ՄԹ կառավարության փորձագետներն իրենց փորձն են ներկայացրել ՀՀ գերատեսչությունների մամուլի պատասխանատուներին

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթի պայմանավորվածության համաձայն կառավարությունում տեղի է ունեցել ՄԹ կառավարարության հաղորդակցության ծառայության փորձագետների հանդիպումը նախարարությունների, կառավարության ենթակա մարմինների մամուլի խոսնակների հետ: 

Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպումը կրում էր «ՄԹ կառավարության հաղորդակցության ծառայության գործունեության և այլ երկրների գործընկեր կառավարությունների հետ աշխատանքի փորձի ներկայացում» խորագիրը:Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են ՄԹ կառավարության մոտեցումներն ու փորձը ռազմավարական հաղորդակցության ոլորտում, ապա դրանց կիրառման վերաբերյալ հանդես եկել օրինակներով: Այնուհետև ներկայացվել են ՄԹ կառավարության և գործընկեր կառավարությունների համագործակցության, հաղորդակցության նպատակով կիրառված օրինակները: Հանդիպման ընթացքում փորձագետների և մամուլի խոսնակների միջև տեղի ունեցել հարց ու պատասխան:

Նախքան սեմինար-քննարկումը կայացել է նաև վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Մարգարիտ Ֆարնոուրթի և պատվիրակության անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են տեղեկատվության ոլորտում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: 

Տպել
257 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան