Կրթության ոլորտում հայ֊իսրայելական համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿԳՄՍ նախարար

Այսօր ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ի մամուլի ծառայությունից:

Նախարարը, ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը, ընդգծել է, որ այն համագործակցության ներուժը, որն առկա է երկու երկրների հարաբերություններում, այս պահին լիարժեք չի օգտագործվում:

«Վստահ եմ, որ նման հանդիպումները կդառնան այն երաշխիքները, որոնք կապահովեն երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը՝ հատկապես մասնագետների փոխանակման, գիտության և տեխնոլոգիաների զարգացման բնագավառներում»,-նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Իսրայելի միջազգային զարգացման  ՄԱՇԱՎ  գործակալության հետ գիտակրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, մասնագետների վերապատրաստման և փորձագետների փոխանակման համատեքստում։ Դեսպանը հայտնել է իսրայելական կողմի պատրաստակամությունը հյուրընկալելու հայ ուսանողներին՝ ասպիրանտական կրթություն ստանալու և postdoctoral research (ասպիրանտուրայից հետո իրականացվող հետազոտական աշխատանք) կատարելու:

«Մեզ համար Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը գնալով ավելի կարևոր է դառնում։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Իսրայելը, հարուստ չեն բնական ռեսուրսներով, մեր գլխավոր հարստությունը մարդիկ են, և կրթության ոլորտում իրականացվող ներդրումներն այս առումով շատ կարևոր են»,-նշել է Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, իր հերթին, արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունն աջակցելու Երուսաղեմի Հրեական համալսարանում գործող հայագիտության կենտրոնին՝ վերջինիս հնարավորություններն ընդայնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին կից գործող Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի գործունեությանն ու գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության շրջանակում մասնագետների փոխայցերին։

Տպել
710 դիտում

Հաստատվել է կորոնավիրուսի 429 նոր դեպք. մահացել է 79-ամյա տղամարդ, 2 անձ էլ՝ այլ հիվանդության հետեւանքով

Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն Էջմիածնում. մասնակցել է ԿԳՄՍ նախարարը

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք՝ տարբեր բնակավայրերից

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8․4 հա տարածքում բռնկված հրդեհները

«Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Խարկովում կործանված ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 26-ի. 2 ողջ մնացածների վիճակը ծանր է (լուսանկարներ)

Նույնիսկ եթե մի քանի րոպե հետ նայեցիր, առջևում է՛լ անելիք չունես. ես իմ տարիքը չեմ հիշում. Ջուլիետա Ստեփանյան

Ստեփանակերտում պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոն է կառուցվում

Քարաթափում Ալավերդի քաղաքում. 6 խմ քար է հեռացվել ճանապարհից

Մեր հետագա քայլերի մասին վաղը կտեղեկացնենք. Իվետա Տոնոյան

Սա քաղաքական պատվեր է, Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան

Ուկրաինայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 18 մարդ, կան ողջ մնացածներ (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

30 տարվա դադարից հետո կրկին եթերում է սիրված ու սպասված «Հեռուստաթատրոնը». ինչ փոփոխություններ են արվել ձեւաչափում

Փարիզում հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների վրա. 4 դանակահարված, 7 ձերբակալված կա

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Կարմիր խաչի ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերը

Տիգրան Ուլիխանյանը հաստատել է ՊՎԾ պետի պաշտոնակատար նշանակվելու մասին տեղեկությունը

Վերին Պտղնիում լայն թափով ընթանում են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները

Հունաստանը կարող է Թուրքիայի ապօրինի գործողությունների հարցով դիմել Հաագայի միջազգային դատարան

Նորավանում ավարտվել են ունիվերսալ խաղահրապարակի կառուցման աշխատանքները