Վթարից մահացած 30-ամյա ծանրորդ Աղասյանի վերջին ելույթը կարիերան ավարտելուց առաջ (տեսանյութ)

Այսօր կյանքից անժամանակ հեռացել է 30-ամյա ծանրորդ Աղասի Աղասյանը: Նա ավտովթարի է ենթարկվել հուլիսի 4-ին, տեղափոխվել հիվանդանոց: Կյանքը փրկել չի հաջողվել:

Աղասի Աղասյանը ՀՀ բազմակի չեմպիոն է, Համաշխարհային ուսանողական խաղերի, Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն:

Նա կարիերան ավարտել էր ՀՀ 2017 թ. առաջնությունից հետո, որտեղ արծաթե մեդա էր նվաճեց: Սովորաբար հանդես էր գալիս 85 կգ քաշային կարգում, սակայն այդ օրը կշռման արարողության ժամանակ պարզվել էր, որ մոտ 450 գրամ ավելի քաշ ունի, ու ստիպված էր եղել ելույթ ունենալ 94 կգ-ում:

Երկամարտում նա գրանցեց 344 կգ զիջելով Կարուշ Ղուկասյանին (350 կգ): Պոկում վարժությունն ավարտեց 154, իսկ հրումը՝ 190 կգ-ով: Վերջին՝ 190-կիլոգրամանոց, մոտեցման ժամանակ նա գլխավերեւում սովորականից երկար պահեց ծանրաձողը, վերջում էլ խաղակոշիկները թողեց հարթակին՝ ցույց տալով, որ ավարտում է մարզիկի կարիերան:

Տեսանյութը՝ armfootball.com-ի

Տպել
6547 դիտում

Իզաբելլա Աբգարյանը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Համահայկական հիմնադրամի ծախսերի ու փոխանցումների՝ ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ գնահատականներն անհիմն են. Ֆիննախ

Դատախազությունը բողոքարկել է Վանեցյանին, Բաղդասարյանին եւ Ավագյանին չկալանավորելու որոշումները

Մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը

ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ միանալով Գեղամ Մանուկյանին

Ստեփանակերտում ականազերծում կկատարվի՝ «Սմերչ»-ից արձակված ռումբերը վնասազերծելու համար

Ֆրանսիական Դեսին-Շարպիոն քաղաքը Ֆրանսիայի Կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը

Մեկնարկել է ավագանու նիստը․ Մարությանը ներկա չէ, նրան փոխարինում է փոխքաղաքապետը

Գաբրիել Բալայանն ազատվել է ՊՆ փոխնախարարի պաշտոնից

Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ

ՀՀ կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ

Վարչապետի նկատմամբ հանրության վերաբերմունքը պարզելու գործիքներից մեկը կարող է լինել վստահության հանրաքվեն. քաղաքագետ

Գրանցվել է կորոնավիրուսի 813 նոր դեպք, կա 3845 առողջացած

Նիկոլ Փաշինյանը մշակութային արժեքների վերաբերյալ նոր որոշում է ստորագրել

Երևանի Դավթաշեն և Աջափնյակ համայնքների մի շարք հասցեների ջրամատակարարումը վաղվանից 36 ժամով կդադարեցվի

Լայն տարածում են գտել գերեվարված զինծառայողների վերաբերյալ կեղծ, երբեմն միտումնավոր մոնտաժված տեսանյութեր. ԱԱԾ

Կարմիր խաչի ՄԿ-ը լրացուցիչ 400-500 մարդ կուղարկի Ղարաբաղ, կավելանա նաեւ բյուջեն. Մաուրեր

Ծովասար գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Կա փոխվստահություն, և կարող ենք աշխատել հանուն ապագայի․ Արմեն Սարգսյանն այց է կատարել Հաշիմյան Թագավորություն

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է Ինյառիտուի հերթական առաջարկ-միջնորդությունը Արցախի հարցով