Երկաթյա անհրապույր «դոմիկների» դարն ավարտվել է. Վարազդատ Կարապետյանը՝ Սեւանա լճում հանգստացողների սակավության մասին

15/07/2019 schedule16:33

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կրապետյանն անդրադարձել է Սեւանա լճի խնդիրների շուրջ վերջին քննարկումներին:

Սևանի մասին։

Մի քանի ամիս առաջ այրվում էր Փարիզի Աստվածամոր տաճարը։ Այդ երկու օրը հայկական ֆեյսբուքում ողբ ու լաց էր աննկարագրելի։

Մարդիկ, թողած մեր երկրի հարյուրավոր ավերվող վանքերը, հենց հիմա ավերվող, ողբում էին մի շենքի համար, որը, մեծ հաշվով մեր մշակույթի ու ինքնության հետ առնչություն քիչ ունի։

Իհարկե, համամարդկային արժեքները մերն էլ են, բայց մեր աչքի գերանն էլ է մերը։

Այս մեկ շաբաթը ֆեյսբուքում Սևանի շաբաթն էր։ Կրկին ողբում են բոլորը՝ ծաղկում է, ճահճանում է... Ու, ցավոք, կրկին էն նույն այրվող տաճարի հեռավորության վրա, չքաշելով ներս, չզգալով սեփական սրտում ու մաշկի վրա։

Աննկարագրելի տհաճ էր ֆեյսբուքը այս շաբաթ։ Մի մասը անիմաստ պլաններ է առաջարկում, մյուս մասը քննադատում է մեկ տարեկան կառավարությանը տասնյակ տարիներով կուտակված խնդիրների համար, մի մասը լացում է, ոմանք սապոկներով սելֆի են անում...

Հանուն արդարության, մի մասը էլ կար, որ քիչ էր խոսում, բայց՝ արժեքավոր, ու գործում էր։

Իսկ լիճը հանգիստ ապրում է, կեղտոտվում, մաքրվում, հիվանդանում ու առողջանում...

Անցյալ տարի անհամեմատ ավելի վատ էր լճի վիճակը։ Այս տարի ավելի շուտ է առողջանում։ Շնորհիվ ջրի քանակի, որը չի գողացվում ու տրվում ՀԷԿ֊երին ու էլի չգիտեմ ում։

Լճի մասին շատ կարելի է գրել, բայց հիմա՝ այսօր ճանապարհը փակելու մասին։

Գործարարներին ասում են, որ մարդ չի գալիս Սևան։ Պատճառն էլ նշում են՝ Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ բակտերիաների մեծ կուտակման վայրերում լողալն առողջությանը կարող է վնասել։

Իհարկե՝ կարող է։ Դրա համար պետք է լողալ մաքուր հատվածներում։

Սա անհերքելի է։

Այն, որ կովերը սատկել են խոնավ առվույտից, դա էլ ՍԱՊԾ֊ն արդեն հայտարարել է։

Բայց տուրիստները չկան ու չկան։

Հիմա, սիրելի գործարարներ, տուրիստների բացակայության իրական պատճառների մասին։

Արդեն տասը տարի է, ինչ տուրիստների քանակը տարեցտարի նվազում է, անկախ՝ ջուրը կծաղկի թե ոչ։

Մարդկանց պահանջարկը փոխվել է։ Երկաթյա անհրապույր "դոմիկների" դարն ավարտվել է, կապույտ կտորով ծածկված տաղավարներ մարդիկ չեն ուզում այլևս։ Տուրստներին պետք է միջին որակի և միջին գնի ծառայություն մատուցել։ Իսկ մեզ մոտ ցածր որակ է և միջին կամ բարձր գին։

Սա է տուրիստների նվազման իրական պատճառը։ Հիմա պետք է մտածել, թե ինչպե՛ս բարձրացնել ծառայությունների որակը, բայց որ գինը չբարձրանա, ինչպե՛ս միջազգային մրցակցության մեջ լավագույն տեսակի ու որակի ծառայություններ մատուցել...

Բայց մի խնդիր կա մեծ։ Այս կարճ սեզոնի դեպքում բիզնեսը հենց ներդրում է անում, միանգամից մատուցվող ծառայության գինը բարձրանում է։

Սա թակարդ է, որից դուրս պետք է գանք միասին, սովորելով, աջակցության արդյունավետ գործիքներով (տոկոսների սուբսիդավորում, հյուրատների անվճար մոդելներ, այլ տուրիստական ծառայություններ զարգացում, նոր ենթակառուցվածներ և այլն), այլ ոչ թե ճանապարհ փակելով։

Սիրելի ընկերներ, հիմա ճանապարհները բացելու ժամանակն է, ոչ թե փակելու։ Հավաքվեք, կանչենք բոլոր պատկան մարմիններին, փորձենք համատեղ առաջ գնալ։

Հիմա դուք ուզում եք քիչ հարկ տալ, վարձակալության վճար չտալ, որ առողջապահության նախարարը խաբի։ Հիմա դուք ձեր իսկ պետությունը հակադրում եք ձեզ ու փորձում մաքսիմումը պոկել։

Իմ առաջարկն է ՝ հավաքվենք, հրավիրենք բոլոր շահագրգիռ կողմերին ու լուծումների ու զարգացման մասին խոսենք, մեթոդների, որ բոլորիս հաղթանակի կտանի, այլ ոչ թե մի խումբ մարդկանց։

Պետք է սկսեք շատ սովորել։ Այս միտքը առանցքային է։

Ու չպետք է մոռանանք, որ Սևանը առաջին հերթին հանգստի ու տնտեսավարման գոտի չէ, այլ քաղցրահամ խմելու ջրի համաշխարհային նշանակության բնական պաշար, հոգևոր ու մշակութային արժեք, ազգաստեղծ ու ազգապահպան գործոն։

Բնապահպանական խնդիրների մասին հետո կգրեմ», - ասված է Կարապետյանի Facebook-յան գրառման մեջ:

Տպել
1964 դիտում

«Պատերազմից հետո ինձ ֆիլմ հետ բերեց մաեստրո Մանսուրյանը»․ տեղի ունեցավ երկար սպասված «Զուլալիի» պրեմիերան

Բյուրեղավան համայնքում ավարտվել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները

ՅՈՒՆԻՍԵՖ-ն Արմավիրի առողջության առաջնային պահպանման կենտրոնների համար բժշկական սաքավորումներ է տրամադրել

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստված անձինք 12 անգամ ավելի քիչ են հոսպիտալացվում․ ԱՄՆ-ում իրականացված հետազոտություն

Արման Եղոյանը ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Իտալիայի խորհրդարանի գործընկերների հետ

Կարմիր Կատար լեռը ներառվեց բնության հուշարձանների ցանկում

Մեղրաշատ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Ես չեմ տեսնում պետականամետ ընդդիմություն, նրանք ավելի շատ ռևանշիստներ են, մուռ հանողներ, վրեժ լուծողներ․ Մհեր Արմենիա

Եվրամիությունն աջակցում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը․ Արշակ Կարապետյանն ընդունել է Տոյվո Կլաարին

Ալեն Սիմոնյանը Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի հետ

Ֆրանսիայի Սենատի փոխնախագահն Ալեն Սիմոնյանին է փոխանցել Սենատի նախագահի հրավերը՝ այց կատարելու Ֆրանսիա

Ռուստամ Բադասյանը և Իրանի մաքսային ծառայության ղեկավարը կարևորել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը

Կորոնավիրուսից մահացել է Տիգրան Կարապետյանը

Տրամադրվել է առաջին լիցենզիան՝ Տիեզերական գործունեություն իրականացնելու համար

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Սլովենիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հիմնահարցում

Բադասյանը և Ռուսլան Դավիդովն արձանագրություն են ստորագրել. կարդիականացվի մաքսային ոլորտի իրավապայմանագրային դաշտը

Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Մեկ բնակարան, մեկ հողամաս և մեկ մեքենա. ինչ ունեցվածք ունի Շիրակի մարզպետը

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 19-ամյա զինվորը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Սկսում ենք կրկնակի դիպլոմների շնորհման գործընթացը․ Հայաստանի եվրոպական համալսարանը նշում է հիմնադրման 20-ամյակը

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 90 աշխատանքային օր. ԱԺ (լուսանկարներ)

ՔՊ-ն հեղափոխական իր ամենակարևոր խոստումը պահել է՝ մենք ընտրությունները թողնում ենք ժողովրդին. Արմավիրի համայնքապետ

Արշակ Կարապետյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ հանդիպմանը նշել է 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի դերի մասին

Շվեյցարիան աջակցում է ՀՀ-ի հակակոռուպցիոն ջանքերին․ նախարարն ընդունել է Շվեյցարիայի Գործերի ժամանակավոր հավատարմատարին

Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերը (լուսանկարներ)

Տարածաշրջանում կան խնդիրներ, որոնք սպասում են իրենց լուծմանը․ վարչապետն ընդունել է Խավիեր Կոլոմինա Պիրիսին

ԱԺ նախագահը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից ռազմագերիներին պատանդության մեջ պահելուն

Բարեկամական կապերի խորացման գործում իր ներդրումն ունի Ֆրանսիայի հայկական համայնքը․ կաթողիկոսն ընդունել է Անն Լույոյին

Միրաք գյուղում այրվել է մոտ 660 հակ կուտակած անասնակեր

ԵՄ-ն հանձնառու է խորացնելու գործընկերությունը ՀՀ-ի հետ. վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին (լուսանկարներ)

Հայաստանը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը․ Արարատ Միրզոյանն ընդունել է Խավիեր Կոլոմինա Պիրիսին

Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար

Սպանության փորձ մոր նկատմամբ. 56-ամյա գյումրեցին, մորը հատակին գցելով, ձեռքից վերցրել է ձեռնափայտը և հարվածել. ՔԿ

Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկմանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները ևս մասնակցել են

Օրակարգում Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարց չկա. Դումանյան

Զորամասերից մեկը մարտավարական զորավարժություն է անցկացրել (լուսանկարներ)

5 կողմ, 4 ձեռնպահ. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին

Հայաստան է ժամանել Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի երկրորդ պատվիրակությունը

996 ուսուցչից 468-ն է անցել կամավոր ատեստավորումը. ամենաբարձրը մաթեմատիկա առարկայի արդյունքներն են

ՆԱՏՕ-ն արժևորում է Հայաստանի հետ համագործակցությունը. Խավիեր Կոլոմինա Պիրիզը ՀՀ նախագահին (լուսանկարներ)