Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի բուսաբանական այգի, մասնակցել խոլորձի նոր տեսակի անվանակոչությանը

Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի բուսաբանական այգի: Այստեղ տեղի է ունեցել այդ երկրի ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի՝ «Սինգապուրյան խոլորձի» նոր տեսակի` Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անունով անվանակոչելու արարողությունը: Այսպիսի միջոցառումներ Սինգապուրում տեղի են ունենում ի պատիվ երկրի բարձրաստիճան հյուրերի և անվանի գործիչների:Վերոնշյալ արարողակարգին Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի մասնակցությունը մեկ այլ խորհուրդ ևս ուներ. «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաև որպես «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա արքայադստեր խոլորձ», իր անվանումն ստացել է` ի պատիվ հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով հայտնաբերել է այս ծաղկատեսակը: Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյան) ծնվել է 1854թ. ապրիլի 7-ին Սինգապուրում` Բարսեղ և Ուրելիա Ջոակիմների (Հովակիմյան) ընտանիքում:Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել պատվո հյուրերի գրքում: Այնուհետև վարչապետը և տիկին Հակոբյանը շրջայց են կատարել այգով:

Հայաստանի և Սինգապուրի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի ու Լի Սյեն Լունի հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Սինգապուրի Հանրապետության ազգային պարկերի խորհրդի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ձևաչափով հարցազրույց է տվել Սինգապուրի Channel News Asia հեռուստաընկերությանը, որում անդրադարձել է Սինգապուրի իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներին և երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորություններին:

Տպել
1335 դիտում

Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած եւ գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին․ վարչապետի մամուլի խոսնակ

ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել, որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան

ԵՄ-ն խիստ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում ապօրինության եւ Ղարաբաղում միջամտության համար

ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան․ Գնել Սանոսյան

Գյումրիում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. ռուսական կողմը քննություն է սկսել

Հրդեհ է բռնկվել է Նոյեմբերյան քաղաքի երկհարկանի տներից մեկի նկուղում․ ԱԻՆ

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսսը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. РИА Новости

Վայոց ձորի մարզի 7 համայնքում իրականացվում է սուբվենցիոն 27 ծրագիր

Երիտասարդներն ուժեղ էին փորձառուներից. ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Վերսկսվել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը

Թշնամու 15 տանկ խոցած Արցախի հերոս Դավթի մարմինը մի քանի օր առաջ են գտել․ մանրամասներ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

Զառիթափ համայնքի սահմանամերձ Սերս բնակավայրում իրականացվում են գիշերային լուսավորության կառուցման աշխատանքներ

«Ալաշկերտը» հաղթեց առաջատարին, «Վանն» ուժեղ գտնվեց «Շիրակից»

Հայտնաբերվել է փողոցում մի կնոջ պարանոցից ոսկյա շղթա հափշտակած և փախուստի դիմած տղամարդը (տեսանյութ)

Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ ՊՆ

Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում․ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Կարմիր Խաչը գերիների ավելի մեծ ցուցակ ունի, քան Ադրբեջանն է հաստատում․ ըստ պատգամավորի՝ աշխատում են մի քանի օղակներով

Սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտենում Արմավիր քաղաքի 12 բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները

Լեռնուտում 70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ է վերակառուցվում