Արտակարգ իրավիճակ Ջրաշենում. սելավաջրերը տնամերձ հողամասերը լճակների են վերածել (լուսանկարներ)

Լոռու մարզի Ջրաշեն գյուղում ժամեր առաջ տեղացած հորդառատ անձրեւները հերթական մեծ վնասն են հացրել գյուղին: Սելավաջրերը շարքից հանել են միջհամայնքային ճանապարհները, քար ու ավազով լցրել դրանք, իսկ ահա գյուղացիների այգիներն ու ցանքատարածությունները վերածվել են լճակների:ՀԺ-ի թղթակիցը Ջրաշենից հաղորդում է, որ գյուղը դեռ չէր հասցրել վերացնել շաբաթներ առաջ հերթական ջրհեղեղի վնասները, երբ այսօր պատկերը կրկնվել է: Գյուղացիների խոսքով՝ այս անգամ եւս վնասները մեծ են, ու եթե նախորդ անգամվա հեղեղումներից հետո մի փոքր գոնե հույս կար, որ ցանքատարածությունները գոնե 20 տոկոսով կվերականգվեն, ապա այսօրվա հեղեղը հիմնովին ավերել է այգիների բանջարաբոստանային կուլտուրաները: Հեղեղի հետեւանքով վնասվել են բնակիչներից մեկի մեղվափեթակները, մեղուները սատկել են, նույն բնակչի նաեւ 1 խոզն է սատկել, մյուս բնակիչների կարտոֆիլի ու կաղամբի դաշտերն են ջրով ծածկվել: 

Դեպքից ժամեր անց արդեն գյուղում էր ճանշինի ծանր տեխնիկան, որը ճանապարհներից հեռացնում էր մեծ քանակությամբ խիճն ու ավազը: Բնակիչները հույս ունեն, որ գոնե վաղը մարզպետարանի համապատասխան աշխատակիցները կայցելեն ու տեղում կծանոթանան իրավիճակին. «Անցած անգամ էլ մարզպետարանից եկան, նկարեցին, գյուղապետի հետ արձանագրություն կազմեցին, բայց մինչեւ էսօր ոչ մի նորություն չունենք, չգիտենք էլ՝ փոխհատուցում կլինի, թե ոչ: Ստացվում է՝ դուք գալիս եք նկարում, իրենք գալիս են գրում, բայց մեզ դրանից ոչ մի օգուտ»:Բնակիչներից մեկը, ում այգին ամենաշատն էր տուժել, ՀԺ-ին հայտնեց, որ վնասները մեծ են, քանի որ նախորդ հեղեղից հետո համայնքապետը փոխել է սելավատարի հունը, ինչի արդյունքում անձրեւաջրերն այսօր հոսում են դեպի իր այգի: Մեր դիտարկմանը, որ նախորդ հեղեղի ժամանակ եւս լուրջ վնասներ էր կրել ու այն ժամանակ սելավատարի հունը փոխված էր, բնակիչը չհերքեց:

Տպել
4002 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ