Երևան
12 °C
Երեւանում կայացած «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի զարգացման հեռանկարները» ֆորումի շրջանակներում Գյումրու եւ Սպիտակի քաղաքապետարանները հետագա համագործակցության հուշագիր են ստորագրել Գյումրիում գործող YIC-ի`Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ:Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլից ԵՄ եւ Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ ԵՆԿ-ն գործարկեց Հայաստանում առաջին բաց երիտասարդական կենտրոնը՝ «Գյումրու երիտասարդների տունը», որտեղ օրվա ցանկացած ժամի կարող են այցելել Շիրակի մարզի եւ Գյումրու 13-ից 18 տարեկան երիտասարդները: Նրանք ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորություն ունեն տարբեր դասընթացների, խաղերի եւ ուղղակի շփումների միջոցով: Այս ծրագիրը հաջողությամբ գործում է եւ ընդլայնման կայուն հեռանկարներ ունի: Ի դեպ, այս կենտրոնում մեծ սիրով ի թիվս այլ հյուրերի, մշտապես հյուրընկալվում է նաեւԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, կենտրոնի երիտասարդների հետ տարբեր թեմաներ քննարկում, պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին:
Գյումրու մոդելը հանրապետության այլ մարզերում ներդնելու առաջարկներ կան հենց այդ մարզերի տարբեր համայնքներից: «Մենք ուրախ ենք այս հնարավորության համար, մենակ թե Նաջարյանը (նկատի ունի ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանին) չփոշմանի,-հուշագիրը ստորագրելիս կատակեց Սպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանը»:Իսկ Նաջարյանը ոչ միայն փոշմանելու միտք չունի, այլ ավելին, ասում է մեծ աշխատանք կա Սպիտակում անելու: «Սպիտակի համայնքապետարանի հետ կնքված հուշագրով փորձելու ենք առաջիկա ամիսներին տեղում ուսումնասիրություն անել, հասկանալու համար, թե ինչպես պետք է նման կենտրոն բացել Սպիտակում եւս: Գյումրիից հետո ընտրությունը եղավ Սպիտակը, քանի որ հետաղետյան կարգավիճակով պայմանավորված գրեթե նույն խնդիրներն են առկա: Հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ կկարողանանք Սպիտակում կենտրոնը բացել, որը մեր տարածաշրջանում Գյումրիից հետո կլինի 2-ը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը:
Գյումրու համայնքապետարանի հետ կնքված հուշագիրը կենսական նշանակության կարելի է համարել, որով Երիտասարդների տան գործունեության շարունակականությունն ապահովելու համար համագործակցային կարեւոր քայլ է արվել: Համայնքապետարանը պարտավորվել է առաջիկա տարիներին հոգալ Երիտասարդների տան կոմունալ բոլոր ծախսերը: Դրանից բացի, բակն ունի բարեկարգման կարիք: Այդ խնդիրն է կարգավորելու: Գյումրու համայնքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը հուշագիրը ստորագրեց ու բարձրաձայնեց՝ հաճույքով են համագործակցում ԵՆԿ-ի հետ: Հարաբերություններն էլ գործնականից վաղուց են հատել բարեկամականի սահմանը: «Քաղաքի եւ երիտասարդների համար մեծ գործ են անում, շատ կարեւոր խնդիր են լուծում, մենք էլ պետք է կարողանանք ինչով հնարավոր է սատար կանգնել»,-ելույթի իր խոսքում ասաց Ռուբեն Սանոյանը:
ԵՆԿ-ն իր հաջողված փորձը ՀՀ տարբեր համայքներում ներդնելու հստակ քայլից առաջ լուրջ հետազոտություն է անցկացրել, ինչը հնարավորություն է տվել առավել հստակ եւ առարկայական հասկանալ Հայաստանում երիտասարդական աշխատանքի զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները: Պարզել, թե ինչպե՞ս կարելի է Բաց երիտասարդական աշխատանքի իրենց մեթոդաբանությունը դարձնել առավել կիրառելի:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Երիտասարդական քաղաքականության վարչությունը եւս գոհ է ԵՆԿ-ի աշխատանքից: Վարչության պետ Թամարա Թորոսյանն ասաց Գյումրիի «Երիտասարդների տուն. բաց երիտասարդական կենտրոն»-ն այն լավագույն օրինակն է, որին կարող են այլ քաղաքներ եւս հետեւել:«Բաց երիտասարդական աշխատանքն անցյալ տարի մեկնարկվել է Գյումրու ԵՆԿ-ի նախաձեռնությամբ, եւ մենք հիմա չունենք այլ կառույցներ ու կազմակերպություններ, որոնք եւս ունենան այդպիսի նախաձեռնություն: Սակայն Բաց երիտասարդական աշխատանքի ներդրումը ՀՀ-ում շատ կարեւոր քայլ է, որովհետեւ մենք համայնքային մակարդակում երիտասարդական աշխատանքի բարելավման խնդիր ունենք»,-ասաց Երիտասարդական քաղաքականության վարչության պետը:
Հավանաբար Սպիտակից հետո նման կենտրոն կհիմնադրվի նաեւ Էջմիածնում: Սա առաջին հերթին զբաղվածության խնդրի լուծման բանալի է: Եվ, որ ամենակարեւորն է, երիտասարդների համար ապահով եւ անվտանգ տարածքներում կապահովվի ժամանց, կրթություն, կձեւավորվի իրավագիտակից քաղաքացի:«Մենք խոսում ենք 11-ից 12 տոկոս երիտասարդության մասին, ովքեր տարբեր նախաձեռնություններում ընդգրկվում են շատ տարբեր ձեւաչափերով, եվ ունենք մոտ 90 տոկոս երիտասարդներ Հայաստանում, ովքեր որեւէ տեղ որեւէ ներգրավվածություն չունեն: Մեր խնդիրն է լինել հասանելի այն խմբերի համար, որոնք իրենք իրենց չեն գալու դեպի հկ-ներ ու հանրային գործընթացներ: Բաց երիտասարդական կենտրոնների մոդելը հենց նրանով է կարեւոր, որ ինքն է ընդառաջ գնում երիտասարդին, ու չի սպասում, թե երբ է երիտասարդը գալու եւ բացելու իր դուռը»,-ասաց Երիտասարդության ոլորտում հանրային քաղաքականության փորձագետ Աննա Եղոյանը:
Ֆորումն ամփոփվեց «Բաց երիտասարդական աշխատանքի տեղայնացում ՀՀ համայնքներում» և «Հայաստանում երիտասարդական աշխատանքի ցանցի ձևավորման հետագա քայլեր» թեմատիկ քննարկումներով: Արդյունքների ամփոփման ժամանակ YIC-ն հաշվի կառնի ցանկացած դիտարկում եւ նկատառում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
6-1. Հայաստան-Վրաստան պատասխան հանդիպումն ավարտվեց հարևանների փայլուն հաղթանակով
Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն
6-1. Վրաստանի հավաքականը ևս մեկ գոլի հեղինակ է
5-1. Հայաստանի հավաքականը առաջին գոլն է ուղարկել Վրաստանի դարպասը
Փաշինյանն ու Կոբախիձեն հետևում են Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը
Ի զարմանս ինձ՝ մարզիչն ասաց, որ առաջիկա խաղում ինձ հետ որևէ հույս չի կապում. Ռանոս
5-0. Վրաստանի հավաքականը շարունակում է գոլերի շարքը
4-0. Վրաստանի հավաքականը ևս 2 գոլի հեղինակ է
2-0. խաղի մեկնարկից րոպեներ անց Վրաստանի հավաքականին հաջողվել է 2 անգամ գրավել դարպասը
3 ամսվա ընթացքում՝ 4 դեպք. ինչու են կալանավայրերում ինքնասպան լինում, որ գործոններն են նպաստում. մանրամասներ
Հռոմի պապն ավելի քան 5 շաբաթվա ընդմիջումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ. տեսանյութ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև ապրիլի 20-ը Ուկրաինայում հրադադարի համաձայնագիր կնքել. Bloomberg
3 օրում Թումանյան փողոցում տնկվել է 95 հուդայածառ. քաղաքապետարան
Կկայանա վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար
Գազամատակարարման անջատումներ են սպասվում Շիրակի մարզի մի շարք համայնքներում ու Վանաձորի հասցեներում
Արագածոտնում քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Երբեք պետք չէ ընտրել մարդկանց կամ «քաղաքական» ուժի, որոնցից հնարավոր չէ հետ վերցնել ձեր իշխանությունը. Պապոյան
Հասան Բեռլին՝ Ղարաբաղ հետ բերեն. Չախոյանը հրապարակել է Ղուկասյանի «ռեպետիցիայի» հայտարարությունը. տեսանյութ
Տեղի է ունեցել Փաշինյանի ու Կոբախիձեի առանձին հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ
Թբիլիսիի մարզադաշտը դիմավորում է «Բարի գալուստ» հայատառ ցուցատախտակով
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թբիլիսի. տեսանյութ
«Ղարաբաղ» ասելով Գյումրին թալանածները նորից ակտիվացել են. Վահագն Ալեքսանյան. տեսանյութ
Ինչու է ձերբակալվել Էրդողանի գլխավոր մրցակիցն ու «ոխերիմ» հակառակորդը. ինչ զարգացումներ են ընթանում երկրում
Թրամփի վարչակազմը ծրագրում է չեղարկել ավելի քան 530 հազար միգրանտի ժամանակավոր իրավական կարգավիճակը
Օդերևութաբանների աշխատանքն առանցքային դեր է խաղում մարդկանց կյանքեր փրկելու գործում. Ազիզյան
Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի հետ պատասխան խաղում
17-ամյա տղան երկար նայել էր համաքաղաքացու կնոջը. կադրեր ողբերգական դեպքին նախորդած իրադարձություններից
Առաջիկա օրերին տեղումների դադար է. ջերմաստիճանը կբարձրանա 11-14 աստիճանով
Սոցիալական ցանցերում աշխատանքի ընդունման հերթական կեղծ հայտարարությունն է տարածվում
Կյանքից հեռացել է հայտնի ծաղրանկարիչ Արզոն
«Դինամո Արենա»-ում կհանդիպեն Հայաստանի և Վրաստանի հավաքականները
Արմավիրում հրդեհված «Մազդա»-ում բռկումից առաջ պայթյուն է եղել. մանրամասներ. լուսանկարներ
Ինչպիսին են հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո
Դատարանը որոշել է կալանավորել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին
Վատ եմ ու գնալով ավելի եմ վատանում. Ագնեսա Շահնազարյան
Բժիշկները որոշել են Հռոմի պապին դուրս գրել հիվանդանոցից. նրանք հայտնել են՝ երբ կվերականգնվի կորսված ձայնը
Ռուսաստանի երկու օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Վաղարշապատում մեքենայում բռնկված հրդեհն արագ մարվել է
Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT