Նոր կառուցվող ՋԷԿ-ում այս տարի 1000-ից ավելի աշխատողների անհրաժեշտություն է լինելու. փոխնախարար

Նոր ջերմաէլեկտրակայանը, որը կառուցվում է Ռենկո ընկերության կողմից եւ որի շինարարության մեկնարկը տրվեց այսօր, ունենալու է 53 տոկոս օգտակար գործողության գործակից: 2010 թվականին շահագործման հանձնված Երեւանի Ջերմաէլետրակայանի օգտակար գործողության գործակիցը 49 տոկոսի է հասցվել անցյալ տարվա վերազինումներից հետո: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

«Սա պետական եւ մասնավորի գործարք է, որը հնարավորություն կտա հետագայում մեղմել սակագնային ճնշումները։ Կայանն ի զորու է լինելու տարեկան արտադրել 1.8-2 մլրդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, եւ դրա օգտակար գործողության գործակիցը 53 տոկոս է լինելու։ Այս տարի 1000-ից շատ է լինելու անհրաժեշտ աշխատողների թիվը` ինժեներներ, էլեկտրիկներ, եռակցողներ, իսկ հիմնական աշխատողների թիվը կհասնի 200-250-ի»,- ասաց Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով՝ կառավարության փոփոխությունից հետո նոր կառավարությունը նախաձեռնեց նոր ջերմաէլեկտրակայանի ներդրողի հետ բանակցություններ՝ գնի եւ պայմանների վերաբերյալ: «Եւ վերաբանակցման արդյունքում 6.06 դոլար մեկ կիլովատ ժամի համար գինը իջավ մինչեւ 5.7 դոլարային ցենտի, ինչն այս պահին գործող բոլոր ջերմաէլեկտրակայաններից ամենացածրն է: Որքանով ինքը կնպաստի գների իջեցմանը, դա պետք է պարզ լինի կառուցումից եւ այդ պահին գործող սակագնի իրավիճակից: Բայց որ ինքը զսպող գործոն կլինի սակագների, գնային ճնշումների համար, դա հստակ է»,- ասաց փոխնախարարը:

Վարդանյանի կարծիքով՝ այս կայանը եւս մեկ աստիճանով կբարձրացնի մեր էներգահամակարգի հուսալիության մակարդակը եւ կնպաստի նոր կառուցվող էլեկտրահաղորդման գծերի միջոցով արտահանումներն ապահովելուն: Նա նաեւ նշեց, որ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծն այս պահին ակտիվ շինարարական փուլում է գտնվում, իսկ Հայաստան-Վրաստանը՝ մեկնարկի փուլում է: «Մենք կունենանք անհրաժեշտ հոսանք այդ արտահանումները եւ միջասահմանային փոխհոսքեր կատարելու համար»,- ասաց նա:

Ըստ Վարդանյանի՝ նոր ջերմաէլեկտրակայանի կառուցումն ուղղված է մեր էներգետիկ համակարգի հուսալիության բարձրացմանը, որովհետեւ 2021 թվականից Հրազդան ՋԷԿ-ի վերջին երկու էներգաբլոկները դուրս են գալիս շահագործումից եւ փոխարինվելու են Ռենկոյի կառուցած էներգաբլոկով:

«Այն չի լինի ռեզերվային, քանի որ արդյունավետ է եւ հիմնականում կօգտագործվի ներքին սպառման համար: Բայց իր առկայությունը հնարավորություն կտա արտահանման պոտենցիալի ավելացում ապահովել: Իսկ Իրանի հետ գազ-էլեկտրաէներգիա գործարքը այս պահին չի ավելանում, որովհետեւ պատրաստ չէ երրորդ էլեկտրահաղորդման գիծը: Եթե լինի երրորդ էլեկտրահաղորդման գիծը, մենք այս պահին էլ ունենք հնարավորություններ այդ գիծը ծանրաբեռնելու»,- ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով հուլիսի 10-ին ամբողջ հանրապետությունում տեղի ունեցած հոսանքի տատանումների վերաբերյալ հարցին, թե դիտարկվո՞ւմ է արդյոք հաքերային հարձակման տարբերակը, Վարդանյանն ասաց, որ խոշոր վթարի հարցով բոլոր տարբերակները դիտարկվում են:

Նրա խոսքով՝ այս փուլում տվյալների վերլուծություն է կատարվում, մոտավորապես մեկ շաբաթվա ընթացքում կավարտվի Երեւանի ՋԷԿ-ի, Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի եւ բոլոր խոշոր ենթակայանների ֆազային լարումների վերլուծությունը:

«Կրիչներից բոլոր տվյալները ստացված են, վերլուծական փուլում են գտնվում: Վերլուծությունից հետո, երբ պարզ դառնա՝ որ հատվածից է վթարը սկսվել, դրանից հետո արդեն վթարի պատճառների վերաբերյալ վերլուծություն կարվի»,- ասաց փոխնախարարը:

Հարցին, թե ի՞նչ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե վթարի երկու վարկած կա, երկուսն էլ արտաքին, Վարդանյանը պատասխանեց, որ այսօր առկա երկու վարկածը հետեւյալն են. մեկը՝ հնարավոր տատանում իրանական կողմից, մյուսը՝ մեր ներքին ռեսուրսների, այսինքն տեխնոլոգիական խնդիր կայաններից մեկում: Այսինքն՝ ներքին վարկած էլ կա:

«Վարչապետի հայտարարությունից հետո ուսումնասիրման դինամիկան փոխվել է, մենք հիմա չենք բացառում, որ դա եղել է տեխնոլոգիական խնդրի պատճառով, հավանական է Երեւանի ՋԵԿ-ում կամ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկում»,- նշեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ այս վթարի խոշորությունն այնքան մեծ էր, որ ըստ երեւույթին, հնարավոր էր, որ համակարգը զրոյի վրա նստեր, այսինքն՝ ամբողջությամբ ունենայինք էներգամատակարարման դադարեցում, որը վերականգնելը մի քանի օր կտեւեր: Բայց համակարգի պատրաստ լինելու շնորհիվ 40-45 տոկոս էներգամատակարարում կար, եւ հնարավոր եղավ վթարի հետեւանքներն արագ վերացնել:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 12-ին մասնակցել է Երեւան ՋԷԿ-ի հարեւանությամբ նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի արարողությանը:

Տպել
5704 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)