Կխնդրեի, որ մեր կլասիկ պատգամավորը մինչեւ լայվ մտնելը զանգեր մեզ. Ռեւազյանը՝ Մարուքյանին

Քաղավիացիան որոշումներ չի կայացնում ավիատոմսերի գների վերաբերյալ, դա մեր գործառույթների մեջ չի մտնում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

Ռեւազյանի խոսքով՝ իրենք կանոնակարգում են օդային տրանսպորտի ոլորտի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին: «Այսինքն, մեր հիմնական գործառույթը թռիչքային անվտանգությունն է»:

Ռեւազյանն ասաց, որ եթե միջազգային քաղավիացիայում փոփոխություններ են լինում, կոմիտեն է պատասխանատու, որպեսզի դրանք բերվեն հայկական շուկա. «Միաժամանակ ուզում եմ նշել, որ մենք ենք թույլտվությունը տրամադրում այս կամ այն ավիաընկերությանը, որը ցանկանում է ավիափոխադրումներ իրականցնել դեպի Հայաստան: Մենք չենք համոզում, որ նրանք գան, չնայած որ դրանով ես զբաղվում եմ, ուղղակի մենք ուսումնասիրում ենք՝ կարողանում է արդյո՞ք այդ ընկերությունն ապահովել ամբողջ թռիչքային անվտանգությունը, թե՝ ոչ, կարողանո՞ւմ է անհրաժեշտ չափանիշերով աշխատել, թե՝ ոչ, որից հետո կայացնում ենք որոշում»,-ասաց քաղավիացիայի նախագահը:

Անդրադառնալով Ռուսաստանից Վրաստան եւ Վրաստանից Ռուսաստան ավիափոխադրումների չեղյալ համարելուն՝ Ռեւազյանն ասաց, որ դրանից հետո քննարկումներ են ունեցել ավիաընկերությունների հետ՝ համոզելու Հայաստանն օգտագործել որպես տարանցիկ չվերթների տարածք. «Մենք ամեն ինչ արեցիք խոչընդոտներ չստեղծելու համար՝ թղթաբանությունից խուսափելու նպատակով: Ակտիվ աշխատանքի արդյունքն այն է, որ ավիաընկերությունները շատացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացել»: Ռեւազյանի խոսքով՝ Երեւան-Վրաստան ու Երեւան-Ռուսաստան չվերթները շատ շատ են ավելացել:

«Դրա համար կխնդրեմ, որ մեր «կլասիկ» պատգամավորը մինչեւ լայվ մտնելը զանգեր մեզ, որովհետեւ երբ ինքը լայվ մտավ, էդ նույն վայրկյանին մենք հարց էինք լուծում ու կարող էինք տեղեկատվություն տալ, թե ինչ քայլեր ենք անելու եւ ինչ արդյունքի դա կբերի»,- ասաց Ռեւազյանը՝ դիմելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

Ռեւազյանը ընդգծեց, որ մենք այն պետությունը չենք, որ աջ ու ձախ կարողանանք փող ծախսել եւ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք անվճար տեղեր գտնել տարբեր ավիացիոն դպրոցներում, համալսարաններում. «Ու այն արդյունքը, որ ես շատ եմ ճանապարհորդել, բերել է նրան, որ, օրինակ, Սինգապուրի ավիացիոն ակադեմիան անվճար կրթություն է մեզ տրամադրում, Չինաստանի քաղավիացիան մեզ անվճար կրթություն է տրամադրում: Միաժամանակ, ես կարողացել եմ ներգրավել շատ ուժեղ մասնագետներ Հայաստանում»,- նշեց Ռեւազյանը՝ հավելելով, որ այդ մասնագետներից որոշներն այլ երկրներում խորհրդատվություն անցկացնելու համար կառավարությունից ստանում են տասնյակ հազարավոր դոլարներ, մինչդեռ Հայաստանի համար ամենը պատրաստ են անվճար անել:

«Ես այնպես եմ անելու, որ Հայաստանը ճանաչվի ամբողջ աշխարհում, քաղավիացիայի ոլորտում հիմնականում, եւ շատ հպարտ եմ, որ հիմա քաղավիացիայի պետ չկա, որ Հայաստանի տեղը չգիտի»,- ասաց Ռեւազյանը:

Տպել
7833 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան