Խորհրդարանը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը․ թեկնածուն Աննա Մարգարյանն է

Խորհրդարանն այսօր՝ հուլիսի 1-ի արտահերթ նիստում քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։

«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Աննա Մարգարյանի թեկնածությունը։

Թեկնածուն իրավաբան է, իրավաբանական գիտությունների դոկտոր,  Հայաստանի րավաբանների միության անդամ, Փաստաբանների միության անդամ։  ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոկտոր է, 2005-2006 թթ․ աշխատել է ՀՀ դատախազության գիտաուսումնական կենտրոնում, եւ այլն։ 2017 թվականին ոստիկանությունում իրականացրել է կոռուպցիայի կանխարգելման ծրագիր։

Մարգարյանի թեկնածությունն ու կենսագրությունը ներկայացրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Մակունցից հետաքրքրվեց՝ ի՞նչ սկզբունքով են ընտրել հենց այս թեկնածուին։ Մակունցը պատասխանեց, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովից «Իմ քայլ»-ի իրավաբանները աշխատանքային խմբում քննարկում են ունեցել, կազմել են թեկնածուների որոշակի ցանկ, եւ որոշակի չափանիշներով ընտրել են կոնկրետ անձի, որը, իրենց սուբյեկտիվ տեսանկյունից, պատրաստ է դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնել։

ԲԴԽ թեկնածուն, խոսելով դատաիրավական համակարգում իր պատկերացումների մասին, ասաց, որ կա մեկ խնդիր՝ ապահովել արդարադատության ոլորտի անկախ, արդյունավետ, անաչառ եւ ինքնուրույն գործունեությունը․

«Կարծում եմ՝ ԲԴԽ առաքելությունը պետք է լինի մի կողմից դատական համակարգին արդյունավետ աշխատելու հնարավորություն տալ, նաեւ իրականացնել այն գործընթացը, որը վերաբերում է բնակչության շրջանում դատական համակարգի հանդեպ վստահության բարձրացմանը»,-ասաց Մարգարյանը՝ նկատելով, որ այդ վստահությունն իրականում բարձր չէ։

Նա նշեց, որ ԲԴԽ-ն առաջին հերթին պետք է ապահովի դատավորների անկախությունը, որը պետք է կատարվի սոցիալական ոլորտի կարգավորմամբ։

ԲԴԽ անդամի թեկնածուն նշեց, որ, իր կարծիքով, դատավորը պետք է լինի սոցիալապես պաշտպանված՝ ոչ միայն աշխատավարձով, այլեւ կենսաթոշակով։

Մարգարյանն ընդգծեց, որ դատական համակարգը կարիք ունի որակյալ կադրերով համալրվելու։ Ըստ նրա՝ ցանկալի դատական համակարգ ունենալու համար օբյեկտիվորեն երկար ժամանակ է հարկավոր։ Թեկնածուն կոնկրետ ժամկետ չնշեց, բայց ասաց, որ տեսանելի արդյունքը կլինի մի քանի ամսից, բայց ցանկալի արդյունքը կլինի տարիներ անց։

Տպել
4590 դիտում

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր չվերթները

Արքան մերկ է. գերմանացի բժշկագետը ուռճացված է համարում կորոնավիրուսի վտանգավորությունը

Yandex.Taxi-ն կորոնավիրուսից տուժած վարորդներին աջակցություն ցուցաբերելու համար հիմնադրամ է գործարկում

Գործարկվել է սոցիալական աջակցության www.online.ssa.am կայքը. աջակցությունը պետք է ստանալ բանկից

Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր մայրերին եւ մայրության բերկրանքին սպասող մեր քույրերին. Մարության

Այսուհետ կգործեն ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի հետ հետադարձ կապի միջոցներ

Երևանի Թումանյանի այգու մոտակա ձորակն ընկած քաղաքացուն հոսպիտալացրել են

ՀԿԵ-ն հայտնում է երկաթուղային ճանապարհով ներկրման անկման մասին

1400 մահճակալ ունենք կորոնավիրուսի համար, բայց դրանց կեսն է զբաղված․ Նիկոլ Փաշինյան

Առողջության համաշխարհային օրն է. ԱՀԿ-ն առաջարկում է գտնել մեկ րոպե, շնորհավորել բուժաշխատողներին

Կորոնավիրուսի 20 նոր դեպք է հաստատվել. պահպանում ենք զգուշավոր լավատեսությունը. վարչապետ (տեսանյութ)

Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. ուղեւորը հոսպիտալացվել է

Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը. Բակո Սահակյանի ուղերձը

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Երեկվա դրությամբ 2 միլիարդ 353 միլիոն դրամ աջակցություն է բաշխվել. վարչապետ

Պոլսահայ մտավորական Մասիս Քյուրքչյուգիլը կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոցում է

ՀՀ 4 մարզերում ձյուն է տեղում. Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Մեծ Բրիտանիայի վարչապետի վիճակը վատթարացել է. տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Կորոնավիրուսի վարակի կասկածով 400 քաղաքացի դուրս է եկել մեկուսացումից