«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր նախագիծ է մշակվում. գործող օրենքը 29 անգամ փոփոխությունների է ենթարկվել

Լրագրողական 3 կազմակերպություններ` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը եւ Երեւանի մամուլի ակումբը մշակել են  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը։ Գործող օրենքը 29 անգամ ենթարկվել է փոփոխությունների եւ լրացումների։

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունը որոշակի դիսկոմֆորտ է առաջացնելու ոլորտի համար, բայց դա բխում է ոչ թե օրինագծի վատ լինելուց, այլ նրանից, որ 20 տարի մենք ոչ մի գործ չենք չենք արել այդ ուղղությամբ»: Այս մասին այսօր հրավիրված քննարկմանը ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ՝ Բորիս Նավասարդյանը:

Համատեղ աշխատանքային խումբը հուլիսի 11-ին Ազգային ժողովում ներկայացրել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը:

Հանդիպումը կայացել էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի եւ Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի մասնակցությամբ:

Բորիս Նավասարդյանը նշեց, որ քննարկումներն ու այդ ամբողջ գործընթացը ցանկալի է ավարտել մինչեւ 2020 թվականի փետրվարի վերջ: «Եթե օրենքի փոփոխություններ չեն լինելու, ապա, ինչպես ասացի, գործող օրենքի շրջանակներում 2021 թվականին հայտարարվելու են լիցենզավորման մրցույթներ, որն այս ոլորտի համար կատաստրոֆա է»,-ասաց նա:

Խոսելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախկինում մշակված նախագծի մասին՝ Նավասարդյանը ներկայացրեց զուգահեռ գործընթաց, որը միշտ եղել է այս տարիներին: Տարբեր պետական եւ ոչ պետական կազմակերպությունները, աշխատելով օրինագծի վրա, պարզապես փողեր էին լվանում: «Բացի այն, որ քաղաքական կամքի բացակայության հետ էր կապված, նեղ շահերի սպասարկման, դա նաեւ կոռուպցիոն գործընթաց էր: Հայտնվում էին անհասկանալի աշխատանքային խմբեր, որոնք գաղտնի պայմաններում աշխատում էին»-ասաց Նավասարդյանը:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն էլ հիշեց, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագծի մշակումը որպես գաղափար սկսվել էր 2010 թվականից: Այդ ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել ոլորտի ներկայացուցիչների հետ: «Անընդհատ ինչ-որ իրավիճակ էր ստեղծվում, երբ մեզ թվում էր թե պահն է նախագիծը ներկայացնելու, դա կրկին չէր կատարվում»,-ասաց նա:

Սարգսյանի վստահեցմամբ՝ փաստաթղթի տեսքը վերջանական, նույնիսկ ոչ մասնագիտական շրջանակում երբեւէ չի շրջանառվել:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը Աշոտ Մելիքյանն էլ նկատեց՝ չնայած այն հանգամանքին, որ երկուշաբթի օրվանից խորհրդարանն արձակուրդ է գնում, իրենք կապի մեջ են լինելու:

«Բավականին ոգեւորություն նկատեցինք պատգամավորների կողմից այն առումով, որ պատրաստի փաստաթուղթ է ներկայացված քննարկման համար: Տարիներ շարունակ ակնկալվում էր, որ ոլորտի պատասխանատուները պետք է պատրաստեն դա: Երբ վերջին անգամ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը փոփոխվեց, այն ժամանակ էլ առաջարկվում էր նոր օրենքի նախագիծ, որը չէր քննարկվել ո՛չ լրագրողական կազմակերպությունների, ո՛չ նույնիսկ շահառուների հետ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վերոնշյալ կազմակերպություններին ընդունել էր ՀՀ ԱԺ Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի ղեկավար՝ Վահագն Թեւոսյանը: Հանդիպմանը մասնակցել էին նաեւ ԱԺ պատգամավորներ Աննա Կոստանյանը, Իվետա Տոնոյանը, Սոֆյա Հովսեփյանը, Անուշ Բեղլոյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Գայանե Աբրահամյանը:

ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանը ակտիվ նախաձեռնողականության համար շնորհակալություն էր հայտնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Վերջինս խիստ կարեւորելով նրանց դերը՝ այդ թվում մեդիադաշտի ոլորտում իրավական դաշտի ձեւավորման առումով, նշել էր, որ օրենքի նախագծի այդ տարբերակը կարող է դառնալ բազիսային՝ օրենքի նախագծի վերջնական տարբերակի համար: Թեւոսյանը խոստացել էր, որ հնարավորության շրջանակներում ամենամոտակա ժամանակահատվածում նախագիծը կքննարկվի բոլոր շահագրգիռ կողմերի հետ, կարվեն համապատասխան հետեւություններ եւ առաջարկություններ:

Տպել
19404 դիտում

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը