Ինչու է Սահմանադրական դատարանը վերածվում քաղաքական գործիքի

Եվ այսպես, Սահմանադրական դատարանն անսպասելիորեն որոշել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը: Այն դեպքում, երբ ավելի վաղ վերաքննիչ քրեական դատարանն արդեն բեկանել էր ընդհանուր իրավասության դատարանի այդ որոշումը՝ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու մասին: Իրավունք ուներ Սահմանադրական դատարանն այդ գործը վարույթ ընդունել, թե ոչ՝ իրավաբանների որոշելիքն է: Փաստաբան Տիգրան Եգորյանն, օրինակ, ոչ միայն գտնում է, որ իրավունք չուներ, այլեւ այդտեղ հանցագործության տարրեր է տեսնում:

Բայց հարցի իրավական կողմը թողնենք իրավաբաններին եւ փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ըստ էության: Երբ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր, Սահմանադրական դատարանը Հրայր Թովմասյանի գլխավորությամբ հայտարարեց, թե նա Ռոբերտ Քոչարյանի գործի քննությանը չի մասնակցելու, որովհետեւ կողմնակալ է: Ի պատասխան՝ բազմաթիվ փաստեր հրապարակվեցին, որոնք հիմնավորում էին, որ ՍԴ ներկա կազմի մեծ մասը նույնպես չպետք է քննի Քոչարյանի գործը, որովհետեւ անաչառ լինել չի կարող: Ու մինչ այս իրավիճակից դուրս գալու ելքեր էին փնտրվում, նախկին հանրապետական պատգամավոր ու ՀՀԿ կառավարության անդամ Հրայր Թովմասյանի ղեկավարած Սահմանադրական դատարանը «չորով»  ահա այսպիսի որոշում ընդունեց: Նպատակն ակնհայտ է՝ իբր Սահմանադրության անունից ամեն ինչ անել, որ Քոչարյանը խուսափի պատասխանատվությունից: Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունենում, ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական, ու Սահմանադրական դատարանը, որն իբր պիտի ամենաանկողմնակալ կառույցը լիներ եւ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մնար, վերածվում է քաղաքական գործիքի: Այո, ոչ թե քաղաքական մարմնի, այլ ընդամենը գործիքի, որը հաճույքով ու վարպետորեն օգտագործում են նախկինները:

Ամենամեծ զավեշտն այն է, որ Սահմանադրական դատարանն իբր ՀՀ Սահմանադրությունն է պաշտպանում: Եվ սա՝ այն դեպքում, երբ բոլորը շատ լավ գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել Հայաստանում վերջին 20 տարիներին: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, խախտելով Սահմանադրության հնարավոր բոլոր հոդվածները, Հայաստանում զավթել են իշխանությունն ու հետագայում պահպանել այն՝ այդ ընթացքում ծայրից ծայր ապականելով արդարադատությունն ու իրավական համակարգը եւ ամեն տեղ նշանակելով յուրայիններին: Իսկ երբ հեղափոխությունն այնուամենայնիվ հաղթել է, ու նախկինները հայտնվել են տեւական ազատազրկման հեռանկարին դեմ-հանդիման, նրանց կողմից նշանակված այդ նույն «Սահմանադրական դատարանի դատավորները» ատամներով պաշտպանում են նրանց՝ վկայակոչելով այն նույն Սահմանադրությունը, որի ոտնահարմամբ էլ իրենց տերերը զավթել էին իշխանությունը:

Մի խոսքով, եթե մի կողմ թողնենք իրավական ձեւակերպումները, Սահմանադրական դատարանի անդամների մեծ մասն այսօր ըստ էության ոչնչով չի տարբերվում, ասենք, Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի «ախռանի պետերից», մենաշնորհներով վիթխարի հարստություն կուտակած «մանկության ընկերներից», կոպեկներով ազգային հարստությունը սեփականաշնորհած ու վերեւների փայը ժամանակին տեղ հասցրած օլիգարխներից, «տեղերում» ընտրությունների արդյունքներ ապահովող ու դրա դիմաց անձեռնմխելիություն ունեցող քրեական հանցագործներից եւ այլն: Որեւէ մեկը չի զարմանում, չէ՞, որ բոլոր վերոհիշյալ «կատեգորիաներն» այսօր թաքուն ֆինանսավորում են հակաիշխանական քարոզչամիջոցներն ու մեկ-մեկ էլ ակցիաներ կազմակերպում ի պաշտպանություն Քոչարյանի: Ուրեմն պետք չէ զարմանալ նաեւ, որ Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարանն է ըստ էության նույն բանն անում: Նույն համակարգի ծնունդներն են, բա ուրիշ ի՞նչ պիտի անեն:

Պարզապես հասարակությունը պիտի հասկանա, թե ինչ է տեղի ունենում իրականում եւ պիտի նրանց նկատմամբ ցուցաբերի նույն վերաբերմունքը, որ ցուցաբերում է փողոցներում ձրի պիցցա ծամող ու «հերոս Քոչարյան» գոռացողների նկատմամբ: Եթե անգամ սրանք սեւ պատմուճաններով են ու ավելի թանկարժեք ուտեստներ են նախընտրում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7245 դիտում

Ով կդառնա Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար. երբ և ինչպես հետևել քվեաթերթիկների հաշվարկին

ԱԻ նախկին նախարարին առնչվող վճռի շրջանակում մեղավոր է ճանաչվել 6 անձ, ևս մեկն արդարացվել է

Պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում. տեսանյութ

Հայտնի են Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի հաղթողները

Տրանսպորտի գների փոփոխության հետևանքով գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. Մարտին Գալստյան

Մեր շահագրգռվածությունն է, որ ընտրությունները տեղի ունենան մաքսիմում բաց և թափանցիկ. Ալեքսանյան

6 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ Երևանի. դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը

Կանադայի խորհրդարանին երրորդ անգամ չի հաջողվել անվստահություն հայտնել Թրյուդոյի կառավարությանը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

Հիմնանորոգվել է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ճանապարհի մի մասը. լուսանկարներ

Շահումյանի անվան հրապարակում իր դռներն է բացել Սուրբ ծննդյան տոնավաճառը. տեսանյութ

Եվրոպական երկրները դադարեցնում են սիրիացիներին ապաստանի տրամադրումը

Մառախուղի պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, կա հետաձգված թռիչք

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 4 տուժածից 3-ը նույն ընտանիքի անդամներ են

Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական գլխավոր վեհաժողովի աշխատանքը

Երևանում ու մարզերում առաջիկա օրերին սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, քամու ուժգնացում

Վերին Լարսում նվազել է հայկական բեռնատարների թիվը

Աշտարակում թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դատապարտվել է ազատազրկման. վճիռը հրապարակվել է

Ադրբեջանն ու Հայաստանը նախընտրում են բոլոր հարցերը լուծել ինքնուրույն. Նարիշկին

Ավտոլվացման 5 կետի գործունեություն կասեցվել է. Կապանում ջրահեռացված կեղտաջրերը լցվել են Ողջի գետ

Սերիալ հիշեցնող, սուտ, ստորության հասնող պատվիրված հոդվածների համար պատասխանատվություն եք կրելու. Փամբուխչյան

Պետական շահերի պաշտպանության ոլորտում 2023-ին նկատվում է արդյունավետության աճ. հետազոտական զեկույց

ԳԹԿ-ն սկսում է բուհերի միասնական քննությունների 1-ին փուլի հայտագրման գործընթացը. ժամկետը հայտնի է

Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստը

Ինքնավար տաքսիները լիարժեք աշխատում են քաղաքի երթևեկության մեջ. Արշակյանը Սան Ֆրանցիսկոյից կադրեր է հրապարակել

ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

Մրցանակը Սրբուհի Գալյանին է հանձնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը

Ադրբեջանի արտգործնախարարը և ԵԱՀԿ նորանշանակ գլխավոր քարտուղարը hեռախոսազրույց են ունեցել

Միքայել Վարդանյանի 120 մլն դրամ ֆինանսավորմամբ Տավուշի 4 գյուղ գազ և 3 գյուղ ջուր կունենա

Ծանրորդ Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է

Իսրայելական տանկերը դուրս են եկել Սիրիայի հետ սահմանի բուֆերային գոտուց և Դամասկոսից 20 կմ հեռու են

Սրբուհի Գալյանը ճանաչվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ․ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն

Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել է 4 մեքենա

Ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց. վարչապետը ներկայացնելու է ցանկը

Արարատի մարզում մառախուղ է, Արագածոտնում կա փակ ավտոճանապարհ

Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ներդրումային ծրագրի ֆինանսավորման հարցը

Մեքենաներ են բախվել. «Նիվան» կողաշրջվել, հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Սիրիայի կառավարությունը պատրաստ է փոխանցել լիազորությունները. վարչապետ