Դատարանն արձանագրել է, որ Վանեցյանը պատշաճ պատասխանող չէ և որ նրա արտահայտություններն ուղղված չեն Սեդրակ Քոչարյանի դեմ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ամբողջությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի:

Դատական տեղեկատվական համարգում դատարանի վճիռը հրապարկվել է ամբողջությամբ:

Սեդրակ Քոչարյանը, դատի էր տվել Վանեցյանին՝ պնդելով, որ նա հայտնի գաղտնալսումներից հետո Հատուկ քննչական ծառայության պետի հետ հրավիրված ասուլիսի ընթացքում զրպարտել է իրեն ու ասել, թե Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր։

Թեեւ դատարանը վճիռը կայացրել է օրեր առաջ, սակայն  այն նոր է տեղադրվել Դատալեքսում: Հայցվոր կողմը դեռեւս հստակ որոշում չունի՝ բողոքարկելո՞ւ է արդյոք դատարանի այս վճիռը, թե՞ ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը միայն ասաց, որ հստակ որոշում ունենալու դեպքում հանդես կգան մամուլի ասուլիսով:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ փաստել է, որ հայցվոր Սեդրակ Քոչարյանը չի ներկայացրել որեւէ ապացույց՝ պատասխանող Արթուր Վանեցյանի մասնակցությամբ 11.09.2018 թվականին մամուլի ասուլիսի տեղի ունեցած լինելու, դրա ընթացքում հայցվորի կողմից վկայակոչված հայտարարությունները պատասխանող Արթուր Վանեցյանի կողմից կատարված լինելու վերաբերյալ:

Ըստ դատարանի պատճառաբանության՝ հայցվոր Սեդրակ Քոչարյանը, ի դեմս իր ներկայացուցչի, փաստարկել է, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մամուլի ասուլիսում հրապարակայնորեն կատարել է որոշակի հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը:

Դատարանը պարզել է, որ, ըստ հայցվորի, Արթուր Վանեցյանը մամուլի ասուլիսում հրապարակայնորեն կատարել է հետեւյալ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են հայցվորի պատիվը եւ արժանապատվությունը. «Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստաընկերությամբ ասում է մենք ոչ մի բան չունենք..․ Փաստերով կխոսենք եւ կհրապարակեմ՝ ով ինչ ունի եւ ոնց է ձեռք բերել: Ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք ձեռք բերելու արդյունքում եւ մնացած այլ-այլ ունեցվածքները…»:
«Բաժնետերերի մեջ չի նշանակում, որ պետք ա մարդուն ստիպել, որ 6 միլիոն դոլար փող տա իրանց, իրանք էլ տանեն, ձեզ կտան 6 մլն դոլար հենց ընենց, որ մեկին կտան…»:
«Էդ ունեցվածքի հետ կապված, թե որտեղիցա եկել, ապօրինի հարստացումը իրանց չի սպառնում, որովհետեւ ապօրինի հարստացում չկա, փողերի լվացումով ա հարուցվել քրեական գործ»:

Ըստ այդմ՝ դատարանը փաստել է, որ հայցվորը, վկայակոչելով պատասխանողի կողմից մամուլի ասուլիսում վերը նշված հայտարարությունները կատարված լինելու փաստը, դրա վերաբերյալ չի ներկայացրել որեւէ ապացույց, որի հիման վրա նման ասուլիսի տեղի ունենալու եւ հայտարարությունները կատարված լինելու փաստերը կարող էին համարվել հաստատված:

«Մասնավորապես, գործի քննության ընթացքում հայցվոր կողմը փաստարկել է, թե տվյալ ասուլիսը տեսաձայնագրվել է ԶԼՄ ներկայացուցիչների կողմից, մինչդեռ, հայցվորը չի կատարել ապացուցման իր պարտականությունը եւ այդ տեսաձայնագրությունը դատարան չի ներկայացրել, ուստի, դրա բացակայության պայմաններում հնարավոր չէ հաստատված համարել ասուլիսի տեղի ունենալու փաստն, ընդհանրապես, եւ դրա ընթացքում պատասխանողի կողմից որոշ հայտարարություններ կատարելու փաստը՝ մասնավորապես:

Այս առումով, անդրադառնալով հայցվորի ներկայացուցչի այն փաստարկին, թե քննարկվող փաստը հանդիսանում է հանրահայտ եւ ապացուցման ենթակա չէ՝ դատարանն արձանագրում է, որ հանրահայտ կարող է համարվել պատասխանող Արթուր Վանեցյանի՝ ՀՀ ազգային անվտանգության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու փաստը, մինչդեռ, նրա կողմից ենթադրաբար կատարված հայտարարությունները որեւէ դեպքում հանրահայտ փաստ համարվել չեն կարող, ուստի, դրանք ենթակա են ապացուցման»,- իր վճռի մեջ նշել է դատարանը:

Ինչ վերաբերում է հայցվորի ներկայացուցչի կողմից դատարան ներկայացված «ասուլիսի սղագրություն» փաստաթղթին՝ ապա այն, դատարանի գնահատմամբ, ընդհանրապես դուրս է օրենքով  նախատեսված ապացույցի տեսակներից, ներառյալ՝ այն չի դիտվում որպես գրավոր ապացույց, քանի որ հանդիսանում է հայցվորի ներկայացուցչի կողմից իր հայեցողությամբ կազմված ու որեւէ եղանակով իսկությունը չհավաստված փաստաթուղթ, որում պարունակվող տվյալների իսկությունն ու արժանահավատությունը գնահատվել չեն կարող: «Բացի այդ, պատասխանողի ներկայացուցիչները գործի քննության ընթացքում բանավոր եւ գրավոր հայտնել են, որ դրանում առկա են անճշտություններ, ուստի, առավել եւս այդ պայմաններում դատարանը չի կարող առանց տեսաձայնագրության առկայության պարզել քննարկվող սղագրության մեջ պարունակվող տվյալների իսկությունն ու հավաստիությունը, ուստի, քննարկվող սղագրությունը ապացույց հանդիսանալու դեպքում, անգամ, դատական ակտի հիմքում դրվել չէր կարող՝ դրա արժանահավատությունը պարզված չլինելու պատճառով: Նույն պատճառաբանությամբ դատարանը գտնում է, որ ճեպազրույցի «սղագրությունը», նույնպես, չի կարող համարվել պատշաճ ապացույց»,- նշել է դատարանը:

Անդրադառնալով Վանեցյանի՝ «Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստաընկերությամբ ասում է՝ մենք ոչ մի բան չունենք: Փաստերով կխոսենք և կհրապարակեմ՝ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել: Ո՞նց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը 6 մլն դոլար կաշառք ձեռք բերելու արդյունքում և մնացած այլ-այլ ունեցվածքները...» հայտարարությանը, դատարանը գտել է, որ դա  հանդիսանում է որոշակի բավարար փաստական հիմքերի վրա հիմնված գնահատողական դատողություն, որն ուղղված չէ Սեդրակ Քոչարյանի դեմ: Ըստ դատարանի՝ արտահայտության կատարման հիմք է հանդիսացել հարուցված քրեական գործը: Ինչ վերաբերում է Վանեցյանի այն հայտարարությանը, թե՝ «Բաժնետերերի մեջ չի նշանակում, որ պետք ա մարդուն ստիպել, որ 6 միլիոն դոլար փող տա իրանց, իրանք էլ տանեն, ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց ընենց, ո՞ր մեկին կտան...», ապա, ըստ դատարանի, խիստ վերացական եւ գնահատողական հարցադրումներ պարունակող արտահայտություն է, որը չի հանդիսանում փաստացի տվյալ:

Անդրադառնալով Վանեցյանի երրորդ հայտարարությանը՝ ունեցվածքի վերաբերյալ, դատարանը նկատել է, որ այս արտահայտությունը չունի կոնկրետ թիրախ: «Քրեական գործը հարուցվում է ոչ թե ինչ որ անձի դեմ, այլ՝ փաստի առթիվ: Պատասխանողը չի նշել, որ քրեական գործը հարուցվել է հայցվորի «դեմ»։ Նա նաեւ չի նշել, որ հայցվորը ինչ-որ կարգավիճակ ունի այդ գործով: Արտահայտությունը որեւէ կերպ չի արատավորում հայցվորի պատիվը եւ արժանապատվությունը: Ինչ-որ փաստի առթիվ քրեական գործ հարուցված լինելը չի հանդիսանում որեւէ կոնկրետ անձի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություն»,- նշել է դատարանը, ապա հավելել. «Հայցվորը պատասխանողի կատարած ոչ կոնկրետ եւ ոչ հստակ արտահայտություններն իր ենթադրությունների հիման վրա «վերաձեւակերպել է» ծավալուն «փաստերի», որոնք այդ հայտարարություններից ուղղակիորեն չեն հետեւում եւ ենթադրել է, թե ինչ է նկատի ունեցել պատասխանողը, մինչդեռ, պատասխանողն իր հայտարարությունների մեջ չի ներկայացրել որեւէ փաստ, կոնկրետ «փաստացի տվյալ», առարկայական տեղեկություն որեւէ անձի (առավել եւս՝ հայցվորի) կողմից որեւէ գործողություն կատարելու վերաբերյալ»:

Դատարանը նաեւ արձանագրել է, որ Արթուր Վանեցյանը պատշաճ պատասխանող չի հանդիսանում: «Դատարանը հանրահայտ ու ապացուցման կարիք չունեցող է համարում այն փաստը, որ Արթուր  Վանեցյանը հանդիսանում է ԱԱԾ տնօրեն, ինչը չի վիճարկվել ու բազմիցս հիշատակվել է դատավարության մասնակիցների կողմից նույնպես: Դատարանն արձանագրում է, որ 11.09.2018 թվականին նախատեսված մամուլի ասուլիսը հրավիրված է եղել՝ որպես ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մամուլի ասուլիս, այսինքն՝ ենթադրաբար տեղի ունեցած այդ ասուլիսին պատասխանող Արթուր Վանեցյանը պետք է հանդես գար ոչ թե որպես մասնավոր ֆիզիկական անձ, այլ՝ պետական ծառայող՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, ուստի, նրա կողմից այդ ընթացքում որեւէ անձի նյութական և/կամ ոչ նյութական վնաս պատճառվելու դեպքում այդ վնասի հատուցման պահանջը կարող էր ուղղվել ոչ թե Արթուր Վանեցյանի, այլ ՀՀ դեմ, որի անունից գործի քննությանը մասնակից պետք է դարձվեր ՀՀ ֆինանսների նախարարությունը: Վերոգրյալն իր հերթին թույլ է տալիս փաստել, որ մասնավոր ֆիզիկական անձ Արթուր Վանեցյանը Սեդրակ Քոչարյանի կողմից սույն գործով ներկայացված հայցով պատշաճ պատասխանող չի հանդիսանում, ուստի, հայցվորի պահանջն այս հիմքով ևս դատարանը համարում է մերժման ենթակա»,- նշված է վճռում:

Տպել
3320 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին