Չարամիտ մաքսանենգը. արթնացեք եւ ժպտացեք` դուք հանցագործ եք

15/07/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հուլիսի 15-ի համարում

«Դուք թշնամի՞ ունեք, դուք ուզում եք նրան վատությո՞ւն անել, դուք ուզում եք կործանել նրա կյանքը, հասցնել նրան ինքնասպանության, բայց չգիտեք, թե ինչպե՞ս: Դիմե՛ք մեզ: Մատչելի գներով մենք իրականություն կդարձնենք ձեր երազանքը»,- մոտավորապես այսպիսին կլիներ այն կազմակերպության գովազդային հայտարարությունը, որը ուսումնասիրելով ՀՀ օրենքները, քաջ իմանալով մեր պետական մարմինների եւ դատարանների մենթալիտետը` կփորձեր մարդկանց թշնամիներին վատություն անելու վրա փող աշխատել: Հայաստանում դա կարելի է անել լրիվ ՀՀ օրենսդրության հիման վրա: Սա ենթադրություն չէ, այլ մի պարզ օրինակ ՀՀ շարքային քաղաքացու կյանքից:

Կարո՞ղ եք պատկերացնել մի իրավիճակ, երբ մի արեւոտ օր դուք տանը քնած եք, հանկարծ ձեզ արթնացնում է մի հեռախոսազանգ ու տեղեկացնում, որ դուք մաքսանենգ եք, դուք ապօրինի դեղ ներկրող եք, դուք պատժվելու եք, եւ ձեր ունեցվածքի վրա արդեն կալանք է դրված: Մոտավորապես այսպիսի մի պատմության մեջ է ընկել Վարդան Գրիգորյան տարածված անուն-ազգանունը կրող ՀՀ շարքային քաղաքացին: Նա ընտանիքով մի քանի տարի ապրել է Գերմանիայում, այնտեղ ձեռք բերել գերմանացի ընկերներ, մտերիմներ: Հայաստան վերադառնալուց հետո նրա կապը ընկերների հետ չի դադարել: Նա պարբերաբար ծանրոցներ է ստացել` շորեղեն, կոշկեղեն ընտանիքի բոլոր անդամների համար: Գրիգորյանները հաճախ են հեռախոսազրույցներ ունեցել իրենց ընկերների հետ:

Մի օր էլ նրա գերմանացի մտերիմներից մեկը զանգահարում է, թե` ո՞նց եք, ի՞նչ կա-չկա, տնեցիները ո՞նց են: Դե, էնքան էլ լավ չենք: Ի՞նչ է եղել: Գերմանացին խոսքի մեջ իմանում է, որ Վարդանի կնոջ ծնողները հիվանդ են` մեկը շաքարախտով, մյուսը լուրջ խնդիրներ ունի սրտի հետ: Շարունակվում է մանրամասն հարցուփորձ, թե կոնկրետ ինչ հիվանդություններ են եւ այլն, ու թեման դրանով փակվում է: Որոշ ժամանակ անց` 2005-ի հունիսին, Գրիգորյանները հերթական ծանրոցն են ստանում Գերմանիայից: Այդ մասին իրենց տեղեկացնում են Մաքսայինից, թե` եկեք, ձեր ծանրոցը բացելու ենք: Բացում են: Ծանրոցում շորերից ու կոշիկներից բացի գտնում են մի փոքր փաթեթ 20 անուն դեղերով:

Մաքսայինը տեղում կազմել է համապատասխան արձանագրություններ: Նույնիսկ ուզեցել են քրեական գործ հարուցել, հետո փոշմանել են: Մի խոսքով, իր տանը խաղաղ քնած ՀՀ շարքային քաղաքացի Վարդան Գրիգորյանին տուգանել են 600 հազար դրամով: Գրիգորյանը, իհարկե, փորձել է պաշտպանվել, դիմել է դատարան, բոլոր ատյաններին, բայց ապարդյուն: Հիմա շատ համեստ կյանքով ապրող Գրիգորյաններն ունեն երկու տարբերակ` մի տեղից տոկոսով պարտք անել 1400 դոլար (600 հազար դրամ) ու վճարել տուգանքը կամ վաճառել 1984 թվականի արտադրության միկրոավտոբուսը, որով Վարդանը մի կերպ հոգում է ընտանիքի կարիքները:

Եւ ուրեմն ի՞նչ է տեղի ունեցել: Մաքսայինը արձանագրել է, որ Գրիգորյանը խախտել է Մաքսային օրենսգրքի 203 հոդվածը, որում ասված է. «ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները եւ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը... հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով»: Այսինքն, եթե դուք ծանրոց եք ստանում, ապա պետք է ճշգրիտ իմանաք, թե կոնկրետ ինչ կա  ծանրոցում` ինչից քանի հատ, ինչ արժեքով եւ այլն: Ընդ որում, դա պետք է իմանաք այն ժամանակ, երբ ծանրոցը դեռ ճանապարհին է: Հենց հասավ Հայաստան, եւ դուք չիմացաք, վերջ` դուք մաքսանենգ եք, եւ ձեզ մնում է միայն հաց չորացնել: Սա չափազանցություն չէ:

Եթե ծանրոցում առկա դեղերի շուկայական արժեքը կազմեր 2 մլն դրամ, ապա «մաքսանենգ» Վարդան Գրիգորյանը ենթարկվելու էր քրեական պատասխանատվության:  Եթե Վարդան Գրիգորյանի անունով եկած ծանրոցում առկա դեղերը նախատեսված լինեին, ասենք, «սեւ շուկայում» վաճառքի համար, ապա դրանց քանակությունները բոլորովին այլ կլինեին: Դեղերի ցուցակը մի քանի մասնագետների ցույց տալուց հետո բոլորը հստակ արձանագրեցին` դրանց մի մասը սրտի հետ լուրջ խնդիրներ ունեցող մի հիվանդի եւ շաքարախտ ունեցող մյուս հիվանդի մեկ ամսվա կուրսերն են: Իսկ Վարդան Գրիգորյանը իր ձեռքի տակ ունի կնոջ ծնողների հիվանդությունները հաստատող փաստաթղթերը` բոլոր մանրամասներով: Այդ փաստաթղթերին քաջ ծանոթ են նաեւ դատավորները: Բայց դա ոչ մի նշանակություն չի ունեցել: 

Մի խոսքով, այս պատմությանը տեղեկանալուց հետո թերեւս կգտնվեն լավ գործունյա մարդիկ, որոնք  վարձատրման դիմաց իրենց հաճախորդների թշնամիներին կդարձնեն մաքսանենգներ: Ասենք, եթե ուզենաք ձեր վաղեմի թշնամուն վատություն անել, ապա բավական է դիմել արտասահմանում բնակվող ձեր ծանոթին եւ խնդրել, որ ապագա զոհի անունով մի քանի տուփ դեղ ուղարկի: Ձեր զոհի հետագա ճակատագրով, առանց ձեր միջամտության, կզբաղվեն արդեն Մաքսայինն ու մեր դատարանները: Եթե շատ եք ատում ձեր թշնամուն, ապա կարող եք արտասահմանցի ձեր ծանոթին խնդրել ծանրոցի մեջ մի քանի սրվակ թմրամիջոց դնել: Այդ դեպքում արդեն ձեր թշնամին կհայտնվի դատախազության ճիրաններում ու մի քանի տարի աշխարհին կնայի վանդակապատ լուսամուտից: Եթե գերմանացու` բարի նպատակներով ուղարկած ծանրոցն այդքան փորձանք է բերում ՀՀ շարքային քաղաքացուն, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ գագաթների կհասնեք, եթե վատություն անելու դիտավորություն ունենաք:

Սրանից կա մի պաշտպանություն: Եթե ձեր անունով ծանրոց է եկել, ապա անմիջապես գնացեք Մաքսային ու հայտարարագրեք, որ ծանրոցում կա մի 10 կգ թմրանյութ, մի 10 հատ ավտոմատ, մի քիչ քիմիական զենք ու մի հատ էլ պուճուր ատոմային ռումբ: Եթե այդ ամենը ձեր ծանրոցում չլինի, ուրեմն ձեր բախտը բերել է: Եթե լինի, գոնե հնարավորություն կունենաք հայտարարել, որ ինքնակամ եք հանձնվում եւ կակնկալեք ավելի մեղմ պատիժ: Այլ պաշտպանության միջոց նման պատմությունից պարզապես չկա: Այսինքն, մի պաշտպանություն կա: Եթե դուք խոշոր ներկրող եք, ներկրում եք բենզին, հացահատիկ, շաքարավազ եւ մոնոպոլ դիրք ունեք, ապա կարող եք մի քանի միլիոն դոլար պակաս վճարել բյուջե: Ձեզ ոչ ոք ոչինչ չի ասի, քանի որ Մաքսայինը զբաղված է Վարդան Գրիգորյանի պես «չարամիտ մաքսանենգներին» հայտնաբերելով:

Հայկ Գեւորգյան  

Տպել
1079 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական