Նախարարը «Հայելիին» մեջ. ելիր, ում կյանքը անիծել է

15/07/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հուլիսի 15-ի համարում

Արդեն երկար ժամանակ է, քաղաքական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, որ ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի թեկնածությունը կարող է ամենահարմարը լինել 2008 թվականի նախագահական ընտրություններում: Այս խոսակցությունները դեռ լայն տարածում չեն ստացել, եւ, համենայնդեպս, մինչեւ երեկ Վարդան Օսկանյանը եւ նրա վերադասը որեւէ հիմք չէին տվել այս թեմայի շուրջ պտտվող խոսակցություններն ավելի առարկայական դարձնելու համար: Նախկինում Վարդան Օսկանյանը Քոչարյանի նախագահական աթոռը ժառանգելու մասին հարցերին պատասխանում էր անորոշ եւ դիվանագիտորեն: Երեկ, սակայն, կարծես թե առաջին նշանները երեւացին, որ Օսկանյանի նախագահական ապագայի մասին խոսակցությունները անհիմն չեն:

Մասնավորապես, «Հայելի» ակումբում հյուրընկալված պարոն Օսկանյանը խոսեց թեմաների մասին, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանում սպասվող նախագահական ընտրություններին եւ ՀՀ-ի քաղաքական ապագային: Այս ամենի մասին խոսելու առիթ դարձավ հետեւյալ հարցը` ի՞նչ է պատրաստվում ՀՀ-ն հակադրել Ադրբեջանին, որն այլեւս օգտվելու է Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթամուղից եւ տարածաշրջանային բազմաթիվ այլ կարեւոր նախագծերի բոլոր բարիքներից: Ըստ ՀՀ ԱԳ նախարարի, ՀՀ-ն միայն մի բան ունի Բաքու-Ջեյհանին հակադրելու, եւ դա նրա ունեցած ռեսուրսներն են: Ռեսուրսները Վարդան Օսկանյանը բաժանեց երեք խմբի` ներքին ռեսուրս, սփյուռքի ռեսուրս, ժողովրդավարության եւ միջազգային ռեսուրս: Ներքին ռեսուրս ասելով` ՀՀ ԱԳ նախարարը նկատի ունի քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները:

«Մենք մի փուլ ենք ավարտում: Ես այս փուլը բնորոշում եմ նրանով, որ հանրապետության նախագահը իր պաշտոնավարման երկու ժամկետներն ավարտում է, չունի երրորդի հնարավորությունը: Նախագահը պետք է փոխվի, եւ մենք պետք է կարողանանք մեր առջեւ լուրջ խնդիրներ դնել: Նախագահի առաջին ընտրությունից մինչեւ երկրորդ ընտրություն շարունակականության խնդիր կար, կային ծրագրեր, որոնք նախագահը սկսել էր եւ պետք է ավարտին հասցներ: Դրանց մի մասը հասցրել է ավարտին, մյուս մասը ընթացքի մեջ է, այնպես որ, շարունակականության խնդիրը դեռեւս մնում է, բայց մեր առջեւ կա նաեւ մի ավելի մեծ խնդիր` երկիրը դնել որակական նոր հարթակի վրա»,- ասաց Օսկանյանը` հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է անցնել քաղաքական եւ տնտեսական` երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացմանը:

Հայաստանի ժողովրդավարական ռեսուրսը ճիշտ օգտագործելու համար նույնպես, ըստ Վարդան Օսկանյանի, անհրաժեշտ է սկսել երկրորդ սերնդի բարեփոխումներ, որենք ուղղակիորեն հարվածելու են «էլիտայի տնտեսական եւ քաղաքական շահերին»: Սփյուռքի ռեսուրսի օգտագործումը նույնպես կախված է առաջին երկուսի հետ, քանի որ, Վարդան Օսկանյանի գնահատմամբ, ՀՀ-ն այսօր օգտագործել է սփյուռքի ռեսուրսի մեկ-երկու տոկոսը, որովհետեւ սփյուռքում անվստահություն կա երկրի նկատմամբ: Այսպիսով, ՀՀ ԱԳ նախարարը կոչ է անում մտավորականությանն ու լրագրողներին մինչ սպասվող ընտրությունները, առաջիկա մեկուկես տարվա ընթացքում, ճիշտ ձեւավորել ՀՀ-ի առաջ դրված խնդիրները, ոչ թե կենտրոնանալ քաղաքական ուժերի կամ անհատների վրա, այլ առաջին հերթին` խնդիրների վրա, ապա նաեւ նրա` թե որ ուժը կարող է ստանձնել դրանք իրականացնելու պատասխանատվությունը:

«Մենք պետք է կարողանանք հաջորդ ընտրություններով երկիրը դնել որակական նոր մակարդակի վրա»,- ասաց Վարդան Օսկանյանը եւ հավելեց, որ դրա համար անհրաժեշտ է «ժողովրդի ավելի լայն ներգարավվածությունը, լրագրողների կողմից ավելի առողջ հարցերի ներկայացումը, օբյեկտիվությունը, սկզբունքայնությունը»: Ընդ որում, ըստ պարոն Օսկանյանի, այսօր չպետք է հարցին մոտենալ այնպես, թե ամեն ինչ կախված է նրանից, թե ընտրություններն ինչպես կանցնեն: «Ոչ, ես ասում եմ, որ այդ բոլորը պետք է կանխորոշեն ընտրությունները, չպետք է ասել` ընտրությունները կլինեն, եթե լավ եղավ՝ լավ է, բայց հույս չունենք, որ լավ կլինի, միեւնույնն է, այսպես կմնա»,- ասաց նա: Եւ այնուամենայնիվ, եթե ընտրությունները հերթական անգամ կեղծելու փորձ արվի, պատրա՞ստ է արդյոք ՀՀ ԱԳ նախարարը ՀՀ-ն որակական նոր փուլի վրա դնելու, այդ երկրորդ սերնդի բարեփոխումների, ռեսուրսների ծրագրերի իրականացման համար ընդդիմանալ ընտրությունների կեղծմանը եւ միանալ ժողովրդին:

Մեր այս հարցին Վարդան Օսկանյանն, իհարկե, ոչ մի պատասխան չտվեց, ոչ ասաց` այո, եւ ոչ էլ` ոչ, փոխարենը, սակայն, հայտնեց, որ լավատես է: Իսկ նրա լավատեսությունը հիմնված է այն բանի վրա, որ ժողովուրդն այս անգամ վճռական է տրամադրված: Ավելին, Վարդան Օսկանյանը նույնիսկ կոչ արեց վճռական լինել: «Իրավունքի նկատմամբ հետեւողական լինել, ձեր իրավունքները, մեր իրավունքները պաշտպանելու մեջ սկզբունքային լինել: Ես կարծում եմ, որ այս բոլորի ժամանակը եկել է»,- ահա այսպիսի գրեթե ընտրարշավային նախադասություն արտասանեց ՀՀ ԱԳ նախարարը: Սակայն որպեսզի ամբողջովին ընտրարշավի տպավորություն չստեղծվի, նա նաեւ նշեց, որ այդ ամենն ինքը ասում է միջազգային հարաբերությունների համատեքստում: Այնպես որ, պետք է սպասել, որ ՀՀ ԱԳ նախարարը առաջիկայում հաճախակի կանդրադառնա ՀՀ-ն որակական նոր փուլի վրա դնելու անհրաժեշտությանը` միջազգային հարաբերությունների կոնտեքստում, իհարկե:

Հ.Գ. ՀՀ ԱԳ նախարարը երեկ նաեւ չբացառեց, որ ինքը կարող է հայտնվել որեւէ կուսակցության շարքերում: Նա ասաց, որ ինքը առայժմ այդ մասին չի մտածել, եւ իրեն դեռ ոչ ոք այդ հարցով չի մոտեցել:

Աննա Հակոբյան

Տպել
3613 դիտում

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին․ վարչապետն ընդունել է Տոյվո Կլաարին

Անահիտ Ավանեսյանն այցելել է Արմավիրի մարզի բժշկական կենտրոններ, ծանոթացել աշխատանքներին և ծառայությունների որակին

Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներին