Ապամոնտաժվում է Կամուրջ հուշարձանի տարածքին հարակից օբյեկտներից մեկի սեփականատիրոջ լողավազանը

Օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել էր լուսանկար, որտեղ երեւում էր, որ «Կամուրջ» հուշարձանի տարածքում լողավազան կա տեղադրված: Կամուրջ հուշարձանը հաշվառված է Արագածոտնի մարզի Օշական գյուղում:

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ երեկվանից արդեն սկսել են լողավազանի ապամոնտաժման աշխատանքներ իրականացնել: Մարզպետը նկատեց, որ լողավազանը տեղադրվել էր առանց լիազոր մարմնի թույլտվության եւ խաթարում էր հուշարձանի արտաքին տեսքը: 

«Ես հրահանգ եմ տվել անմիջապես քայլեր ձեռնարկել, մասնավորապես համայնքի ղեկավարին տեղեկացվել է, որ օրենքով սահմանված ուղիղ լիազորությունն ինքը ունի: Եթե օրենքը թույլ է տալիս, անհրաժեշտ է լողավազանը տեղադրած տնտեսվարողին տույժի ենթարկել, որպեսզի հետագայում նմանատիպ դեպքերը բացառվեն»,-ասաց Դավիթ Գեւորգյանը:

Արագածոտնի մարզպետը դժվարացավ ասել, թե լողավազանը կոնկրետ ում կողմից էր տեղադրվել: Նշեց, որ շշուկներ են պտտվում, թե տեղադրողը հուշարձանին հարակից օբյեկտներից մեկի սեփականատերն է: «Ինձ համար էական էլ չէ, թե ով է տեղադրել, միայն մի բան է հստակ, այդտեղ լողավազան տեղադրելը միանշանակ անթույլատրելի էր: Ապամոնտաժման ժամկետ մինչեւ ամսի 15-ն էր տրված, բայց դա այդքան ձգձգվելու իրավունք չունի, շատ արագ իրականացվում են համապատասխան աշխատանքներ, որպեսզի տարածքը բերվի նախնական տեսքին»,-ասաց մարզպետը:

Նշենք, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել էր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել ՀՀ Արագածոտնի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի Օշական գյուղում հաշվառված պետական սեփականություն համարվող հանրապետական նշանակության Կամուրջ հուշարձանի պահպանական գոտու տարածքում տեղադրված լողավազանն ապամոնտաժելու համար:

Տպել
17570 դիտում

Վերսկսվում են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը

ՀՀ ՊՆ և ԱՀ ԱԳ նախարարները կարևորել են հայ զինծառայողների վերադարձի աշխատանքները

Վթար Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին. վարորդները հոսպիտալացվել են

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է՝ ինչ է խոսել Պուտինի հետ հոկտեմբերի 19-ին եւ ինչ պայմաններ են առաջարկվել

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված ամանորյա նախաձեռնության մասին

Այսօր ու վաղը ձյանն ու ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը

«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

Պետական մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հաղորդակցության համար

Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մերձակայքում տեղի կունենա չպայթած ականների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից հետո զինծառայողների հանգստի հարցը շուտով կլուծվի. հանդիպում ՊՆ-ում՝ զինվորների հարազատների եւ ծնողների հետ

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. Ա.Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի անդամներին

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք. մահացել է 21 մարդ

Մշակույթի գործիչները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն