Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Հուլիսի 9-11-ը տարածաշրջանային այցով հյուրընկալվել էր կովկասյան երեք հանրապետություններում: Հուլիսի 9-ին նա Բաքվում էր, որտեղ, հաջորդ օրը Երեւանում, իսկ հուլիսի 11-ին արդեն Վրաստանում: Սա Տուսկի՝ ԵԽ նախագահի կարգավիճակում վերջին այցն էր տարածաշրջան. նոյեմբերին նա հեռանալու է պաշտոնից:

Ուշագրավ է, որ երկրներից յուրաքանչյուրում Տուսկը հաճելի շեշտադրումներ է կատարել տվյալ երկրի համար: Բաթումիում, որտեղ մեկնարկում էր Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովը, նա հեռակա եւ փոքր ինչ ուշացած պատասխանել է  2005 թ. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին ուղղված խոսքում նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած այն պնդմանը, թե ԽՍՀՄ փլուզումը նախորդ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետն էր: ԵԽ նախագահը մասնավորապես նշել է, որ «Խորհրդային Միության փլուզումը օրհնություն էր վրացիների, լեհերի, ուկրաինացիների, ինչպես նաեւ ամբողջ կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի», ինչպես նաեւ ռուսների համար: Սպասելի էր, որ Վրաստանում՝ Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում տարվող խոսակցությունները եւ արվող հայտարարությունները, առավել եւս ռուս-վրացական հարաբերությունների վերջին լարման ֆոնին պետք է հակառուսական երանգ կրեին, եւ Տուսկը չհիասթափեցրեց վրացիներին:

Երեւանում ԵԽ նախագահը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Տուսկը իհարկե չէր կարող շրջանցել Արցախի թեման: Եվրոպացի պաշտոնյան կարեւոր եւ ականջահաճո շեշտադրումներ է կատարել Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում: Տուսկը մասնավորապես ԵՄ աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ արդար եւ տեւական հանգուցալուծում գտնելու գործում, կարեւորել բանակցությունների համար անհրաժեշտ միջավայրի ձեւավորումն ու պատրաստակամություն հայտնել դրա ստեղծման գործում ունենալ իր ներդրումը: Նա նաեւ նշել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Այս շեշտադրումները համապատասխանում են մի կողմից ԵՄ չեզոք եւ հավասարակշռված դիրքորոշմանը, մյուս կողմից՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերջին շրջանում  խորացող հարաբերությունների ոգուն: Հայ-եվրոպական հարաբերությունների ջերմությունը նկատվում էր նաեւ ՀՀ նախագահի հետ հանդիման ընթացքում, որի ժամանակ Տուսկը նշել էր, որ Հայաստանում զգում է իրեն «ինչպես տանը»:

Այդուամենայնիվ, նախօրեին Տուսկի՝ Բաքվում արված հայտարարությունները որոշակի տարակուսանքի տեղիք էին տալիս: Հարեւան երկրի մայրաքաղաքում նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո նա մասնավորապես նշել էր, որ «ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը»: Սա առաջին անգամ չէ. եվրոպացի պաշտոնյաների խոսքում, կամ ԵՄ-Ադրբեջան տարբեր փաստաթղթերում նման ձեւակերպումներ եւս հնչել են, ուստի որեւէ աղետալի բան, համենայն դեպս այդ օրը, տեղի չի ունեցել: Եւ ոչ այն պատճառով, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, մեղմ ասած, քիչ ընդհանրություն ունի: Խնդիրը նրանում է, որ ԵԽ հեռացող նախագահի կողմից հայտարարության այդ մասը դիտարկվում է մնացած հայտարարությունից զատ: Բանն այն է, որ իր խոսքում ԵԽ նախագահը նշել է ոչ միայն տարածքային ամբողջականության, այլեւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, որոնց թվում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը: Այդուհանդերձ, կարելի է ենթադրել, որ Երեւանում, փակ դռների հետեւում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում Տուսկի՝ Բաքվում հնչեցրած հայտարարության այս դրվագին անդրադարձ եղել է:

Վերադառնալով Հելսինկյան սկզբունքների վերաբերյալ Տուսկի խոսքերին, հարկ է նշել Ադրբեջանական մամուլն, ինչպես միշտ, շրջանցել է անդրադարձն այդ սկզբունքներին եւ իրավիճակը ներկայացրել միակողմանի: Տուսկի՝ Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ տեղեկատվության սկզբնաղբյուրներում քիչ էր շրջանառվում նաեւ այն, որ ԵԽ նախագահը արցախյան խնդրի մասին խոսելիս հատուկ ընդգծել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ պետք է լուծվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային իրավունքին ու սկզբունքներին համապատասխան։  Ամփոփելով այս ամենը՝ կարելի է փաստել, որ արցախյան խնդրի շուրջ եվրոպական մոտեցումներում փոփոխություն չկա:

Տուսկը պատրաստվում է նոյեմբերին փոխանցել պաշտոնը Բելգիայի վարչապետ Շառլ Միշելին, եւ այս այցը յուրահատուկ նախապատրաստություն է պաշտոնի փոխանցման գործընթացին: Այլ կերպ ասած՝ ԵԽ հեռացող նախագահի տարածաշրջանային այցի բուն նպատակը հարավկովկասյան երեք հանրապետությունների հետ ԵՄ հարաբերությունների ամփոփումն ու ներկա իրավիճակի ամրագրումն էր:

Տպել
4354 դիտում

ՍԴ մտնելու պատրվակով աղմուկ առաջացնել, ամեն գնով Քոչարյանի գործով որոշում կայացնել...ինչ սցենարներ կարող են լինել վաղը

Վարդենիսում կհիմնանորոգվի երաժշտական դպրոցը, կկառուցվի եւ կվերակառուցվի լուսավորվածության ցանցը, կասֆալտապատվի 10 փողոց

Հրապարակվել է առաջիկա օրերին կայանալիք չվերթների ցանկը

Հայտնի է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը. կան նորեկներ, վերանշանակումներ ու փոխադրումներ

«Առողջ եղիր»՝ հորդորում ու մաղթում են երեխաները գյուղերից

ԱԺ-ն հուլիսի 8-ին արտահերթ նիստ է հրավիրել

Բնակարանային գողություն Ավանում. հափշտակված դրամապանակում նախնական տվյալներով՝ 1307 դոլար և 40 հազար դրամ է եղել

Հիմնանորոգվում է Ծովակ համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը

Արթիկում 21-ամյա երիտասարդ է դանակահարվել. կասկածյալը տղայի մորաքրոջ 49-ամյա ամուսինն է (տեսանյութ)

Նոր դպրոցի համար կառուցվելիք վերգետնյա անցումը թթվածնի նման անհրաժեշտ է աշակերտներին

Պարենի անվտանգությունը առաջնային նշանակություն ունի. նախագահի հանդիպել է «Սյունիք Ֆուդ» ընկերության սեփականատիրոջը

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը դատի է տվել Իոսիֆ Կուբատյանին

Պետությունը տրիաժ ծառայության համար ֆինանսավորում կտրամադրի «Գյումրի» ԲԿ-ին. կենտրոնում 15 մահճակալանոց մեկուսարան կա

Եթե անորոշությունները շարունակվեն, 3-րդ եռամսյակում բյուջեի եկամուտների մի փոքր ավելի մեծ նվազում կունենանք․ պատգամավոր

Կորոնավիրուսով վարակված բժիշկներն առողջացել, վերադարձել են. «Գյումրի» ԲԿ-ն վերսկսում է պլանային վիրահատությունները

Մահվան ելքով պատահարները նվազել են, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը՝ աճել

Լեռնակերտում կընդլայնվի լուսավորության ցանցը. 38 նոր լուսակետ կավելանա

Արարատի մարզպետը 2019-ին 15 մլն դրամից ավելի եկամուտ է ստացել․ նրա հայրը նոր մեքենա է գնել

Արցախում ցեմենտի արտադրության գործարան կկառուցվի

Երեւանի գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով