Լոռիում տարին չորային է. խոտը գրեթե կիսով չափ պակաս է հավաքվել

Լոռու մարզում թեպետ խոտհունձը վաղուց է մեկնարկել, սակայն արդյունքները գոհացուցիչ չեն: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը ՀԺ-ին տեղեկացրեց, որ խոտի առումով տարին երաշտային է՝ համեմատության կարգով նշելով, որ եթե նախորդ տարի կուտակվել է 5000 տոննա, ապա այս տարի՝ 3000 տոննա խոտ. «Գրեթե կրկնակի պակաս է հավաքվել, ամենալուրջը թերեւս Թումանյանի եւ Սպիտակի տարածաշրջաններում է, պատճառը չորային տարին է, ինչպես նաեւ նորմայից ցածր ջերմաստիճանը, պատճառը սա է»,-ասաց Արտյոմ Շահվերդյանը:

Մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուի խոսքով՝ համայնքներից ստացված օպերատիվ տվյալներն են ներկայումս վերլուծում. «Սա, իհարկե, կարող է լրացուցիչ խնդիր առաջացնել անասնապահությամբ զբաղվողների մոտ, բայց համայնքների ղեկավարները լրացուցիչ հողեր կտրամադրեն, խոտհունձ կիրականացվի, մեր անասնագլխաքանակին կհերիքի հավանաբար: 2019թ-ի հունվարի 1-ի դրությամբ մարզում կա 70 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն»,- նշեց Արտյոմ Շահվերդյանը՝ բացառելով, թե անասնակերի բացակայությունը կարող է պատճառ դառնալ անասուններին հարկադիր մորթի ենթարկելուն. «Անհրաժեշտության դեպքում հարեւան մարզերից կբերվի, նաեւ նախորդ տարվանից կուտակված խոտի պաշարներ կան»:

Դիտարկմանը, որ գյուղացիները բազմիցս են բարձրաձայնել հեռավոր արոտների անբարեկարգ ճանապարհների ու հնձող-հավաքող տեխնիկաների անանցանելիության մասին, մարզի գլխավոր գյուղատնտեսը չհերքեց. «Հեռագնա խոտհարքների ճանապարհների հետ կապված իսկապես ունենք խնդիր, բայց անհրաժեշտության դեպքում համայնքների ղեկավարներին կհանձնարարվի քայլեր ձեռնարկել, հարթեցնել ու աջակցել գյուղացիներին՝ կազմակերպել աշխատանքները»:

Մարզի Թումանյանի տարածաշրջանում մեկնարկել է նաեւ ցորենի եւ գարու հունձը: Ստացված բերքի ցուցանիշները եւս գոհացուցիչ չեն. «Ախթալա խոշորացված համայնքն էլ է դժգոհություն արտահայտել քիչ բերքատվության հետ կապված, ինչի պատճառը եւս եղանակային պայմաններն են եղել»:

«Ընթացքի մեջ են նաեւ պտղի հավաքման աշխատանքները: Թե՛ որակի ու թե մթերման մասով որեւէ խնդիր մինչ օրս չի առաջացել»,- վստահեցրեց Արտյոմ Շահվերդյանը:

Տպել
8712 դիտում

Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

Ավստրիայի բնակիչները պարտավոր են դիմակների փոխարեն ռեսպիրատորներ կրել, ֆրանսիացիներին խորհուրդ է տրվել հեռախոսով չխոսել

Հերիքնազ Տիգրանյանը ընտրվեց կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փոխնախագահ

ԱՄՆ-ում հրաձգության հետեւանքով հինգ մարդ է զոհվել

Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և Գետափ տեղամասում կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Արցախի գյուղերում հաստատվող քաղաքացիների համար առաջիկայում կստեղծվեն տարբեր հնարավորություններ. ԱՀ նախագահ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 58 նոր դեպք. գրանցվել է 8 մահ

Մարիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմը տեսագրում և ձայնագրում է Բեթհովենի սիմֆոնիաները Ֆիլհարմոնիկի կատարմամբ

Գիտելիքահեն տնտեսությունն ամբողջովին կյանքի կոչելու համար բավականաչափ մեծ ժամանակահատված է անհրաժեշտ․ պատգամավոր

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Ջեյք Սալիվանին

Երեկ Ֆիզուլիի շրջանից և Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ քաղաքացիական անձի

Արցախ ժամանած բժիշկ-փորձագետների խումբը այցելել է Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, մառախուղ, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հրդեհ Դալարիկ գյուղում. այրվել են կենցաղային իրեր, անվահեծաններ

Չեմ խղճում հայ երեխայի, պետք է սպանել նրանց. ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական հայատյացության ապացույցներ (լուսանկարներ)

Շղթայական ավտովթար Երևանում. «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց բախվել է 9 ավտոմեքենա

Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի եւ 4 մարզերի որոշ հատվածներում

Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է, կան 100-ից ավել կուտակված մեքենաներ

Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը

Ստամբուլում կոգեկոչեն Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հիշատակը

Վայոց ձորի մարզում բախվել են աղով բեռնված «ԿամԱԶ»-ը և «Mercedes»-ը. կա վիրավոր

Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանելու մեջ կասկածվող 20-ամյա երիտասարդին

Վթարի հետեւանքով 24 ժամ ջուր չի լինի Երեւանում եւ Արարատի մարզում

Ջո Բայդենի նախընտրական արշավի համար 1,5 միլիարդ դոլար է ծախսվել. հավաքվել է ռեկորդային գումար անանուն աղբյուրներից

Ոչ նյութական Ժառանգության պահպանության համար ստեղծվել են հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը

Թուրքական բանակի հարվածների հետեւանքով Սիրիայում զոհվել է 3 մարդ, վիրավորվել են 7-ը

Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բայց ՌԴ կողմում կուտակվել է 1000-ից ավելի բեռնատար

Փետրվարի 1-ից Վրաստանը կվերականգնի կանոնավոր չվերթները

Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության նախարարի և ԿԲ նախագահի հետ, ստորագրվել է հուշագիր

33 ժամով կդադարեցվի Արարատի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը

Վարչապետի հրաժարականի պահանջով ավտոերթի մասնակից մեքենաները տարվել են տուգանային հրապարակ

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների

Քննարկվել են Հայաստանի և Սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծման տարբերակները

Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է

Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան

Երևանի Արմենակյան փողոցում այրվել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենա

Վայոց ձորում Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. 5-ամյա տղան տեղում մահացել է