Բացառիկ պայմաններ՝ Արցախում արհեստագործական լավագույն կրթություն ստանալու համար. մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Հայաստանի ու Արցախի լավագույն ուսումնարաններից մեկի՝ Շուշի քաղաքի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի և բարերար Սևան Թորոսյանի միջև նախորդ տարի ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ-ի մամուլի ծառայությունից, համաձայն հուշագրի՝ 2019-2020 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամը հայտարարում է 10 կրթաթոշակային տեղերի մրցույթ ՀՀ քաղաքացիների համար՝ հետևյալ մասնագիտություններով.

  1. «Ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում». որակավորումը՝ ջերմային ցանցեր սպասարկող փականագործ /հիմնական և միջնակարգ կրթության հիմքով/:
  2. «Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա». որակավորումը՝ խառատ /հիմնական կրթության հիմքով/:
  3. «Շինմոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում». որակավորումը որմնադիր /հիմնական և միջնակարգ կրթության հիմքով/:

Ուսումն անվճար է: Կեցության բոլոր ծախսերը հոգում է ուսումնարանը՝ տրամադրելով անվճար սնունդ և հանրակացարան: Ուսումնական հաստատությունը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան նյութատեխնիկական բազայով, և ստեղծված են բոլոր պայմանները՝ ժամանակակից աշխատաշուկայի պահանջները բավարարող մրցունակ կադրեր պատրաստելու համար:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ /հասցե՝ ք. Շուշի, Աշոտ բեկորի 4/1/: Մանրամասների համար կարող եք զանգահարել 097236193 հեռախոսահամարով:

Տպել
739 դիտում

Վերսկսվում են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը

ՀՀ ՊՆ և ԱՀ ԱԳ նախարարները կարևորել են հայ զինծառայողների վերադարձի աշխատանքները

Վթար Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին. վարորդները հոսպիտալացվել են

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է՝ ինչ է խոսել Պուտինի հետ հոկտեմբերի 19-ին եւ ինչ պայմաններ են առաջարկվել

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված ամանորյա նախաձեռնության մասին

Այսօր ու վաղը ձյանն ու ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը

«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

Պետական մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հաղորդակցության համար

Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մերձակայքում տեղի կունենա չպայթած ականների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից հետո զինծառայողների հանգստի հարցը շուտով կլուծվի. հանդիպում ՊՆ-ում՝ զինվորների հարազատների եւ ծնողների հետ

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. Ա.Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի անդամներին

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք. մահացել է 21 մարդ

Մշակույթի գործիչները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն