Լեննականցոնք գեշ խասյաթ ունին չեմպիոն դառնալու

01/07/2019 schedule16:40

30 րոպեում 3 ոսկե մեդալ: Մինսկում անցկացված 2-րդ Եվրոպական խաղերում Հայաստանի 5 ոսկե մեդալներից երեքը  նվաճել են գյումրեցիները՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, բռնցքամարտիկներ, 64 կգ քաշային կարգում հանդես եկած Հովհաննես Բաչկովն ու 49 կգ  քաշային կարգում հանդես եկած Արթուր Հովհաննիսյանը:Հաղթանակներից ոգեւորված եւ հպարտության անսահման զգացում ունեցող գյումրեցիներն անեկդոտների հերթական չափաբաժինն են լրացրել: Ֆեյսբուքի իր էջում նման հրապարակում ունի Շիրակի տուրիզմի եւ հետազոտության զարգացման կենտրոնի պատասխանատու Արսեն Վարդանյանը, որը առավել հայտնի է որպես Շիրակի բազե: Եվ այսպես, Գյումրիում մատների վրա հաշված մարդիկ են մնացել, ովքեր ալամ աշխարհի չեմպիոն չեն դարձել:

«Մենք արծաթից մեդալ մենակ գուգլով ենք տեսել»:

«Չեմպիոն դառնալը գրիպի պես բան է Գյումրիում: Տարածված է»:

«Երեւանում վարձով տուն ունեցող մարդիկ. սիրեք լեննականցի ուսանողներին ու առաջնահերթ ձեր տները վարձով տվեք իրանց: Չես կռնա ըսես, կարող է չեմպիոն կդառնա»:

«Լեննականցին Բաթումի կաֆե կնստի.

-Ընձի միամ ոսկե մեդալ, մեկ էլ կապուչինո»:

«Սաղ աշխարհ մարդիկ միամիտ-միամիտ կերտան փորձանքի գուկան, էս լեննականցինք կերտան սաղ աշխարհի գլխին փորձանք կբերեն՝ չեմպիոն դառած հետ գուկան»:

«Լեննականցոնք գեշ խասյաթ ունին չեմպիոն դառնալու»:

«Շատ դժվար է հասկանալ, թե մենք բացի չեմպիոն էղնելուց էլ ուրդե՞ղ կռնանք պիտանի էղնինք»:

«Մարդիկ իրանց ճակատագրից են դժգոհ, էլ տեղյակ չեն օր մեր ճակատին գրած է... Չեմպիոն»:

«Սաղ աշխարհ մարդիկ չեմպիոններին գուզեն հանդիպին, օր հետները նկարվին՝ Լեննական հրապարակի մեջտեղը գուզես մենակով սելֆի էնես՝ 5 հոգի չեմպիոն նաղդ կա նկարիդ մեջ»:

«Սովորական մարդիկ ամեն օր բարլուսին կզարթնին՝ կելնին կերտան լվացվելու, հետո հաց կուտեն: Լեննականցիք ամեն օր բարլուսին կզարթնին, կլվացվին, կերտան տեղմ չեմպիոն կդառնան, հետո գուկան տուն հաց ուտելու»:

«Լեննականցոնք 20-րդ ու 21-րդ դարում ատամհատիկին մենակ ՉԵՄՊԻՈՆ են գրել թղթի վրա»:

«Lեննականցին CV-ի մեջ գրեգը. նախասիրությունները. ազատ ժամանակ սիրում եմ չեմպիոն դառնալ»:

«Կեղնին դեպքեր, որ դպրոց բժշկից թուղթ կտանին, օր խեղճ էրեխուն չեմպիոն չդարձնեն»:

«Բարսելոնայից ո՞վ կա էկող, երկու հատ ոսկե մեդալ ենք թողել, հետը բերեր Գյումրի: Նախապես շնորհակալություն»:

«Ամբողջ աշխարհում եթե մի բան կարտադրեն՝ վրեն գրած է պատրաստված է Չինաստանում: Ոսկե մեդալ արտադրելուց վրեն կգրեն արտադրված է Գյումրեցիների համար»:

Տպել
16792 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին