Վերադասավորումներ. Նախիջևանի պետանվտանգության ծառայության նոր պետ է նշանակվել

09/07/2019 schedule16:20

Նախիջևանի ինքնավար հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովի հուլիսի 8-ի հրամանագրով Նախիջևանի պետանվտանգության ծառայության նոր պետ է նշանակվել Նուրլան Փանահովը, գրում է ՌազմԻնֆոն:

Փանահովը մինչ այս զբաղեցրել է պետի տեղակալի պաշտոնը: Մինչ 2017 թվականը Նախիջևանի ՊԱԾ պետի պաշտոնը զբաղեցնում էր ներկայումս ՆԳ նախարար, Ֆազիլ Ալեքբերովը, ով նաև Վասիֆ Թալիբովի խնամին է: Մեզ հայտնի չէ, սակայն, թե Ալեքեբերովից հետո ով է զբաղեցրել այդ պաշտոնը, կամ ընդհանրապես մինչ այժմ որևէ մեկը նշանակվել էր, թե՝ ոչ:

Հիշեցնենք նաև, որ այս տարվա հունիսին խոշոր վերադասավորումներ եղան Ադրբեջանի իրավապահ համակարգում, այդ թվում՝ պետանվտանգության ծառայությունում:

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետ Մադաթ Ղուլիևը ազատվեց պաշտոնից և նշանակվեց ռազմարդյունաբերության նախարար: Նրան այդ պաշտոնում փոխարինեց Ալի Նաղիևը, ով մինչ այդ զբաղեցնում էր Ադրբեջանի դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը, եղել էր նաև Ադրբեջանի նախկին Ազգային անվտանգության նախարարի տեղակալ (այս կառույցը 2015-ից վերակազմավորվել է որպես պետանվտանգության ծառայություն):

Տպել
512 դիտում

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ