Մեծ Սեպասարում ինքնասպան եղած տղան Եղնիկներում էր ծառայել

Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում հուլիսի 6-ին ինքնասպանության դեպք է գրանցվել: Սեփական անասնագոմում Ներսիսյան ամուսինները կախված են հայտնաբերել իրենց որդուն՝ 20-ամյա Արմեն Ներսիսյանին: Տղան այս գարուն էր զորացրվել, տուն եկել,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Մեծ Սեպասարի վարչական ղեկավար Նորիկ Սահակյանը: «Ինքը մեր հարեւանն էր, շատ նորմալ, համեստ, խելացի, դաստիարակված, հանգիստ տղա էր: Ոչ  պատերի տակը ելնել, կանգնել ունիր, ոչ կկռվիր, ոչ կծխեր: Դպրոցը նորմալ սորվել, ավարտել է: Բանակ էլ մեծ ուրախությամբ գնաց, Եղնիկներ կծառայեր, ըդքան դժվարություններին սուս ու փուս դիմացավ, եկավ: Գարունն էր եկել, թե էս ազատության մեջ ինչի՞ն չդիմացավ, չիդենք»:

Արմենը բանակից գալուց հետո հանգիստ չէր նստել, որոշել էր մեքենա գնել, աշխատանքի անցնել: «Ավտոյի համար գարաժ կսարքեին: Հենց էդ դեպքի օրն էլ, առավոտ ինքը, հերը, մերը ելել, գոմ են գնացել, գոմի գործերն էրել, պրծել են, հետո քար բան են կրել, գարաժի շինարարությունն են շարունակել: Որոշել են ընդմիջում անել, հաց ուտել: Մերը գնացել է տուն, հաց է սարքել, տեսել են տղան չկա: Ըստեղ-ընդեղ ման են եկել, չեն գտել, գնացել են գոմի կողմն ու տեսել են, որ գոմի մեջը կախված է: Իրանց գործը պրծնելուց ու էդ հացը սարքելուց կես ժամ հազիվ է անցել արանքը: Գտած ժամանակ արդեն  մահացած է եղել, սառած է եղել էդ կես ժամվա, թե ի՞նչըխ  կամ ընչի՞ է ըդպես բան էրել, հեչ մարդ չիդե, չեն հասկընա: Հարեւանները հավաքվել, իջըցրել են, էլ հիվանդանոց էլ չտարան, մեկից դիահերձարան»,-պատմեց Մեծ Սեպասարի վարչական ղեկավարը:

Արմենը երկու քույր ուներ, երկուսն էլ ամուսնացած են: Ոչ մեկի հետ գյուղում խնդիրներ չունեցող ընտանիքի տղա էր, ինքն էլ անձամբ խնդիրներ չի ունեցել: Իսկ Ներսիսյանները գյուղում համերաշխությամբ են աչքի ընկնում: Ընտանիքը նաեւ ֆինանսական դժվարություններ չունի: Գյուղի վարչական ղեկավարն ասաց, անասուններ ունեին, հայրը նաեւ աշխատում է, հրշեջ է: Արմենը եւս պատրաստվում էր  նույն տեղում աշխատանքի անցնել, փաստաթղթերն անգամ պատրաստ էր:

«Ինչ էղել է, իրա մեջն է էղել, հեչ մե բանը պակաս չէր, հեչ մե բանից ետ չէր ընկնի, ամեն ինչ ունեին: Օրական 10-15.000 դրամ կաթից փոխ կառնեին: Մանավանդ էս սեզոնին ամիսը 300-ից 400.000 դրամ փող կմտնիր իրանց տուն, անասուններ ունեն, կաթ կհանձնեն, հող, բան կա, շինարարություն կենեին: Փող ուներ, բան ուներ, ավտո բդի առներ: Ախր, մե բանմ չկա, որ ըսես, այ պատճառը ըսիգ էր, անհայտ մնաց էդ երեխու էրածը: Հոր հետ էլ խոսել, հեչ բան չի հասկնա, չի պատկերացնե, թե ինչը կարող է ինքնասպանության պատճառ դառնա: Ծնողների ոչ գլուխը հմի կաշխատի, ոչ էլ կարող են ինչ-որ բան մտածեն»,-ասաց Նորիկ Սահակյանը:

Տպել
17679 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով