Երբ ճոճանակից օգտվելն այլեւս երազանք չէ. Վանաձորում բացվեց առաջին ներառական խաղահրապարակը (լուսանկարներ)

Վանաձորցի 9-ամյա փոքրիկ Անգելինան, ով հենաշարժողական խնդիրներ ունի,  ամեն անգամ այգի գալուց բարի նախանձով է նայել բոլոր այն փոքրիկներին, որոնք ճոճանակ են նստել, ճոճվել ու զգացել խաղահրապարակի տարբեր խաղերի բերկրանքը: Սա գունեղ մանկություն ունենալու մի օրինակ է, որից Վանաձորում զրկված են եղել Անգելինայի նման բազմաթիվ փոքրիկներ:

Վանաձորը, որ Հայաստանի 3-րդ քաղաքն է, անբարեկարգ այգիներով ու պուրակներով միշտ է աչքի ընկել: Իսկ հաշմանդամություն ունեցող փոքրիկների համար թերեւս ոչ մի կարուսել հարմարեցված չի եղել: Այս փաստը տանջել է ոչ միայն հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկներին, այլ նաեւ նրանց ծնողներին:Վանաձորի «Դիմաց» թաղամասում այսօր բացվեց Նոյի անունը կրող առաջին ներառական խաղահրապարակը: Այս ամենը ի կատար ածվեց «Վանաձորցի մայրիկների Ամենամամա» ակումբի ղեկավար Լիլիա Աբրահամյանի նախաձեռնությամբ եւ Aid beyond Borders կազմակերպության հովանավորչությամբ:Միջոցառմանը ներկա էին տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, հարյուրավոր փոքրիկներ: Մինչ այգու բացումը ներկաներին ողջունեցին, ապա իրենց ուրախ կատարումներ ժպիտներ պարգեւեցին մուլտհերոսներն ու ծաղրածուները:ՀԺ-ի հետ զրույցում Լիլիա Աբրահամյանն ասաց, որ տարիներ շարունակ իրեն ցավ է պատճառել այն փաստը, որ Վանաձորը չի ունեցել  այնպիսի խաղահրապարակ, որում կարող էին խաղալ նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաները. «Երկար ժամանակ այդ միտքը տանջում էր ինձ, ֆինանսավորման աղբյուրներ էի փնտրում, Aid beyond Borders կազմակերպությունը, որը Լոռու մարզում արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր էր իրականացրել, իմանալով իմ մտադրության մասին, միացավ մեզ, մեզ համար գտավ Նշան եւ Լիլիթ Օդաբաշյաններին, ովքեր ունեն Նոյ անունով երեխա, որն ունի մանկական ուղեղային կաթված, եւ ընտանիքը ֆինանսավորեց այս խաղահրապարակի կառուցումը»,-ասաց նա՝ նշելով, որ ներառական խաղահրապարակը կոչվել է հենց Նոյի անունով, այն տղայի, ում ընտանիքի շնորհիվ կառուցվել է այս ամենը:

Լիլիա Աբրահամյանի խոսքով՝ խաղահրապարակից կարող են օգտվել բոլոր երեխաները, տեղադրվել են հատուկ ճոճանակներ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար, ինչպես նաեւ  ֆիթնես սարքավորումներ. «Այն ամենը, ինչի համար ծնողները ստիպված էին հասնել Երեւան, որպեսզի երեխաները կարողանան օգտվել, այսօր կարող են գտնել Վանաձորում ու բացարձակ անվճար»:Լիլիա Աբրահամյանն ասում է, որ համայնքին դիմել են, որպեսզի տարածք տրամադրեն, սակայն տարածքը տրամադրել է Վանաձոր համայնքի ավագանու անդամԴավիթ Հակոբյանը` համայնքապետարանի թույլտվությամբ,  որն էլ իրականացրել է տարածքի հարթեցման ու բարեկարգման աշխատանքները: Լիլիա Աբրահամյանը նշում է՝  ստեղծվածն արժեք է, որը պետք է պահել ու պահպանել:Կազմակերպիչը  ակնկալում է համայնքի աջակցությունը, որպեսզի կարողանան ներառական խաղահրապարակից եւս մեկ օրինակ բացել Վանաձորի մեկ այլ վայրում. «Ֆինանսավորողներ գտնելու դեպքում այնպես անենք, որ համատեղ կառուցենք նման խաղահրապարակներ առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար: Քաղաքը մեծ է, եւ այս մեկ խաղահրապարակը չի կարող բավարարել բոլորին: Առհասարակ Հայաստանում քիչ են ներառական խաղահրապարակները, եւ սա կարող է նախադեպ դառնալ ու ոգեւորիչ լինել՝ իրենց համայնքում եւս կառուցելու, քանի որ բոլոր երեխաները հավասար են ու բոլոր երեխաներն իրավունք ունեն ունենալ գեղեցիկ մանկություն»:

Տպել
18854 դիտում

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան