Գործարարը պնդում է՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին ծեծել է իրեն ու գումար պահանջել. քրեական գործ է հարուցվել

Լուսանկարում՝ աջից Նարեկ Կարապետյանն է

Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին բավականին բարդ «պատմության» մեջ է հայտնվել Երեւանում: Խոսքը Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանի կրտսեր որդու՝ Նարեկ Կարապետյանի մասին է:

Ըստ իրավապահ մարմինների մեր աղբյուրների՝ մի քանի օր առաջ Նարեկ Կարապետյանն իր թիկնապահներով ծեծի է ենթարկել գործարար Վահե Պարազյանին, որի հայրը՝ Աշոտ Պարազյանը, Սամվել Կարապետյանի հետ ժամանակին աշխատել է Ռուսաստանում, զբաղվել է վերջինիս խոշոր բիզնես-ծրագրերով: Մեր տեղեկություններով՝ տարիներ առաջ նրանց միջեւ Աշոտ Պարազյանի որդու՝ Վահե Պարազյանի բիզնես գործունեության հետ կապված կոնֆլիկտ է եղել: Այդ ժամանակ թե՛ Վահե Պարազյանի ընկերությունը, թե՛ Կարեն Կարապետյանի ընկերությունը հաճախ մասնակցել են ռուսական «Գազպրոմի» տենդերներին:

Հակասությունների արդյունքում Աշոտ Պարազյանը հրաժարականի դիմում է գրել եւ խզել կապերը «Տաշիր» ընկերության սեփականատիրոջ հետ: Այդ ժամանակից ի վեր երկու ընտանիքների միջեւ սուր հակասությունները միայն խորացել են: Բանը հասել է նրան, որ Պարազյանների ընտանիքը տեղափոխվել է Երեւան՝ հույս ունենալով, որ հատկապես թավշյա հեղափոխությունից հետո Կարապետյանների ազդեցությունը ՀՀ-ում շեշտակի թուլացել է, եւ նրանց ձեռքերն այստեղ չեն հասնի:

Պարազյանների՝ Հայաստան տեղափոխվելուց շուրջ մեկ տարի անց հին հաշվիները սկսել են զգացվել: Օրեր առաջ, Վահե Պարազյանի պնդմամբ, Նարեկ Կարապետյանն իր թիկնապահներով Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող ու Կարապետյաններին պատկանող «Սիզնս» սրճարանում ծեծի է ենթարկել իրեն՝ պահանջելով խոշոր չափի գումար: Կարապետյանները վստահ են, որ Վահե Պարազյանն ու իր հայրը դեռեւս Ռուսաստանում միասին աշխատած ժամանակներից իրենց խոշոր գումար են պարտք, ու փորձում են «ստանալ» այն, բայց դա ձգտում են անել հայրենասիրական փաթեթավորմամբ: 

Վահե Պարազյանը մեր հետ զրույցում պատմեց, որ իրեն վախեցրել ու ասել են, որ գումարը պետք է փոխանցի Սամվել Կարապետյանի կամ նրա հարազատներից մեկի անունով բացված հիմնադրամի հաշվեհամարին, քանի որ Արցախին «գրեֆ են անելու». «Խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Վերջինս ծեծի ենթարկվելուց հետո դիմել է իրավապահներին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ բռնության կիրառման ու շորթման հատկանիշներով: Վահե Պարազյանը չհերքեց վերոնշյալ տեղակատվությունը, սակայն չցանկացավ փակագծեր բացել: «Ես չեմ հերքում այդ տեղեկատվությունը, սակայն չեմ կարող շատ բան ասել, քանի որ դիմել եմ իրավապահներին ու գործը նախաքննության փուլում է: Հույս ունեմ՝ արդարադատությունը կհաղթի, ու Հայաստանում իսկապես օլիգարխները օրենքից վեր ու արտոնյալներ չեն», - ասաց նա:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը մեր զրույցում հաստատեց, որ գործը հուլիսի 11-ին ուղարկվել է ՔԿ՝ հավելելով, որ շուտով կորոշվի, թե որ քննիչն է այն քննելու: «Կարող եմ ասել, որ գործն այժմ վարույթ է ընդունվել», - նշեց Հարությունյանը:

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Նարեկ Կարապետյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: «Հայկական ժամանակ»-ը պատրաստ է լսել նաեւ Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը:

Տպել
8196 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք