Պուտինին վիրավորելուց հետո «Ռուսթավի 2»-ի աշխատակիցները լքում են հեռուստաալիքը. դադարեցվել է հեռարձակումը

«Ռուսթավի 2»-ի դեմ ակցիաների ֆոնին երեկ դադարեցվել է հեռուստաալիքի հեռարձակումը, վերականգնվել է միայն այսօր առավոտյան։

Հեռուստաընկերության հեռարձակումը դադարեցնելու մասին պարզաբանում չի տրվել։

Հիշեցնենք՝ «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաընկերության հաղորդավար Գիորգի Գաբունիան իր հեղինակային հաղորդումն սկսել էր ռուսերենով, բացման խոսքում հայհոյելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս ամենը մեծ աղմուկ է բարձրացրել, հայտարարություններ են տարածել արտաքին ու ներքին գործերի նախարարությունները, Վրաստանի պատրիարքարանը, խնդրին անդրադարձել է նաև վարչապետ Մամուկա Բախտաձեն և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Հայտարարությունից հետո մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են սկսել  հեռուստաընկերության շենքի առջև՝ պահանջելով դադարեցնել հեռարձակումը, ինչպես նաև Գաբունիայի և «Ռուսթավի 2»-ի ղեկավար Նիկա Գվարամիայի հրաժարականը՝ վերջիններիս կոչ անելով նաև հեռանալ երկրից:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախագծերից մեկի աշխատակիցը նախօրեին հեռացել է աշխատանքից՝ ի նշան բողոքի: Վերջինս պարզաբանել է, որ նման որոշում է կայացրել հաղորդավար Գիորգի Գաբունիայի և դրան հետևած հեռուստաընկերության տնօրինության հայտարարություններից հետո:

Նա ներկա է գտնվել Ռուսթավի 2-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային, որը սկսվել ու ավարտվել է գիշերը: Լրատվամիջոցները գրում են, որ այդ քայլին է պատրաստվում դիմել ևս մի քանի աշխատակից, գրում է aliq.ge-ն։

Հարկ է նշել նաև, որ Նիկա Գվարամիան Գաբունիայի հայհոյանքներից հետո եթերում ներողություն էր խնդրել՝ նշելով, որ «Ռուսթավի 2»-ի համար կարևոր են Վրաստանի ազգային շահերը, ըստ նրա, «սխալ էր ոչ թե Գաբունիայի միտքը, այլ արտահայտման ձևը, որը եթերային չէր»։ Գվարամիան ակցիայի ֆոնին դիմելով ՆԳՆ-ին՝ խնդրել էր ապահովել հեռուստաալիքի անվտանգությունը:

ՆԳ նախարարությունն իր հերթին տարածած հայտարարությունում շեշտել էր, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները գտնվում են տեղում, ՆԳՆ-ն ապահովում է հեռուստաալիքի անվտանգությունը:

Տարածած հայտարարություններում խոսվում է երկրում ապակայունության փորձերի մասին: «Ռուսթավի 2»-ի հնչած հայտարարությունները, ըստ ԱԳՆ-ի, որևէ առընչություն չունեն խոսքի ազատության հետ, դրանք սադրանք են ռուս-վրացական առանց այդ էլ լարված հարաբերություններում: Պատրիարքարանը ևս դատապարտել է հեռուստաընկերության կողմից ապակայունացման փորձը։

Հարցին անդրադարձել է նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նա նշել է, որ օկուպացիայի դեմ պայքարում վրացական լրատվամիջոցները չպետք է նմանվեն հիստերիկ ռուսական լրատվամիջոցներին:

Տպել
15811 դիտում

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա