Երևան
15 °C
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն Սուան Ֆուքի հետ:
Հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունների միջև ստորագրվել է Կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Նիկոլ Փաշինյանի և Նգույեն Սուան Ֆուքի ներկայությամբ համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Վիետնամի կրթության և վերապատրաստման նախարարի տեղակալ Նգույեն Վան Ֆուքը:Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքը, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի Հանրապետության հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան,
հայ և վիետնամցի թանկագին լրագրողներ, բարեկամներ,
Ուրախ եմ Վիետնամի կառավարության անունից ողջունել պաշտոնական այցով Վիետնամ ժամանած Հայաստանի վարչապետին և կառավարական պատվիրակությանը, որով դուք մեզ եք բերել հայ ժողովրդի ջերմ զգացմունքները: Վիետնամի կառավարությունը և ժողովուրդը եղբայրական Հայաստանին մշտապես վերաբերվում է սիրով և հարգանքով: Մենք ուրախ ենք, որ Հայաստանը պարոն վարչապետի ղեկավարությամբ հաղթահարել է վերջին դժվարությունները ու մարտահրավերները և այժմ գտնվում է զարգացման ուղու վրա: Դուք կոնկրետ քայլեր եք ձեռնարկում նաև քաղաքական կյանքի, տնտեսական զարգացման, միջազգային ասպարեզում Հայաստանի դերի և դիրքի հաստատման ուղղությամբ:Վիետնամի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ամրապնդմանը: Հենց նոր իմ և պարոն վարչապետի միջև տեղի ունեցան բանակցություններ, որոնց ընթացքում մենք քննարկեցինք կոնկրետ ուղղություններ և քայլեր` նպաստելու երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը: Անցկացրել ենք հաջող բանակցություններ և անկեղծ և բաց մտքեր ենք փոխանակել բազմաթիվ հարցերի շուրջ: Պայմանավորվել ենք շարունակել ակտիվ համագործակցությունը կառավարությունների, խորհրդարանների, ինչպես նաև բիզնես շրջանակների մակարդակով ու ժողովուրդների շփումների միջոցով:
Մենք պայմանավորվել ենք բարելավել միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը, նպաստել Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի արդյունավետ իրականացմանը` դիտարկելով այն որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների ամուր հիմք: Ինչպես նաև պայմանավորվել ենք ընդլայնել համագործակցությունն այլ ոլորտներում, ինչպիսիք են` կրթությունը, առողջապահությունը, մշակույթը, սպորտը, զբոսաշրջությունը և անվտանգությունը` պաշտպանությունը:Մենք խորապես քննարկել ենք Վիետնամի և ԵԱՏՄ-ի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման համաձայնագրի իրականացման քայլերը և ես համարում եմ այն մեր երկրների համագործակցության կարևորագույն հարցերից մեկը: Զբոսարջության, պաշտպանության ոլորտներում ևս ցուցաբերվել են կոնկրետ նախաձեռնություններ:
Մենք պայմանավորվել ենք փոխադարձ գործել և աջակցել միջազգային ձևաչափերում և քննարկել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցեր, այդ թվում` Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հիմնախնդիրները միջազգային իրավունքի հիման վրա կարգավորելու հարցը:
Վիետնամի կառավարությունը բարձր է գնահատում և վստահ է, որ Հայաստանի վարչապետի առաջին այցը հանդիսանում է որակապես նոր քայլ Վիետնամի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում պարոն վարչապետին և Հայաստանի կառավարական պատվիրակությանը` պաշտոնական այցով Վիետնամ այցելելու համար»:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,
Հարգելի պարոն վարչապետ,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Նգույեն Սուան Ֆուքին ջերմ հյուրընկալության և հայկական պատվիրակությանն ընդունելու համար:
Ցանկանում եմ հաստատել, որ մենք անցկացրեցինք կառուցողական և շատ հագեցած բանակցություններ, որոնք անցել են փոխվստահության մթնոլորտում: Կարծիքներ փոխանակեցինք երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, կառուցողական մթնոլորտում քննարկեցինք քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հիմնական հարցերը:
Իմ այցը մեր երկրների միջև նոր՝ ավելի դինամիկ և ինտենսիվ հարաբերությունների ստեղծման սկիզբն է:Կարծում եմ, որ մենք ունենք բոլոր հիմքերը բավարարված լինել մեր բանակցությունների արդյունքներից: Դրանք հաստատեցին մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացման ձգտումը, նախանշեցին փոխգործակցության ուղիները:
Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի և ավանդական բարեկամության հիման վրա մենք համատեղ ջանքերով կկարողանանք բացահայտել հայ-վիետնամական համագործակցության ներուժը, ընդլայնել և խորացնել առևտրատնտեսական հարաբերությունները, իրականացնել համատեղ ծրագրեր:
Մենք ձգտում ենք դիվերսիֆիկացնել մեր արտաքին տնտեսական համագործակցությունը: Այս առումով, Վիետնամը, լինելով բարեկամ երկիր, Հայաստանի համար կարևոր գործընկեր է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:Ցանկանում եմ նշել, որ մենք տպավորված ենք Վիետնամի տնտեսական առաջընթացով, մակրոտնտեսական ցուցանիշներով, տարածաշրջանային և համաշխարհային տնտեսության ինտեգրման մակարդակով: Վիետնամը լուրջ տնտեսություն ունեցող երկիր է, որի հետ համագործակցությամբ հետաքրքրված են աշխարհի բոլոր տարածաշրջանների երկրները:
Իր հերթին, Հայաստանը նույնպես առաջարկելու բան ունի: Մեր արտաքին տնտեսական հարաբերությունների լայն շրջանակը կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել վիետնամական արտադրողների համար: Հայաստանը կարող է ծառայել որպես հարթակ, որը հնարավորություն է ընձեռում դուրս գալ Եվրոպական միության, ԱՊՀ երկրների, Վրաստանի, Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների շուկաներ:
Վերոնշյալին պետք է նաև ավելացնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում վճռական միջոցառումների արդյունքում մենք կարողացանք որակապես փոխել մեր երկրի տնտեսական և, մասնավորապես, ներդրումային միջավայրը: Հայաստանում այսօր արտասահմանյան ընկերությունների գործունեության համար խոչընդոտներ չկան: Ստեղծվել են բարենպաստ պայմաններ գործարարության համար: Ստեղծվել են նաև բոլոր անհրաժեշտ իրավական մեխանիզմները պետության կողմից օտարերկրյա ներդրողների սեփականությունը պաշտպանելու և նրանց գործունեությունը խթանելու համար:Բանակցությունների ընթացքում երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում հարաբերությունների խորացման համար: Հայաստանը և Վիետնամը ունեն համագործակցության ներուժ կրթության, առողջապահության, զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և նորարարության ոլորտներում։
Այս առումով մենք կարևորեցինք տնտեսական, առևտրային և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Սա համագործակցության կարևոր գործիք է, որը մենք պետք է լիովին օգտագործենք: Պայմանավորվել ենք հոկտեմբերին անցկացնել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի նիստ, զուգահեռ` բիզնես ֆորում, որին կմասնակցեն ոչ միայն պաշտոնական դեմքեր, այլ նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներ, որպեսզի դիտարկեն հնարավոր ներդրումների հնարավորությունները Հայաստանի և Վիետնամի տնտեսություններում: Այս այցի արդյունքում մենք քննարկումներ կսկսենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման շուրջ, քննարկում ենք կոնկրետ հուշագրի ստորագրման հնարավորությունը զբոսաշրջության ոլորտում: Կարևոր է նաև Հայաստանի և Վիետնամի միջև միմյանց վկայագրերի փոխադարձ ընդունումը:Մենք նաև հաստատեցինք ԵԱՏՄ-Վիետնամ ձևաչափով համագործակցության ընդլայնման մեր պատրաստակամությունը: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը լիովին ծառայի մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային քաղաքականության առանցքային հարցերը: Մենք անդրադարձանք միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը՝ հաստատելով երկու երկրների պատրաստակամությունը հարգելու միմյանց շահերը։
Վերջում կցանկանայի մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել պարոն վարչապետին, վիետնամական կողմի մեր բոլոր գործընկերներին և բարեկամներին հյուրընկալության ու արդյունավետ բանակցությունների համար»:
ՎՍՀ վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ընթրիք:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ