Սեւանա լճի այս պատկերի համար մեղավոր ենք բոլորս. Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության վարչության պետ (լուսանկարներ)

Սեւանա լճի ջրի կանաչումը այսօր մտահոգում է բոլորին: Օր օրի ավելի մեծ տարածքներ ընդգրկող կանաչ ջուրն ու սուր գարշահոտությունը, լճի ափին օրեր առաջ սատկած կովերի թեման թերեւս Հայաստանում ամենակարեւոր ու հրատապ հարցերից մեկն է:

«Հայկական Ժամանակը» Սեւանում տիրող իրավիճակի շուրջ զրուցել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի հետ, ում խոսքով՝ այս ամենի մեղավորը նախ բնությունն է՝ իր գլոբալ տաքացմամբ. «Բայց պետք չէ դա դրոշակ դարձնել, մեղավորը մենք ինքներս ենք, մեր ժողովուրդն է մեղավոր: Ամբողջ ազգաբնակչությունը, ամառային հանգստի եկողները գալիս են Սեւան ու ինչքան կարողանում աղտոտում են, սկսած փչացած լվացքի մեքենայից ու վերջացրած ամեն ինչից լցնում են Սեւան, սննդի օր-օրի աճող օբյեկտներն ու որոշ պաշտոնյաների անհեռատես քաղաքականությունը, դիլետանտությունն ու նրանցից շատերի գործից չհասկանալու մակարդակը: Մարզային իշխանությունը այս հարցում իրավասություններ չունի, մեծ հաշվով ահազանգողի դերում ենք մենք»,-ասաց նա, շարունակելով. «Ամենամեծ ազդեցությունը նաեւ լճի մակարդակի բարձրացում-ցածրացումն է, վերջին տարիներին լճի մակարդակի բարձրացումն ու ափերի մաքրումը…. կամ ընդհանրապես վատ մաքրվեց, կամ չմաքրվեց առհասարակ, դա էլ խիստ ազդեց, խիստ ազդեց  աեւ ձկնային պաշարների անհամամասնությունը, որոնք ազդեցին միկրոօրգանիզմների բազմացմանը: Մենք ժամանակին լճում ունեինք 50-60 հազար տոննա ձուկ, որը սնվում էր միկրոօրգանիզմներով, ձուկը այսօր չկա, ու միկրօրգանիզմները ծնվում են, մահանում ու նեխում: Այս ամենը ինչի հետ մի շարք այլ պատճառներ բերեցին հասցրեցին այս օրվան: Մենք այսօր սարսափելի դրության մեջ ենք: Վերջին օրերին անասունների անկման դեպքեր գրանցվեցին, ես խնդրում եմ մարդկանց չշտապել գնահատականներ տալ, շատ հնարավոր է, որ ջրից չի եղել, բայց ես չեմ էլ բացառում ջրի վարկածը»:

Լուսանկարում՝ Համբարձում Համբարձումյանը

Վարչության պետն ասում է, որ բոլոր համապատասխան կառույցները նմուշառումներ են անում, մոտ օրերս լաբորատոր արդյունքները կստացվեն. «Կանաչումն այս տարի ավելի շուտ սկսվեց ու ավելի մեծ թափով, անգամ այն դեպքում, երբ տարիներ առաջ գործարաններ էին աշխատում, թափոններ լցնում, մենք այս պատկեը չունեինք»:

Ոլորտի պատասխանատուն անդրադառնալով մաքրման կայանների լինել-չլինելուն, նշեց. «Ինչ վերաբերվում է մաքրման կայաններին, մենք ունենք կոշտ թափոնները առանձնացնող մեխանիկական կայան, որը քիչ թե շատ մաքրում է կեղտաջրերը, բայց մեզ կենսաբանական մաքրում է պետք: Հանձնաժողովը գտել է կենսաբանական մաքրում իրականացնող բլոկներ, որ կարելի է բերել եւ տեղադրել, դա բավական թանկ է, բայց օր առաջ է պետք դա»:

«Մեր ժողովրդի կողմից ձկան անխնա սպառում է իրականացվում: Մեր մարզից մինչեւ Կեչուտի ավազանի ժողովրդի կեղտաջրերը առանց որեւէ կենսաբանական մաքրման տարբեր օղանկերով լցվուն են Սեւանա լիճ: Ինչքան ուզում ենք թաքցնել-չթաքցնել, սա փաստ է, ու վիճակը շատ լուրջ է»:

Վարչության պետն ասում է, որ թեպետ լճի ոչ բոլոր ափերն են կանաչել, սակայն կանաչ ջրի հոսանքը շարժվում է, տարածելով նաեւ այդ վիճակը. «Ես այն սերունդն եմ, որ լճի ջրով ենք ձուկը եփել, բայց այսօր արդեն անգամ ափսե չենք լվանա:

Այս ամենին զուգահեռ սակայն, ոլորտի պատասխանատուն նշում է, որ Սեւանի մաքուր հատվածներում լողալը վտանգավոր չէ: Ասում է՝ իրենք ամեն օր ահազանգում են, հանդիպումներ ու խորհուրդներ տալիս բնակիչներին. «Քանի դեռ լաբորատոր ոչ մի հետազոտության պատասխան չկա, ես զերծ կմնամ հստակ գնահատական տալ պատճառների ու հետեւանքների մասին, միայն կխնդրեմ ու կհորդորեմ՝ սպասել մասնագետների պատասխաններին»:

Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ Սևանա լճի վերջին շրջանում նկատվող կապտականաչ գույնը պայմանավորած է մի քանի գործոններով: Դրանցից են՝ կապտականաչ ջրիմուռների աճը, ջրի սառը շերտի վնասումն ու կեղտաջրերի ու կոյուղաջրերի հոսքը լիճ:

Ըստ նախարարի,  Գեղարքունիքում կեղտաջրերի և կոյուղաջրերի ամբողջ ծավալը, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից աղտոտող նյութերը հոսում են Սևանա լիճ: Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում:

Անդրադառնալով տարվող աշխատանքներին, նախարարը նշել է,  որ Շրջակա միջավայրի նախարարությունն անընդհատ իրականացնում է ընթացիկ մոնիթորինգ և ունի դիտակետներ: Նախարարությունը նաև երկու միջազգային կառույցների հետ համագործակցելու նախադրյալներ է ստեղծել: «Մեկը կապված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Սևանա լճին կենսոլորտային պահպանավայր կարգավիճակ տալուն, մյուսը՝ դիմել ենք Գերմանիայի կառավարությանը, որպեսզի լայնամասշտաբ հետազոտություններ իրականացվեն՝ ներառելով գերմանական մի քանի հեղինակավոր ինստիտուտներ, որոնք փորձում են նմանատիպ խնդիրներ լուծել եվրոպական մայրցամաքում»,- ասել է Գրիգորյանն ու շեշտել, որ այդ աշխատանքների արդյունքում հստակ ախտորոշում կարվի, և դրանով ավելի պարզ կդառնա, թե խնդրին ինչ լուծումներ պետք է տրվեն:

Հոդվածը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում

Տպել
12170 դիտում

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի