Նոր մանրամասներ Լոռիում տեղի ունեցած ողբերգական դեպքից. մահացածները վարորդի կինն ու դուստրն են

Լոռու մարզում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով մահացել են Գազել մակնիշի մեքենայի վարորդի կինն ու դուստրը: Վարորդն այս պահին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվում է Երեւան: Մեր տեղեկություններով՝ մահացած երեխան 12 տարեկան է եղել։

ՀԺ-ի թղթակիցը հաղորդում է, որ Գազելում եղածները ընտանիքի անդամներ են, որոնք Վանաձորից Ախթալա քաղաք էին գնում: Վազ 21-04 մակնիշի մյուս ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորները, որոնց մեքենայի վրա եւս հսկա ժայռաբեկոր էր ընկել, բարեբախտաբար չեն տուժել, սակայն մեքենան լուրջ վնասվել է:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարները, Լոռու ճանապարհային ոստիկանները: Ճանապարհը փակ է: տեղի ճանշինի ավտոկռունկի միջոցով, փրկարարների հետ համատեղ այս պահին իրականացնում են ժայռաբեկորների հեռացման աշխատանքներ:

Վանաձոր-Բագրատաշեն-Վրաստանի սահման ավտոճանապարհին արդեն մի քանի տարի է՝ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ, սակայն տվյալ հատվածում շինարարական աշխատանքները դեռեւս չեն մեկնարկել: Ճանապարհը միշտ էլ եղել է վտանգավոր: Այստեղ պարբերաբար քարաթափումներ են տեղի ունենում:

Նմանատիպ մի դեպք էլ տարիներ առաջ էր եղել: Հսկա ժայռաբեկորները թափվել էին երթեւեկող մեքենայի վրա: Փրկարարների կողմից էլ տարիներ առաջ արհեստական քարաթափում էր իրականացվել՝ պայթեցման եղանակով:

Տպել
17134 դիտում

Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ

Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը . Լենա Նազարյանը թվարկել է ծրագրերը

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

Այսօր 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա․Հակոբ Կարապետյան

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Արագածոտնի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում մառախուղ է

Կապան քաղաքում այրվել է մոտ 1,5 հա բուսածածկույթ

Արմեն Սարգսյանը «Կատար Էյրվեյզ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների, արեւոտ եղանակ

ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում ավտոմեքենան հայտնվել է ձորում. տուժածներ չկան

Կան գյուղեր, որտեղ ավանդույթի ուժով կանանց արգելված է գնալ գյուղապետարան, հարսներին՝ ծնողական ժողով. Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը. Սուրենյան

Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Նոր մշակույթ է զարգանում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի գործունեության մասին

Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը

Կրակոց Աբովյանում. թալանել են «Արեգակ» վարկային կազմակերպությունը