Կառավարության նիստում հաստատվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը

Այսօր կառավարության նիստում հաստատվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը։

Կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչություն, հրթիռային զորքերի և հրետանու վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչություն, հակաօդային պաշտպանության զորքերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչություն, ավիացիայի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ավիացիայի վարչություն, ինժեներական զորքերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ինժեներական զորքերի վարչություն, անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչություն, թիկունքի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի թիկունքի վարչություն, սպառազինության վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի սպառազինության վարչություն, ռազմաբժշկական վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչություն, զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչությունն անվանափոխվում է գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչություն, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչություն, իսկ ֆինանսական վարչությունն անվանափոխվում է գլխավոր շտաբի ֆինանսական վարչություն:

Գլխավոր շտաբի կառավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը, իսկ գլխավոր շտաբի պետը ղեկավարում է գլխավոր շտաբի գործունեությունը, պատասխանատու է գլխավոր շտաբին առաջադրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար։

Գլխավոր շտաբի նպատակն է` ապահովել զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ռազմական բաղադրիչի ապահովման ուղղությամբ Կառավարության քաղաքականությունը:

Գլխավոր շտաբի խնդիրներն են` օրենքով սահմանված զինված ուժերի խնդիրների կատարման ապահովումը., հավանական պատերազմի և ռազմական գործողությունների վարման մեթոդների ու միջոցների, ռազմական սպառնալիքների կանխատեսման, գնահատման և կանխարգելման միջոցառումների պլանավորման ապահովումը, զինված ուժերի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային անհրաժեշտ պատրաստականության ապահովումը, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ու ռազմավարական (օպերատիվ) ծավալման կազմակերպման ապահովումը, զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության և հայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման ապահովում, պահեստազորային պատրաստության իրականացման ապահովումը, զինվորական կառավարման համակարգի զարգացման ապահովումը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «բ» ենթակետի պահանջների համաձայն ԶՈՒ գլխավոր շտաբի կանոնադրությունը հաստատելու անհրաժեշտությամբ:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունը հաստատում է համապատասխան նախարարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: «Պաշտպանության մասին« օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «բ» ենթակետի պահանջների համաձայն ԶՈՒ գլխավոր շտաբի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է ՀՀ կառավարությունը, իսկ նույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարը հաստատման է ներկայացնում ԶՈՒ գլխավոր շտաբի կանոնադրությունը և կառուցվածքը:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա մարմին հանդիսացող՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի բնականոն գործունեությունը:

Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Զինված ուժերի գլխավոր շտաբի բնականոն գործունեությունը և պետական գրանցումը:

Տպել
5153 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ