: Եկել, Ռուբենին ասել է, չի ուզում նախկին ֆերմերի մոտ աշխատել, ցանկանում է, որ նույն գործն անի Ռուբենի մոտ:

«Ես էլ ըսեցի, եթե գուզես գաս, սաղ չոտկի, օրինական, ըսքան գումար կուտանք, ըսքան գործի դեմ: Եկել է մեր մոտը, 8-ից 10 տարի էլի, թիվը չեմ հիշե: Ամեն ամիս 40-ից 50.000 դրամ ենք տվել, 80 ոչխար է եղել, 8 հատ կով, որից 4-ը մերս է հետը կթել, էդ գործն էրել: Էդ է: Ինքը մեզի օգնել է: Ինքն ապրել է իմ տանս կողքը, իմ սեփական տանս մեջը: Սենյակն էլ կա, ամեն ինչն էլ կա: Ինքը շոր լվանալ չի գիտեցել, այ ըդպես լցած է ներսը, բուլուլ է էրած: Մենք միշտ առել տվել ենք: Ինքն իրան հաց չի կրցե սարքե, ուտե: Ինչ ես եմ կերել, նույնը ինքն է կերել, ինչ ես եմ ծխել, նույնը ինքն է ծխել, ես չեմ խմե, ինքը կխմեր»,-պատմեց Ռուբենը:

Աստղիկի անձնական կյանքից ֆերմերը շատ բան չգիտի: Ասում է, երեւի  ամուսնացած չի եղել, հարազատ-բարեկամներ գուցե ունի, բայց երբեք չեն տեսել: Նրանցից մեկի մասին Աստղիկն է զրույցի ժամանակ պատմել:

«Ես  չիդեմ ուրտեղից էր, կսեն Ախրքյալակի աղջիկ է եղել, բարեկամներ ուներ, բայց չեմ տեսել ես: Ես լսել եմ, որ անասունի հետ դաշտն է եղել, իրա հորքուրի աղջիկն եկել է, որ տանի ուրիշ տեղ աշխատի, ըսել է չեմ գա, որովհետեւ շուտ աշխատել եմ, դուք ընձի խաբել, փողերը կերել եք: Ինքն եկել, ըդիկ ընձի ըսել է, ու չի էլ գնացել: Հմի դե ճիշտ կսե, սուտ կսե, չիդեմ, ես չեմ հետաքրքրվե իրա անձնականով»:

Ռուբենն ասում է սուտ է այն ամենն ինչ ասվում է իր մասին: Աստղիկի նկատմամբ որեւէ բռնություն չի եղել, երբեք հովիվը փակի տակ չի մնացել: Ազատ կյանք է վարել, որ ժամին ուր ցանկացել գնացել, եկել է: Սեփական գումարն ինչպես ուզել, այնպես էլ տնօրինել է:

«Մեր մոտ ինքն ազատ ապրել է, մեր գյուղացոնց հետ ազատ շփվել է, սաղ իրան նորմալ նայե, տեր են եղել, սաղն էլ իրան գիտեն: Միլիցիայությունից էլ որ եկել էին, ես ըսել եմ, ան եկեք նկարեք, լուսամուտների ռուչկեքը դաժե ներսից են, դռան վրա կողպեք չկա, զամոկներ չկա, ինքն ազատ մտել, ելել է, խանութներ է գնացել, ինքն առեւտուր է էրել, ինքն իրա համար ապրել է: Էղել է, որ գիշերն 3-ին է տուն եկել, շուն է իրան գզել, ես  իմացել եմ, դեղ եմ բերել, որ բան չեղնի: Եթե ինքը փակի տակ էր, ի՞նչխ է գիշերը 3-ին տուն եկել: Հարեւանի տունն է պերեդաչով գնացել հարսին տեսնելու, պարտքով փող է տվել հարեւանի հարսին: Ես իրան շատ պարտքեր եմ փակել, դե մարդ է, վերջը ստեղ ապրել է, եկել, ըսել են պարտք է, ես տվել եմ, ինքն աշխատել է: Իրա աչքի առաջը, ինքն է ըսել տուր: Ինքն իմ մոտս չի կրա ըսե, չի եղել, որովհետեւ ես կրնամ ապացուցեմ էս ամեն ինչը: Ես չիդեմ արդեն թե ընչի է ինքը ըդպես բաներ ըսել, եթե նստի կողքս, ես իրան հարցեր տամ, կբացատրե, կիմանանք: Էդ աղջիկը թող գա դեմերես էղնի: Մենք 10 տարի իրան երեխու պես պահել ենք: Մեր մոտը ինքը ավելի լավ կսե ով է պատճառը, ինչի՞ հմար է ըսպես ըսել: Կարող է իրան ըսել են, ինքը ըդպես կսե, բայց բնական է, որ նման բաներ չկան: Եթե կրնա ապացուցե, որ ըդպես բաներ կան, պրոբլեմ չկա, թող ապացուցե, մենք էլ մեր պատիժը կրենք»,- ՀԺ-ի հետ զրույցում վստահ հայտարարեց ֆերմեր Ռուբեն Թորոսյանը:

Վերջինս սպասում է ոստիկանների գործողություններին, որ հասկանա, թե ով կամ ինչի համար է նման պատմության մեջ իրեն ներքաշում: Ասում է թշնամիներ չունի, բայց պատկերացում էլ չունի, թե ում ձեռքի գործն է կատարվածը:

Աստղիկի անհետանալը Ռուբեն Թորոսյանին որպես ֆերմերի էլ է լուրջ վնասել: Նորածին գառներ կան, որոնք սատկել են: «Մենք ոչխար ենք պահել, ինքը գիտեր որ գառի ոչխարն է սատկած, էդ որբ գառին ուրիշ ոչխարի կուտար: Հմի ըդիկ մենք չիդենք, սաղ 20-22 հատ ես արդեն սատկըցրել, լորդել եմ դուրս, էդ վնասներն արդեն ունիմ»:

Ռուբեն Թորոսյանն Աստղիկ Հարությունյանից բացի այլ աշխատող չի ունեցել: Ասում է՝ Աստղիկի պայմանն է դա եղել: «Ընձի միշտ շեշտել է, եթե ուրիշ աշխատող բերեցիր, ես չեմ աշխատի, մենակ ես բդի էղնիմ: Դե որ մենք իրան ուշադիր էղնեինք, նայեինք: Ես ամուսնացած եմ ընտանիք էլ ունիմ: Թե ըսիգ ինչ շառ էր, ինչ հնդկական կինո են սարքե, չիդեմ: 10 տարի մարդն ինչղ կրնա իրա ըսածի պես փակի տակ ապրի»,-զրույցի ավարտին ասաց ֆերմերը:

Հիշեցնենք, ոչ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել եւ ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննության: Հանգամանքները պարզվում են: 

Տպել
9143 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն