Ավելի լավ է 5 շուն մի վանդակում մնան 1 օր, բայց 4 շուն ավել ստերջացվի. Հակոբ Կարապետյանը՝ թափառող շների մասին

«Մի տեսակ չի ընկալվում, երբ կենդանիներին ստերջացնող ու պատվաստող, թեկուզեւ՝ ժամանակավորապես ոչ իդեալական պայմաններում գործող ՀՈԱԿ-ի աշխատանքը քննադատելիս փորձում ես դրական լույսի տակ ներկայացնել «Յունիգրաֆ Իքս»-ի աշխատանքը՝ կազմակերպություն, որը թափառող շունիկների հարցը լուծում էր՝ ուղղակի ոչնչացնելով նրանց»:

Այս մասին ֆեյբուքի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով «Լույս» դաշինքի բարձրացրած հարցերին:

«Եթե թափառող շների հետ կապված իրավիճակը հետաքրքիր է, առաջարկում եմ կարդալ ոլորտի ամենափորձառու կազմակերպություններից մեկի՝ DINGO Team / ԴԻՆԳՈ Թիմ-ի ղեկավար Ovsanna Hovsepyan-ի մեկնաբանությունը: Իմ կողմից հավելեմ, որ քաղաքապետարանի թեժ գծին ստացվող ահազանգերի մեջ վերջին մի քանի ամիսներին հիմնականում առաջին տեղն է զբաղեցնում թափառող շների հարցը:

«Ուզում եմ անդրադառնալ ձեր («Լույս» դաշինքի) նշած կետերից մի քանիսին՝ անպայման նշելով, որ սա ՀՈԱԿ-ի հիմնական տարածքը չէ: Սա ժամանակավոր տարածք է, որտեղ աշխատում են մինչև սեփական տարածքը լինի (ընթացքի մեջ է):

. 1 վանդակում 5 շուն շնչահեղձ են լինում
- Հիմա քաղաքում թափառող կենդանիների իրավիճակը այնպիսին է, որ ավելի լավ է 5 շուն մի վանդակում մնան 1 օր, բայց 4 շուն ավել ստերջացվի, քան 1 շուն լինի 1 վանդակում և ստերջացվի 4 շուն պակաս: Ամեն պակաս ստերջացված 4 շունը աշնանը միջինով +20 շուն է դառնալու: 
Եվ նույնիսկ եթե վանդակները լինեին 2 անգամ ավել, միևնույն է, նախընտրելի կլիներ այդ 2 անգամ ավել վանդակում էլ շները 1 օր նեղված լինեին, բայց ստերջացման քանակը լիներ ավելի շատ: Ստերջացման ծրագրի արդյունավետությունը անմիջականորեն կախված է առաջին տարում դրա մասսայական լինելուց: Յուրաքանչյուր 1 ստերջացված շունը կանխում է աշնանը 5 շուն ավելանալուն:

. Շների համար կերակուր չկա
-  Շները ստերջացվում են բերված օրը, պահվում են 1 օր և բաց են թողնվում: Վիրահատությունից առաջ և հետո կերակրել ՉԻ ԿԱՐԵԼԻ: Հետևաբար կերակուր չլինելը այս դեպքում նորմալ է:

. Վակցինայի 3 տուփ կա ընդամենը՝ այն էլ մթերային սառնարանում։
- Մթերային սառնարանի ջերմաստիճանը բավարար է պատվաստանյութերի նորմալ պահպանման համար:

. «Վիրահատված» շները նետվում են վանդակների վրա
-  Եթե վիրահատվածը գրված է չակերտների մեջ՝ կասկած ունենալով վիրահատության վրա, նշեմ, որ վիրահատությունը իրականացվում է շատ լավ: Անձամբ եմ ստուգում փողոցում պատահած ցանկացած կլիպսով շան կարեր: Կարերը ուղղակի իդեալական են: Ինքս եմ աշխատում բնակչության հետ՝ ունենալով ոլորտի ամենաշատ հետևորդ ունեցող էջը՝ DINGO Team / ԴԻՆԳՈ Թիմ, ինքս եմ կազմակերպում, որ բազմաթիվ բնակիչներ իրենց բակի շներին տանեն ստերջացման: Իմ միջնորդությամբ ստերջացման է գնացել մոտ 60 շուն և բնակիչներից ոչ մեկը չի բողոքել ստերջացման որակից:

Եվ այս ամենը գրելը դեռ չի նշանակում, որ ես բացառում եմ տեխնիկական թերությունների առկայությունը, սակայն տեխնիկական խնդիրները ժամանակի հետ ուղղելի են: 
Ամենակարևորը ֆիքսենք, որ տարիներ շարունակ սպանդի պրակտիկայից հետո մենք վերջապես տեսնում ենք արվող աշխատանք: Շները իսկապես ստերջացվում են, սերջացվում են շատ լավ: Սա աննախադեպ գործընթաց է Հայաստանում: 
Վստահ եմ, որ երբ ՀՈԱԿ-ի հիմնական տարածքն արդեն պատրաստ լինի, տեխնիկական թերությունները կհասնեն մինիմալի:

p.s. Տեսանյութի մեջ նշում եք, որ եղել եք Յունիգրաֆի կլինիկայում, էնտեղ լավ պայմաններ էին... 
այո, պայմանները լավն էին, յուղը թափվեր, կհավաքվեր: Ուղղակի էդ պայմաններում 0 ստերջացում էր արվում, դա է Յունիգրաֆի ու ՀՈԱԿ-ի տարբերությունը: Յունիգրաֆը իդեալական պայմանների առակայությամբ անում էր միայն սպանդ, իսկ ՀՈԱԿ-ը դեռ ժամանակավոր տարածքում լինելով և այս պահին դեռ բավարար պայմաններ չունենալով բավականին ինտենսիվ ստերջացում է անում և բավականին լավ որակի:

- Տարիներ շարունակ մենք պայքարել ենք Յունիգրաֆի դեմ՝ սխալները ջրի երես հանելուց մինչև իրենց կացարանից շուն գողանալով, որի համար մեր դեմ գործ էին հարուցել: Մենք դիմել էինք Տիգրան Ավինյանին՝ այդ հարցը բարձրացնելու մինչև հեղափոխությունը, և նա այդ հարցով բավականին լուրջ սկսել էր զբաղվել:

- Յունիգրաֆի լուծարումից հետո մինչև ՀՈԱԿ-ը սկսի աշխատել, անցել է 9 ամիս: Դեռ չեմ հաշվում, որ մինչև այդ առհասարակ ստերջացում չի արվել, բայց բոլոր դեպքերում 9 ամիս ընդհանրապես ոլորտով չզբաղվելը շների քանակը ավելացրել է մի քանի հազար անգամ: Քաղաքապետարանում թափառող կենդանիների մասին ահազանգերը առաջին եռյակում էին»:

Տպել
2795 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի