130 հազար 545. շտապօգնության կանչերի թիվը կրկին ավելացել է՝ օրական հասնելով 720-ի

2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ հունիսի 30-ը Երեւանի Շտապօգնության ծառայությունը կատարել է 130 հազար 545 կանչ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Սա եթե համեմատում ենք 2018 թվականի հետ, ապա ավելին է 7 հազար 761 կանչով»,- նշեց նա: Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ առավելագույն կանչերի թիվը գրանցվել է հունվար ամսին. Ծառայությունը կատարել է 25 հազար 585 կանչ, իսկ ամենաքիչ կանչերի թիվը գրանցվել է հունիս ամսին՝ 19 հազար 838 կանչ:

«Շտապօգնության հիմնական կանչերը սիրտ-անոթային հիվանդությունների հետ պայմանավորված կանչերն են, սուր-շնչառական հիվանդությունների եւ վնասվածքների հետ կապված»,-նկատեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը:

Ըստ Թագուհի Ստեփանյանի՝ կանչերի հետ կապված հիվանդանոց է տեղափոխվել 28 հազար 966 հիվանդ, ինչը, նախորդ տարվա հետ համեմատ, 2 հազար 692 կանչով ավելին է:

«Մանկական կանչերի թիվը եղել է 13 հազար 697, հիվանդանոց է տեղափոխվել 5 հազար 175 երեխա», - ասաց Ստեփանյանը, նկատելով, որ նախորդ՝ 2018 թվականի համեմատ այս տարի մանկական կանչերի թիվը 450-ով ավելին է: 423- ով ավելի է նաեւ հիվանդանոց տեղափոխվածների թիվը:

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ կանչերի թիվը կրկին ավելացել է եւ դարձել օրական 720: Շաբաթ եւ կիրակի օրերին սովորաբար կանչերի թիվը մի փոքր ավելանում է, սակայն շատ են նաեւ այն դեպքերը երբ բնակիչներն աննշան պատրվակով են դիմում իրենց օգնությանը. «Եթե մեր բնակչությունը հասկանա, որ շտապօգնությունը պետք է սպասարկի միայն անհետաձգելի դեպքերում, ապա մեր աշխատանքն այդքան ծանր չի լինի»:

Տպել
2517 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը